🧜‍♂️ 9 🧜‍♂️

97 3 0
                                    

Հաջորդ օրը,կեսօրից հետո դուրս չէր եկել,երբ Չոնգուկը մոտեցավ ափին։
Ամբողջ  գիշեր քնել,հանգստանալ չէր հաջողվել։Ի՞նչ քնելու մասին է խոսքը,եթե գլխում մեղուների մի ամբողջ պարս էր պտտվում ու ամեն վայրկյան հիշեցնում իր արածի,Թեհյոնի ձայնի,դեմքի արտահայտության,օրգանի չափի ու ջերմության...
Շեղվեցինք...
Ինչևէ...դեռ,փառք աստծո,ընտանիքից ու իրեն ճանաչողներից(ջրահարսների մի ամբողջ խումբ) ոչ ոք չէր նկատել(կամ էլ չէր ուզում նկատել) տղայի կարմրած այտերն ու ականջները և հարցեր չէր տալիս։
Դեմքի սովորական գունատությունը մինչև հիմա էլ ներկված էր բաց վարդագույնով։
Նստել էր ԻՐԵՆՑ քարին ու շուրջը նայելով ժպտում էր,չնայած նրան,որ ներսում ինչ֊որ անհանգստություն ու վախ կար։
Իհարկե կլինի,չգիտի,թե ինչ արձագանք կտա Թեհյոնը,երբ գա,կամ կգա՞ ընդհանրապես։
Խորանալով իր մտքերի մեջ ժամանակի զգացողությունը կորցրեց։
Նայեց երկնքին ու արևի դիրքից հասկացավ,որ համարյա երեկո է...
Բայց Թեհյոնը չկար...
Տրամադրությունը,որը գրեթե արևին էր հասնում,միանգամից երկրակեղևի ամենաներքին շերտերին հասավ։
Մեկ ժամ էլ քարին անգործ նստելուց ու ամեն հինգ րոպեն մեկ հառաչելուց հետո,ջուրը նետվեց ու սլացավ տուն։Սպասելու իմաստ այլևս չկա։
Երևի մտածել ու հասկացել է,որ իրեն պետք չէ...
֊Հորեղբա՞յր։
Չոնգուկը արագ կանգ առավ ու զարմացած կողքերը նայեց,իրենից մի փոքր հեռու իր կիսավարդագույն֊կիսակապույտ պոչը թափահարելով՝ լողում էր եղբոր դուստրը, վեցամյա ալֆան։Չոնգուկն արագ մոտ գնաց ու աղջկա ձեռքը բռնեց.
֊Մի՞ա,այստեղ ի՞նչ ես անում,֊բավական հեռու էին այն հատվածից,որտեղ ապրում էին ջրահարսերը։Ու հաշվի առնելով,որ եղբայրը՝Հոսոկը և նրա ամուսինը՝Յունգին,երբեք չեն թողել,որ աղջիկն այսքան հեռուն գնա,կարելի է եզրակացնել,որ փոքրիկ չարաճճին փախել է,֊փախե՞լ ես։
Աղջիկը ոչ մի կաթիլ մեղավորություն չզգալով՝ժպտաց ու փաթաթվեց հորեղբոր մեջքին։
֊Նրանք ինձ երբեք այս կողմեր չեն բերել,և արգելում են,որ մենակ գամ,֊փոքրիկ շրթունքներն իրար սեղմեց ու շշնջաց,֊իսկ ինձ հետաքրքիր է,թե ինչեր կան այ այնտեղ,֊մատով ցույց տվեց ցամաքը...
Չոնգուկը լարված ծիծաղեց ու սկսեց լողալ ցամաքին հակառակ ուղղությամբ։
֊Այնտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա։
֊Ուրեմն ինչո՞ւ ես ամեն օր գնում այնտեղ։
Ինչպես անջատել երեխայի հետաքրքրասեր ուղեղը...
֊Միա,հայրիկներդ եթե իմանան,քեզ պատժելու են։
