🧜‍♂️ 3 🧜‍♂️

97 6 0
                                    

Աչքերը բացեց կողքի սենյակում լսվող ձայներից։Նայեց ժամացույցին,
առավոտյան ժամը չորսն էր։
Սկզբում ոչինչ չէր հասկանում,բայց,երբ հիշեց,որ կողքի սենյակում քնում են եղբայրն ու նրա ամուսինը,վեր թռավ ու սենյակից դուրս վազեց։Միջանցքում հանդիպեց օմեգա֊հորը,ով ձեռքը դրել էր բերանին ու շփոթված կանգնել էր։
֊Պա՞պ,֊շշնջաց ու մոտեցավ,մեծ օմեգան անմիջապես որդու գիրկն ընկավ ու ազատություն տվեց զգացմունքներին։Ասել,որ Թեյնոնի ներսը տակն ու վրա եղավ,նշանակում է ոչինչ չասել։Զգում էր հոր դողը,լսում էր հեկեկոցն ու սիրտը կտոր֊կտոր էր լինում։Հիմար չէր,հասկանում էր,որ հոր վիճակը եղբոր հետ է կապված ու իր մեջ ուժ չէր գտնում,որ հարցնի...
֊Նա...ցավերը ժամանակից շուտ են սկսվել...վտանգ կա որ...,֊շարունակել չկարողացավ,կոկորդը կարծես բռնել էին ու խեղդում էին։
Թեն իր կրծքին սեղմեց հորը։
Լաց լինել չէր կարողանում,վերջերս արցունքները կտրականապես հրաժարվում էին դուրս գալ ու մի փոքր թեթևացնել ցավը,կուտակվում էին ներսում ու խեղդում...
Վախենում էր,անասելի վախենում էր,որ կկորցնեն։Դեռ չծնված զարմիկին շատ էր սիրում,սկզբի ամիսներին եղբոր կողքից չէր հեռանում,շոյում էր քիչ երևացող փորիկն ու նույնիսկ զրուցում հետը։
Իսկ,երբ վրա հասան դատարկությունն ու թուլությունն այլևս մոտ չէր գնում,գիտեր,որ մի բառ անգամ արտաբերել չէր կարող։
Հիմա էլ,կանգնել ու լուռ նայում էր մի կետի։Կտրվել էր իրականությունից ու ուշքի եկավ միայն հոր ձայնից...
֊Թե...ինչո՞ւ ես այսպես դողում...
Միայն հիմա նկատեց,որ հայրն իր գրկում չէ,որ ատամները այնքան ուժեղ են իրար զարնվում,որ ձայնը լսվում է,մատները,ծնկները...
Ի՞նչ է կատարվում...
֊Թե...
Նորից ձայն տվեց օմեգան,բայց պատասխան չկար։Կարծես ջրի տակից լսեց հոր ձայնը,բերանը բացեց,որ խոսի,չկարողացավ...
Մի կերպ իրեն հավաքեց ու վազեց դեպի դուռը։
Փախավ,վհատված հորը թողնելով ետևում...
Վազում էր,ինքն էլ չէր հասկանում,թե ուր։Միայն,երբ ծնկի եկավ ու ծնկներին ալիքների հարվածը զգաց,այդ ժամանակ նոր հասկացավ,որ օվկիանոսի ափին է։Շուրջը,փառք աստծո,ոչ ոք չկար,դե պարզ է,այս ժամին ո՞վ իր քաղցր քունը կթողնի ու ափ կգա։
Երկու բռերը իրար միացրեց,ջուր առավ ձեռքերի մեջ ու դեմքը շփեց։Շնչելը մի փոքր հեշտացավ,բայց վախն ու անհանգստությունը դեռ զգացնել էին տալիս։
Գլուխը հետ գցեց ու սկսեց ագահաբար
