֊Եթե Ձեզ նորից տեսնեմ տղայիս կողքին, կդիմեմ ոստիկանություն։
Յունգին ցանկանում է ասել, որ նա չի վախենում այդ սպառնալիքից, և առհասարակ, նա' ինքը, որպես մայր պետք է հետևի ու խնամի իր թերզարգացած երեխային, բայց ճիշտ պահին կծում է լեզուն։
Ջիմինը կանգնած է մոր հետևում, այժմ ոչ թե զգուշորեն, այլ ավելի հուսահատ սեղմում է հացը կրծքին, և թվում է, թե պատրաստվում է լաց լինել։
Յունգին հստակ չգիտի, թե ինչու, այն պատճառով, որ դուռը բացելով՝ նրան բավականին կոպիտ կերպով քարշ են տվել բնակարան՝ թաքցնելով մեջքի հետևում, թե՞ որովհետև վախեցնում էին նրան և խոսում էին գոռգռալով, կամ էլ թե ամենայն հավանականությամբ, այն պատճառով, որ Յունգին այլևս չէր վերադառնա այստեղ։
Ջիմինի այս վիճակը կրկին առաջացնում է մեղքի զգացում, ուստի ամեն դեպքում Յունգին որոշում է ազատվել բոլոր երեք պատճառներից.֊Եթե ցանկանում եք տուգանք ստանալ կեղծ զանգի համար, ապա' խնդրեմ:
Եվ Յունգին կարծես սխալվում է: Քանի որ մայրը բղավում է Ջիմինի վրա, նրան ուղարկում է իր սենյակ, իսկ հետո դուրս է գալիս մուտքի մոտ՝ փակելով դուռը իր հետևից.
֊Լսեք, պարոն, ես գաղափար չունեմ, թե Ձեզ ինչ է պետք իմ երեխայից, բայց հեռու մնացեք նրանից։ Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե որքան դժվար է նրա հետ, մենք երկու շաբաթ ենք ծախսել, որպեսզի սովորեցնենք նրան խանութի ճանապարհը, և ևս երկուսը, որպեսի կարողանա կենտրոնանալ, որ հանկարծ չշեղվի, այլ կողմ չգնա, ուշադիր հետևի լուսացույցի գույներին։ Իսկ դուք նրան այնքան հեռու եք տանում ու հետո մենակ թողնում,֊կինը զննեց Յունգիին ոտքից գլուխ և շունչ քաշելով, մի քիչ ավելի հանգիստ ասաց,֊Ջիմինը պատմել է Ձեր մասին: Դուք լավն ու կոկիկ եք երևում, ես ցանկանում եմ հավատալ, որ դուք ոչ մի վնաս չեք հասցնի, բայց ուշադիր լսեք, մեզ խղճահարություն պետք չէ. Ջիմինը ապաստարանի կենդանի չէ, որին Դուք կարող եք բերել խաղալիքներ և հյուրասիրություն անել։ Մեզ սա պետք չէ, Ձեր այս բարի մտադրություններով դուք միայն վատացնում եք իրավիճակը: Դրա համար ես խնդրում եմ Ձեզ դադարեցնել այս ամենը։
Յունգին գլխով է անում՝ ի նշան համաձայնության, քանի որ նրա հեռախոսը զանգում է, և նա դեռ պետք է շտապ հասնի գրասենյակ: Վիճելու ժամանակ չկա։
***
Յունգին վերադառնում է։ Ջիմինի ծնողներն այդքան էլ ուրախ չեն, բայց Յունգիին դա չի հետաքրքրում։ Անկեղծ ասած, նա ինքն էլ չի հասկանում, թե ինչու է այս ամենն իրեն պետք։ Քանի որ Յունգին երբեք ալտրուիզմով չի տառապել։ Նա գումար չի փոխանցել հիմնադրամներին, ապաստարաններին և կապ չունի բարեգործության հետ, բայց Ջիմինի հետ ինչ-որ բան ուրիշ է: Թե ինչն է ուրիշ Յունգին չի կարող պատասխանել նույնիսկ ինքն իրեն:
ВЫ ЧИТАЕТЕ
Արևային Երեխան
FanfictionՇիփ։ՅունՄին Ժանր։Սլեշ/R Հոգեբանություն, Հարաբերություններ, սինդրոմ։ Յունգին երկար ժամանակ հետո առաջին անգամ որոշում է սուրճ գնել իր համար և հերթ կանգնում։ Յունգին նյարդայնացած և զայրացած է, քանի որ նրա առջև կանգնած ինչ-որ ապուշ, ով պատվեր է կատարել...