Վարդաջրով օծեմ քեզ

24 2 4
                                    

Ֆանդոմ' Սպիտակեցում (Bleach)

Զույգը' Byakuya Kuchiki × Renji Abarai

Վարկանիշը' քիչ արտահայտված NSFW (not safe for work)

Ալտերնատիվ իրականության' բուն Bleach-իրականությունից տարբերվող մասեր. Ռուկիային' Բյակույայի քրոջը, Հոգիների հասարակություն վերադարձնելուց հետո Ռենջիի' Բյակույային ուղղված համառ խնդրանքների շնորհիվ ներում է շնորհվում, Ռուկիան վերադառնում է մարդկային աշխարհ, որից հետո Ռենջին կամավոր կերպով ցանկանում է նրան օգնել կատարվելիք առաջադրանքում։ Առաջադրանքը ենթադրում է երկարատև (մոտ կես տարի և ավել) ներկայություն մարդկային փոքրիկ քաղաքում մարդկանց դատարկներից /աղավաղված հոգիներ, որոնք հարձակվում են մարդկանց վրա և նրանց հոգիները տանում իրենց հետ/ պաշտպանելու համար։

Իրավիճակ՝ Ռենջիի մեկնելու օրն է և հրաժեշտը իր կապիտանի' Բյակույա Կուչիկիի հետ։

Playlist: https://open.spotify.com/playlist/0Dagkrf1TLYCkq5a1ikZEs?si=-TGouVwQQ3uLYEISuE7w9w

Մռայլ առավոտը խոստանում էր երգել անձրևային օրորն ամբողջ օրվա ընթացքում։ Փայտե տանիքին զարնող կաթիլների կտկտոցը միապաղաղ հանգստություն ու ներդաշնակություն էր սփռում, երկնքի մոխրագույն ամպերը ասես պատել էին Սեյրեյտեյը /Հոգիների հասարակության կենտրոնական մասում գտնվող քաղաք/ տաք մի շալով' ծածկելով բնության հեռավոր աղետներից, պատելով առանց այդ էլ գաղտնի վայրը գաղտնի մառախուղով։ Մարդկանց անցուդարձը խիստ քչացած էր, ասես օդը պարզված էր, մաքրացած, և այնուամենայնիվ ինչ-որ դառը ամպ էլ տեղավորվել էր Բյակույայի սենյակում ու պարուրել վերջինիս։

Մարզասենյակներից խլացած աղմուկներ էին գալիս, հուսահատությու՞ն էր դա, թե՞ ուրախություն, ոչ ոք չէր կարող ասել։ Ռենջին երևի արդեն տեղեկացրել էր, որ այսօրվա պարապմունքը ինքը չէր վարելու, գուցե նույնիսկ ազատ օր հայտարարած լիներ, դա այս պահին այնքան էլ հետաքրքիր չէր, այսինքն' չպետք է հետաքրքրեր։ Բյակույան ինքն էր ասել' անել այն, ինչ նա խելամիտ կհամարի։ Իսկ ի՞նչն էր խելամիտ համարել Ռենջին, ի՞նչ էր կատարվում նրա գլխի' աստղային անսահմանությամբ մտքերում, ինչու՞ էր նա հեռանում։ Հարցերը պարզ էին, հստակ, դրանք ունեին իրենց պատասխանները, ավելի ճիշտ' պատասխանների այն տարբերակները, որոնց շուրջ վաղուց մտորում էր Բյակույան։ Այնպես չէ, որ շատ էր ցանկանում, բայց ազատ պահերին, իսկ վերջերս նաև աշխատաժամերին ուղեղի սև կեղտաջրերից դուրս պրծած մտքերը ջրի երես էին ելնում, տանջում նրա առանց այդ էլ սովամահ եղած ուղեղը, նիհարած ու գերհոգնած մարմինը, շնչակտուր սիրտը, պապանձված կոկորդը։ Պատասխանները շատ էին, կային քիչ թե շատ ռացիոնալները, կային նաև զառանցանքներ, սրանք թերևս մի երանգով ավելի մաքուր էին, մի երանգով ավելի պայծառ։ Այնուամենայնիվ այդ բոլոր կեղտաջրերը հավաքվում էին մի կետում, որ իր կյանքում շատ կարևոր դեր էր տանում։ Նա չէր ուզում ընդունել դա, դեռ մի ամիս պայքարում էր դրա դեմ, այժմ այդ ամենը դելիրիումի մեջ գտնվող հիվանդի զավեշտալի ցնորքների էր նմանեցնում։

Multifandom One-shotsWhere stories live. Discover now