օդ կուլ տալ։Ալիքները նույն ռիթմով գալիս,զարնվում էին ծնկներին,սառնություն էին բերում իրենց հետ,ստիպում էին փշաքաղվել։
Հանկարծ մեջքի հետևում ոտնաձայներ լսեց,սկզբում մտածեց,թե հայրն է կամ Ջինը...հետո հիշեց,թե ինչու է այս վիճակում ու ինքն իր հիմարության վրա ծիծաղեց։
֊Այս ժամին ջուրը մտնելը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ,֊լսվեց հետևում կանգնածի ձայնը։
֊Ինձ համար մեկ է,֊դառը ու դատարկ պատասխանեց ալֆան։
֊Իսկ ինձ համար մեկ չէ...
Թեհյոնը քմծիծաղեց ու դանդաղ կանգնեց։Պտտվել չէր ուզում,ու պետք էլ չէր,քանի որ անծանոթը հենց ինքը պտտվեց ու հայտնվեց Թեհյոնի դիմաց։
Օմեգա...
Թեն դա հասկացավ դիմացինի հասակից,փոքրամարմին ու նրբագեղ լինելուց։Մազերը սև սաթի պես էին,ներքևի շրթունքը վերևինից հաստլիկ,միջին չափի քիթ ու...կանաչ աչքեր...
Թեն չգիտեր էլ,թե ինչու է զննում դիմացինին,աչքերը կախարդում էին...
֊Ինչո՞ւ,֊շշուկը դուրս թռավ բերանից...
Դիմացինը ձեռքը բարձրացրեց ու շոյեց ալֆայի այտը։Վերջինս աչքերը հաճույքից փակեց։
֊Կյանքում ինչ֊որ պահ հոգնում ենք,֊սկսեց անծանոթնը՝ձեռքը հետ չքաշելով,֊հոգնում ենք մեզնից,շրջապատից...շնչելուց,
ուտելուց,ամեն օր նույն դեմքերից ու նույն զգացողություններից...,֊ձեռքը սահեց դնչի,ապա պարանոցի վրայով ու կանգ առավ պարանոցի ու կրծքավանդակի մեջտեղում գտնվող փոսիկի վրա,֊այստեղ մի մեծ դույլ ջուր է հավաքվում,որը պետք է դուրս թափվի,բայց մենք նույնիսկ լաց լինելուց ենք հոգնում,֊Թեն աչքերը բացեց ու նայեց տղայի աչքերի կանաչ անսահմանությանը,֊մի մեեծ,կլոր ու սև անցք է բացվում կրծքավանդակումդ ու ինչ էլ անում ես՝չի փակվում,֊ձեռքը սահեց ու կանգ առավ սրտի վրա,֊բայց այն զարկում է,զգո՞ւմ ես,֊Թեն հիպնոզացած,գլուխը վեր ու վար արեց,օմեգան թույլ ժպտաց,֊նա ապրում է և ուզում է,որ դու էլ ապրես...
Օմեգան հետ գնաց ու ձեռքերը մեջքի հետևը տարավ,ալֆան միայն հիմա նկատեց,որ դիմացինը բոբիկ է,և ո՞վ էր մրսելուց խոսո՞ւմ...
֊Պտտվիր ու գնա,֊ասաց օմեգան,֊գնա այնտեղ,որտեղից փախար,գնա նրա մոտ,ով քո այս վիճակի պատճառը դարձավ,գնա ու փորձիր ինչ֊որ բան փոխել...
Դու կարող ես,գիտեմ...
Թեհյոնը կարծես խորը քնից արթնանար,աչքերը բոցկլտացին,սրտի աշխատանքը արագացավ։
Վերջին անգամ նայեց օմեգային,պտտվեց ու վազեց տուն...
Իսկ օմեգան՝Չոնգուկը,ժպիտը դեմքին պտտվեց,ոտքերը պսպղուն ու կանաչ պոչի վերածեց ու ջրի հատակն անցավ...

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя