Լուսինը գեղեցիկ է ։ Այնպես չէ՞։
Լուսինս դու ես։ Ես սիրում եմ նայել լուսնին, ու հիշել քո մասին, ես սիրում եմ մտածել լուսնի մասին։ Ինձ ու քեզ կապողը լուսինն է ու ես շարունակ մտածում եմ։ Սիրում եմ հիանալ։ Լուսնին նայելիս քո ժպիտն եմ հիշում, նույն համեստ ու խոնարհ միմիկաներով։
Դու սիրում ես կոպիտ լինել, բայց քո կոպտության մեջ այնքան պարզ եմ հոգուդ նրբությունը տեսնում։ Ձեռքերդ կոպիտ են, բառերդ պարզ, բայց հոգիդ այդքան պարզ երբեք չի լինի։ Լուսինն էլ իր վրա խաղեր ունի ու դա է իրեն գեղեցիկ դարձնում։ Տխրելիս լուսնին կնայեմ։ Ես ու դու սիրում ենք գիշերը։ Դու ասում ես,որ մարդիկ այդժամ անկեղծ են։ Այնքան ուրախ եմ, որ գիշերները քեզ հետ անկեղծ զրույց վարելու հնարավորություն ունեմ։ Շնորհակալ եմ, որ կաս։Ես նայում եմ երկնքին։Այն մռայլ է, այն միշտ խառն է, բայց ես ուրախ եմ,ես գիտեմ, որ որքան էլ երկինքը խառը լինի, դու կգաս։Ես գիտեմ, որ երկինքը մռայլ լինի, թե խառը , դու գալու ու փայլելու ես, երբ գա քո ժամը։ Դու իմ կողքին ես լինելու, դու էլ լուսնի նման հետևելու ես ինձ իմ քայլերի ժամանակ, իսկ ես չեմ մոռանա ամեն երեկո պատուհանից դուրս նայել ու հիանալ քեզնով։ Երկնքի պես իմ մռայլ կյանքում էլ դու միշտ կաս ու շողում ես։
Ես խոստանում եմ պահել քո փայլը, գրկել իմ լուսնին ու վազել դեպի աշխարհի ծայրը,ամուր գրկած խոստանում եմ տանել քեզ։
Շնորհակալ եմ, որ մութ օրերիս փայլում ես ինձ համար։ Դու իմ Լուսինն ես...🌙