~Փրկիչը~

85 4 1
                                    

Մարտ ամիսն էր ։Բնությունն արթնացել էր և իր բույրը սփռել էր չորս բոլորը։Իսկ թռչունները իրենց երգերով ավելի հաճելի մթնոլորտ էին ստեղծում։Այգիներն էլ կանաչազարդ ու գեղեցիկ  էին։Սեուլում կա մի այգի,որը անվանակոչված չէ, այնտեղ հիմնականում քչերն են գնում։ Այնուամենայնիվ այնտեղ ավելի գեղեցիկ է բնությունը,ըստ պատմության հերոսի։ Բնության գեղեցկությանը կրկնապատկվում էր մի երիտասարդի՝ Յունգիի գեղեցկությունը, նա միայնակ նստած էր այգու նստարաններից մեկի վրա և այգում նրանից բացի դեռեւս ուրիշ ոչ ոք չկար։Նա հագել էր սև գույնի սպորտային հագուստ,լավ  զգացվում նրա  գունատված մաշկը։ Թեև հագուստը լայն էր, բայց միևնույն է երևում էր ,որ նա բավականին նիհար է։ Նստել ու իր երկար և բարակ մատների արանքում պահել էր մատիտը,իսկ ձախ ձեռքով բռնել էր միջին չափի բլոկնոտ ու նայում էր նկարածին։ Իսկ թե ի՞նչ էր նկարել դեռևս հայտնի չէ մեզ, միայն հայտնի է, որ ևս 5 րոպե  նստելուց հետո դանդաղ քայլելով լքում է այգին։
★★★
«Ամեն ինչ,հանուն առողջության» կարգախոսով հանդես է գալիս մեր պատմության հերոսուհին՝ Մինան։ Բարեկազմ,նրբիկ, գեղեցկադեմ աղջնակ է, ով այս կյանքում ամենից շատ սիրում է մարզվել։ Մինան հետևում է իրա առողջությանը, պարբերաբար ստուգվում է հիվանդանոցում, սնվում է առողջ, կարճ ասա առողջ ապրելակերպի կողմնակից է։ Հերթական օրերից մեկն էր, որ դուրս էր եկել վազելու։ Կես ժամ վազելուց հետո վերադառնում է տուն։ Լվացվում , հագուստը փոխում, այնուհետև նախաճաշում։ Ժամը 09:00 էր,իսկ ինքը այսօր ժամը՝ 10:00 պետք է լիներ հիվանդանոցում, հերթական ստուգումներն անցնելու։ Հիվանդանոցը մի փոքր հեռու է տնից, այդ պատճառով պետք է տանից մի քիչ շուտ դուրս գար, ճիշտ ժամանակին հասնելու համար։Հագնելով թեթև հագուստ և վերցնելով պայուսակն ու տան բանալիները դուրս եկավ տանից։
★★★
Մինայի անունից.

