Թամարը կանգնած էր ջրի ափին: Նայում էր ջրի ալիքներին, որի հորձանոտում կար մի գաղտնիք, բայց ցանկացած գաղնիք նույնիսկ հազարամյա մի օր դուրս կա ջրի երես:
[Երևան, Ուղղաթիռ վերէջք կատարեց և միջից իջավ էլեգանտ կոստյումով տղամարդ, միջին հասակի, թուխ մաշկով, սև մազերով, որոնք սանրել էր ետ, սև մազերի և մորուքի հետ երևում էին տղամարդու շականագայուն աչքերը: Նա հաղթամարմին էր, կարծես առյուծ լիներ]
-Պարոն Վան երեք ժամից հանդիպում ունեք ձեր գործընկերի հետ, իսկ հիմա պետք է գնանք ռեստորան դուք պետք է ճաշեք,-Ասաց Քարտուղարուհին ձեռքում բռնելով պլանշետը որտեղ գրված էր օրակարգը:
-Իսկ Արամը զանգե՞ց,-Հարցրեց Վանը հայացք գցելով Զարուհու վրա
-Ցավոք ոչ, ձեր եղբորից լուր չկա, բայց մեքենան GPS' ով ստուգել ենք ռադարը ցույց է տվել, որ Սևանում է,-Զարուհի
-Սևա՞ն,-Վանը փոխեց տոնայնությունը քանի որ լիճը բոլորի համար զմրուխտն էր հայոց աշխարհի, բայց ոչ Յաղուբյանների համար:
Նրանք ծնունդով մինչև 19-րդ դար ապրել են Օսմանյան Կայսրությունում: Տոհմը Զեյթունի մեծահարուստներից մեկն էր: Մարաշի Ազիզ փաշան զեյթունցիներից պահանջել էր վճարել մի քանի տարվա հարկ։ Ի պատասխան իր ապօրինի պահանջի մերժման՝ հուլիսին նա 10-հազարանոց զորքով մտել է Զեյթունի գավառ, կողոպտել ու այրել մի քանի հայկական գյուղեր, որից հետո Յաղուբյանները եկել էին ներկայից հայաստանի տարածք և բնակություն հաստատել: Երբ ընտանիքի հայրը եկավ հայրենիք տեսավ Սևանը և սիրահարվեց լճին: Ամենօր լողում էր ջրերում, բայց մի օր նախապապը չվերադարձավ ափ նա խորտակվում է լճում: Վանի պապը նույնպես խորտակվել է Սևանում, այդ ժամանակից ի վեր նրանք վախենում էին լճից, բայց ոչ Վանը չնայած եղբոր համար անհանգստանում էր:
-Գնում ենք Սևան,-Ասաց Վանը և նրանք շարժվեցին:
-Ինչպես կկամենաք Պարոն,-Ասաց Զարուհին
[Ճանապարհին Վանը լուռ ընկղմված էր իր աշխատանքի մեջ և չնկատեց անգամ թե երբ իր մեքենայի պատուհանից սկսեց երևալ Սևանա լիճը]
-Շատ գեղեցիկ է,-Ասաց Զարուհին նայելով լճին լսելով խոսքերը Վանը նայեց դեպի պատուհանը։
YOU ARE READING
Ախթամար
RomanceԱ՜խթամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության: Առասպելի մոտիվներով: Ասես մեռած ժամանակ Սառել էին երկու բառ. «Ա՜խ, Թամա՜ր...»։ Այն օրվանից սըրա համար Կըղզին կոչվեց Ախթամար։ Հ.Թումանյան