Wild Flower (with youjeen) / Վայրի Ծաղիկ

28 2 0
                                    

Ծաղկի դաշտ, ես այնտեղ եմ,

Բաց տարածք, ես այնտեղ եմ:

Անանուն, այն է ինչ ունեմ,

Անամոթ, իմ գերեզմանի վրա եմ:

Երբ ոտքերդ չեն կպնում գետնին,

Երբ սեփական սիրտդ է քեզ թերագնահատում,

Երբ երազանքներդ քեզ կուլ են տալիս,

Երբ զգում ես, որ դու դու չես...

Այդ ժամանակ...

Ես փափագել եմ կրակ,

Ես փափագել եմ գեղեցիկ անկում,

Դեռ սկսելուց առաջ ես երևակայել եմ

Մի վերջ, երբ ես կկարողանայի ծափահարել ու ժպտալ'

Դա եմ ցանկացել։

Երբ ամենը, ինչին հավատում էի ավելի հեռվացավ,

Երբ հանրաճանաչությունը դարձավ շղթաներ,

Խնդրում եմ, զրկեք ինձ իմ ցանկություններից

Ինչ էլ որ պատահի,

Խնդրում եմ, թույլ տվեք, ես ես մնամ:

Ամեն օր ու ամեն գիշեր

Անդադար ցավ ու հանցագործ մտքեր,

Գիշերներ, երբ իմ սրտի տրոփյունը

Ինձ թույլ չի տվել քնել,

Սգավոր լուսինը՝ կախված պատուհանի այն կողմում,

Ինքս ինձ բարի գիշեր եմ ցանկանում

Կարգավիճակից ավելի գնահատում եմ իմ չափազանց մեծ կյանքը:

Հուսահատ բռնվելով մոտիկ սավառնող փուչիկից'

Հարցնում եմ, թե որտեղ ես այս պահին

Ու՞ր ես գնում, որտե՞ղ է քո հոգին

Որտե՞ղ է քո երազանքը:

Կցրվեմ ամբողջ երկնքով մեկ,

Ինչպես ծաղիկ, ծաղկավառություն

Ծաղիկ, ծաղկավառություն

Կփայլեմ ամբողջ երկնքով մեկ,

Ինչպես ծաղիկ, ծաղկավառություն

Ծաղիկ, ծաղկավառություն

Ե՞րբ է վերջապես գալու իմ վերջը'

Ամեն ինչ այնքան հոգնեցուցիչ է, A-ից Z:

Ե՞րբ է այս անիծյալ դիմակը ընկնելու,

Ես ոչ հերոս եմ, ոչ էլ չարագործ,

Ես հազիվ թե ինչ-որ մեկն եմ:

Անգործությունը կրկնվում է, հիշողությունները չարանում են

Դաշտում պառկած՝ ես հայացքս ուղղում եմ երկնքին,

RM-ի "INDIGO" ալբոմի երգերի բառերի թարգմանությունWhere stories live. Discover now