16)Գաղնադռան տակ,ստորգետնյա զնդանում

29 2 1
                                    


Հետագայում հիշելով այդ օրերը, Հարրին երբեք այդպես էլ չի կարողանա հասկանալ, թե ինչպես իրեն հաջողվեց հանձնել փոխադրական քննաթյանները՝ ամեն րոպե սպասելով, որ ահա ուր որ է Վոլդեմորթը կներխուժի ցանկացած դռնից։ Մինչդեռ օրերն անցնում էին, և կասկած անգամ լինել չէր կարող, որ Խավիկը դեռ ողջ ու առողջ գռմռամ էր կողպված դռան ետևում։

Անտանելի շոգ էր, հատկապես այն լսարանում, որտեղ սովորողները հանձնում էին գրավոր քննությունները։ Նրանց բոլորին նոր հատուկ գրչափետուրներ էին բաժանել, որոնք նախօրոք հմայված էին արտագրելու դեմ դյաթանքով։

Տեսական առարկաներից բացի նրանք պետք է հանձնեին նաև գործնական քննություններ։ Պրոֆեսոր Ֆլիթվիքը սովորողներին մեկ առ մեկ ներս էր կանչում լսարան և ստուգում, թե կարող են, արդյոք, մի տռուզ արքայախնձորի՝ «սթեփ» պարեցնել սեղանի վրա։ Պրոֆեսոր Մըք Գոնագալի քննության ժամանակ մկնիկին պետք է ծխախոտատուփի կերպափոխեին։ Լրացուցիչ միավորներ էին տրվում ծխախոտատուփի գեղեցկության համար և միավորներ էին հանվում, եթե ծխախոտատուփը հանկարծ բեղիկներ էր ունենում։ Սառկեկը նրանց բոլորի նյարդերը կերավ՝ ծոծրակներին շնչելով, մինչ նրանք փորձում էին հիշել մոռացության հմայաթուրմի բաղադրատոմսը։

Հարրին անում էր, ինչ կարող էր՝ ոչ մի ջանք չխնայելով քննությունների համար, փորձելով ուշադրություն չդարձնել ճակատն այրող ցավի վրա, որը նրանից անբաժան էր Արգելված անտառ կատարած գիշերային արշավից ի վեր։ Նեվիլը համոզված էր, որ Հարրին քննական նյարդային գերհոգնածության հիվանդագին վիճակում է գտնվում։ Սակայն Հարրին գիշերները չէր կարողանում քնել իր վերսկսված մղձավանջների պատճառով, մի տարբերությամբ, որ դրանք ավելի սարսափազդու էին քան երբևէ, որովհետև մղձավանջների մեջ ավելացել էր ևս մեկ գործող անձ՝ այն կնգուղավոր արարածը, որի բերանի անկյուններից երկնագույն արյուն էր կաթում։

Գուցե պատճառն այն էր, որ մյուսները չէին տեսել այն, ինչ ինքն էր տեսել Անտառում, կամ որովհետեև մյուսների ճակատներին անդադար խարանվող սպիներ չկային, համենայն դեպս թվում էր, որ Հերմիոնան ու Ռոնը Հարրիի չափ անհանգստացած չէին Քարի համար։ Վոլդեմորթի վերադառնալու հնարավորությունը, անշուշտ, վախեցրել էր նրանց, սակայն նրանք մղձավանջներ չէին տեսնում և այնքան կլանված էին նախաքննական պարապմունքներով, որ ժամանակ էլ չունեին անհանգստանալու, թե Սառկեկի կամ ինչ֊որ մեկ ուրիշի մտքում ինչ չարամիտ դավեր են նյութվում։

Նրանց ամենավերջին քննությունը հրաշագործության պատմությունից էր։ Եվս մեկ ժամ հարց ու պատասխան՝ զառամյալ հրաշագործների մասին, ովքեր հայտնաբերել էին գրելու ժամանակ գույնը փոխող թանաքը կամ հայտնագործել՝ հմայաթուրմեր եփելու համար ինքնուրույն խառնվող կաթսաները, և նրանք ազատ կլինեն... Սի ամբողջ շաբաթ ետքննական արձակուրդներ՝ մինչև քննությունների արդյունքների ազդարարելն ու ուսումնական տարվա վերջին հանդիսավոր ընթրիքը։

Հարրի Փոթթերը եւ փիլիսոփայական քարըМесто, где живут истории. Откройте их для себя