~Առավոտ~
~Ժամը արդեն 8:00-ն էր: Ես արդնացա, լողացա, հագնվեցի ու գնացի, որպեսզի գնամ աշխատանքի և մեր դարպասի դիմաց կանգնած էր Չոնը իր մեքենային հենված ~
–Բարի լույս (Չոն)
–Դու ինչ ես անում ստեղ? (Միրի)
– Տիկին Կամիլան ինձ խնդրել է, որ ես քեզ տանեմ քո աշխատավայր (Չոն)
– Այսինքն? Ես մեքենա ունեմ ես կարամ գնամ (Միրի)
– Բա հենց հարցը էտա, մամայիդ մեքենան փչացելա ու մամադ քո մեքենայովա գնացել գործի, ինձ էլ խնդրելա, որ քեզ իմ մեքենայով տանեմ գործի (Չոն)
– Ես չեմ նստի քո մեքենան ( Միրի)
– էտ խի որ? (Չոն)
–Որովհետեւ ինչ գիտես կարողա ուզում ես տանես սպանես (Միրի)
– Չեմ սպանի հանգիստ եղի (Չոն)
–ինչի? Քո երազանքը չի դա? (Միրի)
– հա էլի իմ երազանքնա, բայց քեզ հեշտ մահ չի հասնում (Չոն)
– Քո շահը որնա? Դու չէիր ասում, որ ձրին մենակ թակարդնա (Միրի)
– Ով ասեց ձրիյա? Համարի, որ տաքսի ես նստում (Չոն)~Ես թարս նայեցի նրան ~
–համեցեք, նստեք օրյորդ (Չոն)
~մենք հասանք տեղ~
–ինչքան պիտի վճարեմ? (Միրի)
– 100 դոլար (Չոն)
–Ինչքան? Թալանա ինչա (Միրի)
–Լավ քո սիրուն աչքերի համար 200 դոլար😅 (Չոն)
–Այսինքն? (Միրի)
–Այսինքն դու ուր սիրունն ուր, կախարդից չես տարբերվում: Գումարը տուր ու իջի (Չոն)
– Սա քեզ 5 դոլար, հարգելիս էտ գներով հաճախորդ չես ունենա : Այս գումարն էլ է քեզ շատ: Մենակ վատ առիթներով ծախսես (Միրի)
–Էս անիծում ես հա?
– Չէ օրհնում (Միրին հեռանալով)
–Մի սրան նայեք էսքան ճանապարհ կտրեմ ու ընդամենը 5 դոլար? Չնայած պիտի ձրի բերեի: Լավա մի լիտր բենզին կլցնեմ (Չոնը ինքն իր հետ խոսալով)~ Ես գնացի աշխատավայր մինչև ուշ գիշեր աշխատեցի: Դուրս եկա աշխատավայրից, որպեսզի գնամ տուն և Չոնը էլի կանգնած էր իմ դիմաց իր ավտոմեքենային հենված : ~
– Էլի դու? (Միրի)
– Այո էլի ես (Չոն)
–Էլի մամանա ուղարկել? ( Միրի)
– Այո ու մենակ չեմ Մինաս ինձ հետ է (Չոն)
– Բարի երեկո (Մինա)
– Բարև (Միրի)
– արի նստի մեքենան ուշա արդեն (Չոն)
– ես էս անգամ չեմ վճարելու (Միրի)
–Վճարել? (Մինա)
– Ուշադրություն մի դարձրու կյանքս գիժ աղջիկա մի բան ասեց (Չոն)
– Ի գիժը... լավ էէէ ավելի լավա նստեմ մեքենան ( Միրի)~ Մեքենայում~
–Միրի, իսկ դու ընկեր ունեցել ես? (Մինա)
– ընկեր չէ ընկերներ եմ ունեցել ( Միրի)
– Իրոք? Չէ հաստատ կատակում ես (Չոն)
–Ինչի էտքան կլոունի նման եմ? ( Միրի)
– Իսկ քանի ընկեր ես ունեցել? (Մինա)
– Կոնկրետ չեմ հիշում մի 6-7 հոգի կլինի (Միրի)
– Ու դու բոլորի հետ համբուրվել ես? 😳 (Չոն)
– Քեզ ինչ (Միրի)
– Իսկ ինչի համար ես նրանցից բաժանվել? (Մինա)
– դե նրանք գնալով իմ դուրը չէին գալիս դրա համար նրանցից բաժանվեցի (Միրի)
– Բոլորից նույն պատճառով? (Մինա)
– Այո, կարելի է ասել, որ դա սեր չի եղել (Միրի)
– Իսկ դու կույս ես? (Չոն)
– Ի էս ինչ հիմար հարցեր ես տալիս (Միրի)
– Այո Չոն նա ճիշտ է ասում, քեզ ինչումն է պետք գալու նրա կույս լինել կամ չլինելը (Մինա)
– Դե նա ասաց, որ այդքան ընկեր է ունեցել դրա համար հետաքրքրեց : Իսկ նրանք ողջ են? (Չոն)
–Այսինքն? (Մինա)
– Դե հետաքրքիրա քո ձեռը դիմացել են թե ոչ , հիմնականում սատանաների ձեռքը ոչոք ողջ չեն մնում (Չոն) ...Շարունակելի...
~հեղինակի անունից~
Իրականում Միրին բավականին գեղեցիկ է😍: Եթե տեսել եք {Ծանոթություն հերոսների հետ} ուրեմն կիմանաք թե ինչպիսին է նա, ուղղակի Չոնը դա չի տեսնում և նրան անվանում սատանա, կախարդ և նմանատիպ բաներ,😅որովհետեւ պատմության մեջ նա ունի ընկերուհի :