Բարև մամ. էս ես եմ քո աղջիկը։ Գիտեմ որ ես կարողա երբեք էլ չկարդաս, բայց մեկա գրում եմ։ Էլի գիշերա, ու ես էլի լացում եմ, չնայած ոչ ոք այդ մասին տեղյակ չի։ Լավ անցնեմ բուն թեմային։ Էսօր կարելիա ասել կռվեցինք են բանի համար, որ դու համոզված էիր, որ ես շատ եմ սիրում հրաձգությունը, կամ գոնե միչև մայիս սիրել եմ, իսկ ես պնդում էի, որ այդ այդպես չի։ Հիմա ավելի խորը մտածելով հասկանում եմ,որ դու ճիշտ էիր։ Ես շատ էի սիրում հրաձգությունը, բայց հասավ մի օր, որ ես հասկացա, թե ինչքան խեղճ էի ես ընտանիքիս, ընկերներիս և մնացած մահկանացուների աչքերում։ Ընտանիքում միշտ ինձ ձեռք էիք առնում, բոլորի մոտ իմ միակ մեդալը ցույց տալուց շեշտում էիք, որ դա ես վաստակել եմ 4 հոգանոց մրցույթում 3-րդ տեղը գրավելուց։ Ես շատ թույլ դուրս եկա և փշրվեցի ճանհապարի կեսին։ Ու ես մի օր որոշեցի, որ կլինեմ ձեզանից անկախ անձնավորություն ու դրեցի իմ առջև մի մեծ նպատակ՝ գնալ սովորել Հվ. Կորեայում, ապրել ձեզանից հեռու և չտալ ձեզ հմարավորություն ինձ վրա ծիծաղելու։ Հիմա Կորեան իմ սրտի քաղաքն է և ես գնում եմ դեպի իմ նպատակը։ Ես դժվար ճանապարհ եմ ընտրել, բայց գիտեմ, որ ճիշտ ճանապարը հեշտ չի լինում։ Եվ հիմա էլ ինչպես միշտ դուք ինձ դեմ եք և ամեն հնարավորության դեպքում ինձ ցածրացնում եք, բայց այս անգամ ես չեմ փշրվի։ Խոստանում եմ։