1

13 3 0
                                    

Ես աշունը մանկուց եմ սիրել։ Ինչու՞։ Ինքս ինձ էլ եմ շատ հաճախ տվել, ու ամեն անգամ մի նոր պատճառ եմ գտել։ Պատճառներից մեկը այն է որ ես աշնան եմ ծնվել, երբ փոքր էի անհամբեր սպասում էի որ գար աշունը, գիտեի որ երբ տերևները կսկսեն տաք գույներ հագնել կգա տարվա մեջ հենց ինձ համար նախատեսված օրը, ու լիքը նվերներ կստանամ։
Հետո երբ սկսեցի մեծանալ, սկսեցի սիրել այն դեղնականաչավուն տերևների պարը, որ ծառից պոկվելով ու շօրորվելով իջնում էին ու ընկնում գետնին։ Այնքան հաճելի էր խաղալ տերևների հետ, հավաքում էի տերևները ու օդ շպրտում ու նայում էի թե ինչպես են ցած թափվում, վազվզում էի, թռվռում ու օդից նորից փորձում էի բռնել այդ տերևները, հավաքում էի ու նորից օդ շպրտում։ Ես ինձ այդ պահին թիթեռնիկ էի զգում։
Ժամանակի հետ փոխվում էին իմ զգացմունքները։ Ու այդ ժամանակ սկսեցի սիրել նաև անձրևը։ Չնայած նրան, որ բոլոր գիտնականները փորձում են ապացուցել որ անձրևը ուղակի մթնոլորտային տեղում է կամ էլ ջրի շրջապտույտ, իմ համար այն զգացմունք է։ Երկինքը իր հուզմունքը, թախիծն ու տխրությունը անձրևի միջոցով է արտահայտում։ Ու ես իմ ներսի ցավն ու տխրությունը սկսեցի մաս-մաս տեղավորել անձրևի կաթիլների մեջ, հուսալով որ այն հասնելով գետնին ցիրուցան կլինի ու կանհետանա։ ԵՒ այդ ժամանակ հասկացա որ աշունը լի է զգացմունքով։
****
Ալին փակեց օրագիրը, որը իր անբաժան ընկերն էր, դրեց պահարանի վրա, ու իջնելով մահճակալից գնաց լոգարան։ Լվացվելուց ու ատամները խոզանակելուց հետո գնաց խոհանոց։ Շատ կցանկանար վայելել առավոտյան թեյի անուշ բույրը, բայց դասերին քիչ էր մնացել ու պետք էր շտապել։ Տնից համալսարան մոտ տասնհինգ րոպե քայլել կպահանջվեր, բայց դե քանի որ աշնան առաջին օրն է ու Ալիի սիրելի եռամսյակի սկիզբը նա հինգ րոպե ավել ժամանակ ունի վայելելու աշնանային թարմ առավոտը։
Մոտ քսանհինգ րոպե և Ալին ուշացած հասավ համալսարան։ Բացելով փոքր ինչ մաշված, բայց և բավականին ծանր դուռը փոքրամարմին, սևագեր գեղեցկուհին ներս մտավ։
Համալսարանի դահլիճում ուսումնական տարվա բացումն էին նշում։ Համալսարանի բոլոր ուսանողները դուրս եկան միջոցառման ավարտին։ Ոմանք ընկերների հետ գնացին սրճարան, ոմանք ' տուն։ Իսկ Ալին որոշեց մի քիչ զբոսնել, մտքերի հետ մենակ մնալ։ Իր դեպքում մի քիչ տարօրինակ ցանկություն է, միևնույնն է տանն էլ է մենակ լինելու, հայրը ինչպես միշտ ուշ է վերադառնալու։
Ալին մտքերով տարված հասավ այն այգի, որտեղ մանուկ ժամանակ էր գնում։ Իր կյանքի ամենաուրախ պահերը այդ այգու հետ էին կապված, նույնիսկ իր մայրիկին էր հիշեցնում այդ այգին, ու իր հոգու բացն էր լրացնում։
Նստելով նստարանին, նայում էր երեխաներին, թե ինչպես են խաղում, վազվզում ու իրենց մայրիկներին կանչում, Լիզան ամեն մեկի մեջ իրեն էր տեսնում, սիրտը ծանրացած էր, իսկ աչքերը ակամայից լցվում էին։
Քիչ հեռու երեխաները գնդակ էին խաղում, ու գնդակը պատահական գնաց Ալիի մոտ, գեղեցիկ ու փոքրիկ տղա մոտեցավ, որ գնդակը վերցնի։ Աղջիկը ժպտաց փոքրիկին ու մեկնեց գնդակը։
-Լեո արագացրու,-կանչեցին տղայի ընկերները։
Ալին լսելով տղայի անունը սառեց, նրա ձեռքերը դողացին ու մի շատ քիչ ակնթարթ իրեն թված, թե այդ երեխան իր Լեոն է։
Տղան վերցրեց գնդակն ու հեռացավ, իսկ աղջիկը փակեց աչքերը ու խորը շունչ քաշեց, սթափվեց ու գնաց տուն։

Աշնան արև Место, где живут истории. Откройте их для себя