֊Ես չեմ վախենում,֊հպարտ քիթը վեր ցցեց։
֊Ես եմ վախենում փոքրիկ անկարգ։
֊ՄԻԱԱԱԱ...
Լսվեց տղամարդու թավ ձայնը,որը պատկանում էր Յունգիին։
֊Վերջներս եկել է,֊շշնջաց աղջիկն ու թաքնվեց հորեղբոր մեջքի հետևում։
֊Հիմա երկուսիդ վերջն էլ կտամ,֊ասաց օմեգան ու մոտեցավ Չոնգուկին,֊ինչո՞ւ եք այստեղ։
Թե՛ Չոնգուկը,թե՛ Միան կարծես լեզուները կուլ էին տվել։Միայն պոչերի անկանոն շարժումներն էին հուշում նրանց ողջ լինելը։
Յունգին,ով բարկությունից ու վախից կարմրել էր(դե իհարկե կվախենա,դուստրը կորել էր չէ՞),ծանր արտաշնչեց ու նուրբ բռնեց Միայի ձեռքից։Ինչքան էլ բարկացած լիներ դստերը ցավեցնել չէր կարող։
֊Արի...
֊Հայրիկ խնդրում եմ,֊մեծ աչուկների մեջ այնքան խնդրանք կար,֊հորեղբոր հետ մի փոքր էլ կլողանք ու կգանք։
Չոնգուկը զարմացած նայեց զարմուհուն ու շշուկով գոռաց.
֊Միա...
֊Խնդրում եմ Չիգի...
֊Ոչ,֊դեմքը ծիծաղելի ծամածռեց,֊հազար անգամ ասել եմ ինձ այդպես չասես,֊նյարդային շարժում արեց՝չնկատելով Յունգիի քմծիծաղը։
֊Հայրիիիկ,֊նվնվալով կախվեց հոր ուսից,բայց Յունգին,արդեն սովոր լինելով աղջկա բնավորությանը,
գրկեց նրան ու սկսեց լողալ։
֊Չե՞ս գալիս,֊նայեց Չոնգուկին։
֊Ոչ,չեմ ուզում,֊նեղացած էր,ինքն էլ չէր հասկանում ումից և ինչու։Գլխում ամեն բան խառնվել էր իրար։
֊Լավ,ոնց ուզես Չիգի...
Չոնգուկը նյարդայնացած,պոչն այնպես հարվածեց ջրին,որ մի մեծ ալիք բարձրացավ ու թափվեց Յունի ու Միայի վրա։Վերջինս ուրախ ճչաց,իսկ Յունգին մահացու հայացք գցեց փոքր օմեգայի վրա։
֊Ափսոս շատ եմ սիրում քեզ,թե չէ կսպանեի...
Չոնգուկը լեզու ցույց տվեց մեծ օմեգային ու նորից դեպի ափ լողաց։
Երբ Յունգին ու զարմուհին կորան տեսադաշտից մի փոքր թուլացավ ու ջրի մակերևույթին պառկելով՝աչքերը փակեց։
Օվկիանոսը անհանգիստ էր,կանրծես զգում էր օմեգայի վիճակը ու մեծ ալիքներ ստեղծելով՝ փորձում էր իր գիրկն առնել իր մասնիկնին։
Օմեգայի ներսում այնքան տհաճ զգացողություն էր,իրեն լքված էր զգում,ցանկացած հիշողություն սկսում էր ցավ պատճառել,փորձում էր արցունքները զսպել,բայց...
Լռություն էր,ականջ ծակող...
Այդ լռության մեջ ավազների խշխշոց լսվեց,ուշադրություն չդարձրեց,բայց հաջորդիվ լսվող ձայնը ուշքի բերեց օմեգային։
֊Կանաչիկ...
Մինչ լրիվ ուշքի կգար ու կթեքվեր դեպի քարը,մի մեծ ալիք անցավ  ու զարնվեց ժայռերին։
Վերջին բանը,որ նկատեց օմեգան,սահող ու ջուրն ընկնող Թեհյոնն էր։

Green eternityМесто, где живут истории. Откройте их для себя