մաս 2

32 4 0
                                    

* դռան թակոց*
֊Չո՞ն։

Թեպետ արդեն կատաղությունս լիովին անցել էր՝ Թեի հետ խոսելուց հետո, սակայն որոշեցի մի փոքր ձև թափել։
֊ Փակի՛ր դուռն ու շրջվի՛ր, ոչ ոքի հետ չեմ ուզում խոսել։
֊Չոն, պիտի խոսենք։
Եղբորս ձայնն էր։ Չգիտեմ, թե ինչ եմ զգում եղբորս նկատմամբ, երևի անտարբերություն, առհասարակ սեր չկա իմ մեջ՝ նրան նվիրված, սակայն երբեմն ես նկատում եմ նրա՝ ինձ հետ մտերմանալու անսահման ջանքերը, և երբեմն փորձում եմ գոնե մոտ թողնել նրան։
֊Ներս մտիր։
***

֊Չոն, ես՝ որպես քո ավագ եղբայր, լիովին հասկանում եմ քո մտահոգությունը։ Դա նորմալ է, որ դու ուզում ես ավելի հասուն երևալ, ավելի բուռն արտահայտել քո տղայական ցանկություններն ու զգացումները, սակայն պիտի հասկանաս նաև, որ ծնողներին հարգելը ևս կարևոր է։
֊Ինձ խորհուրդներ չտաս, եթե չես հասկանում, թե ինչերի միջով եմ անցնում։

Դե իհարկեե, նա միշտ էլ աղերսել է մեր ծնողների ուշադրությունը, ամբողջ հոգով ատում է ինձ ու երևի անգամ գաղտնի ուրախանում է, երբ կռվում եմ ծնողներիս հետ, որովհետև իմ ծննդից հետո այլս ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Եվ նա այդպես էլ մեծացավ՝ բավարարվելով ամենաքչով, ծնողների ուշադրությանն արժանանալու համար մտավ քչով սահմանափակվող, ծնողների չնչին քայլերը գնահատող ու իրեն խելոքի տեղ դրած որդու կաղապարի մեջ։

֊Ի՞նչ է քո ուզածը, Գուկ։
֊ Շատ պարզ մի բան՝ գնալ տնից։
֊Ինչպե՞ս ես պատկերացնում. 15 տարեկան տղա, միայնակ Սեուլում, առանց որևէ հարազատների, անծանոթների շրջապատում։
֊ Եթե քեզ կարգին պահես, մի գաղտնիք կբացեմ։

Սկսեց ուշադիր լսել ինձ։ Մինչ նա հնազանդորեն սպասում էր իմ գաղտնիքի բացվելուն, ես սենյակիս դարակից հանեցի թաքցրածս շոկոլադները, ու դնելով մահճակալին, դրանից մի սալիկ պոկեցի՝ մնացածը թողնելով եղբորս։ Մինչ ես մանրամասնորեն վայելում էի շոկոլադի ամեն մի կակաոյի հատիկ, նա դեռ սպասում էր իմ խոսելուն։

֊Նախ, ես չեմ գնում այնտեղ՝ թրև գալու։ Ես գնում եմ Սեուլի ամենամեծ կազմակերպություններից մեկը՝ Բիգ Հիթ՝ սովորելու նպատակով։ Եվ հետո. Ո՞վ քեզ ասաց, որ ես այնտեղ չունեմ ծանոթներ։ Այնտեղ է սովորում իմ լավագույն ընկերներից մեկը, ով այնտեղ ամեն կերպ պատրաստ է աջակցելու ինձ, և ես նրա կողքին ինձ ապահով եմ զգում։

Դե իհարկե, բաց թողեցի այն պահը, որ Թեհյոնը ոչ թե իմ ընկերն է, այլ իմ վայրի վագրիկը, և որ մենք ամեն գիշեր ոչ թե քննարկում ենք նրա տնային աշխատանքները, այլ՝ թե ինչպես է նա հալեցրած շոկոլադը լցնում մարմնիս ու սկսում զգալ դրա ամեն միլիմետրը։
Լավ, շատ խորացա, կարծում եմ այսքանն էլ բավական էր՝ սկզբի համար։

Ես դեռ որոնում եմ քեզWhere stories live. Discover now