Ավտոբուսում տոթ է մարդկանց չափից շատ քանակի պատճառով։ Բոլոր տեղերը զբաղված էին,այդ պատճառով չկարողացա նստել։ Մտքումս ինձ անիծում էի, թե ինչու հեծանիվով կամ տաքսիով չգնացի։ Վարորդի ամեն արգելակելուց հետո ավտոբուսում վիճակը ավելի էր խառնվում։ Ահա նա ևս մեկ անգամ արգելակում է,որի պատճառով քիչ էր մնում ընկնեի, բայց փառք Աստծո հետևումս կանգնած էր մեկը ով բռնեց ձեռքիցս և թույլ չտվեց խայտառակվել այդքան մարդկանց մոտ։ Ես նորմալ կանգնելուց հետո պտտվեցի, որպեսզի այդ մարդուն շնորհակալություն հայտնեմ։ Այնքան նուրբ, նիհար ու գունատ էր այդ տղան,լավ ինչևէ խոնարհվեցի,ի նշան շնորհակալության ու կրկին պտտվեցի բռնակներից նորմալ բռնվելով։Հաջորդ կանգառին մի քանի հոգի դուրս եկան, այդ մարդկանց թվում էր նաև այն տղան,ով օգնեց ինձ։ Ավտոբուսի երկրորդ դռնով դուրս եկավ այդ տղան ։
-Հու՜, կարծես թե արդեն մի փոքր շնչելու օդ կա,-ասելով գլուխս ներքև իջեցրի ,հայացքս ընկավ դեպի ավտոբուսի երկրորդ դուռը։ Տեսա միջին չափի բլոկնոտ, շականակագույն կազմով,որի վրա գրված էր " I'm here forever "
-Օ՜, հետաքրքիր է,ինչու՞ ես դու հավերժ,-ասացի ես կարծելով ,որ բլոկնոտը այն տղայինն է,քանի որ միայն ինքն էր այդ դռնով դուրս եկել։ Առանց բացելու դրեցի պայուսակիս մեջ, հուսալով ,որ մի օր կհանդիպեմ նրան ու հետ կվերադարձնեմ։ Հաջորդ կանգառին ես իջա, մի քիչ քայլելուց հետո հասա հիվանդանոց։
★★★
Հիվանդանոցում

Ժամը 09:56-ն էր,իսկ Մինան արդեն հիվանդանոցում էր։ Մի քանի բուժզննումներ անցնելուց հետո միջանցքում նստեց, քանի որ մի քանի թղթեր կային լրացնելու և Մինային հանձնելու։
Մինան լուռ նստած էր գլխավոր բժշկի աշխատասենյակից քիչ հեռու և շուրջբոլորն էր նայում։ Հանկարծ մի տղայի նկատեց,ով կարծես թե ծանոթ էր իրեն։ Այդ տղան քայլելով գնաց դեպի գլխավոր բժշկի աշխատասենյակի կողմը,դուռը թակեց ,ապա ներս մտավ։ Իսկ Մինայի գլխում խառնվել է ամեն ինչ, փորձում է հիշել թե որտե՞ղ է տեսել տղային։ Եվ ահա վերջապես աղջկա գլխավերևում մի լույս է վառվում։
- Ա՜հ, հիշեցի՜, նա ավտոբուսի իմ փրկիչն էր։
Իսկ հետո կրկին լուռ սպասեց։
★★★
-Բարև ձեզ բժիշկ Կան
-Բարև Յունգի, արդեն եկա՞ր, ես սպասում էի քեզ։
-Այո, բարեբախտաբար չուշացա։
-Լավ, արի նստիր խոսենք։
Յունգիի հարմար տեղավորվելուց հետո բժիշկը շարունակեց։
-Ինչպե՞ս ես քեզ գզում։
-Ոչ այդքան լավ, թույլ եմ ինձ զգում։
-Արյունահոսություններ եղե՞լ են։
-Այո, այս ընթացքում երբ սպասում էի անալիզների պատասխանին քթային արյունահոսության երկու դեպք է գրանցվել,իսկ երբեմն էլ գլխացավեր ու գլխապտույտներ են առաջանում։
-Պարզ է,-մի քիչ խոժոռվելով ասաց բժիշկ Կանը,-իսկ հա՞զ, հևո՞ց։
-Ոչ հաճախակի։
-Լավ տղաս..ամեն դեպքում չեմ կարող իրականությունը թաքցնել քեզնից, դու պետք է իմանաս,ինչքան էլ դժվար լինի այն ընդունել։
-Ասեք բժիշկ, ի՞նչ է։
-Կատարված հետազոտությունների արդյունքում կասկածում էինք երկու հիվանդության շուրջ, սակայն հետո կատարվեց բիոպսիա,որի շնորհիվ էլ պարզ դարձավ թե կոնկրետ ինչ հիվանդություն է։
-Ու՞...
★★★

Ահա և նոր ֆֆ-ն ,հուսամ,որ կհետաքրքրի հաջորդիվ կայանալիք իրադարձությունները🌵💚

Snowdrop /ՁնծաղիկըWhere stories live. Discover now