ամեն կերպ փորձում էր աչքերիս մեջ մտնել,ու գարուն փնտրել... հույսի անձրևներ.. բայց ոչ... այդ օրը ասես անառողջ մարմնավորված, տնավորված ինչ-որ վատ օրվա մեջ, մի վատ երազ լինեի քեզ համար...իսկ ես ինձ համար ասես.. ասես ոչ ոք.. չէի զգում ընդմենը ոչինչ... իսկ այդ պահին ամեն ամեն ինչ կտաի, կկախվեի ինչ-որ մեկի անքուն մտքերից, կգլորվեի անդունդներից, միայն ու միայն ես ինքս չլինեի...ասենք լինեի մեկը' աներես, որ խցկվել էր տունդ պատահաբար.. անցորդ կամ մի բոմժ... միայն թե ես չլինեի՛...չտեսնեիր ինձ... չլինեի ես...ու քո շիկացած հայացքը չնետվեր փակ աչքերիս վրա... ու չխնդրեր մի կաթիլ հույս վաղվա հանդիպան և մեկ բաժակ սուրճի համար...
Վեն Մաքելվին
YOU ARE READING
Վեն Մաքելվին
PoetryՍերը սպանում է նրանց ,ովքեր մատնված են անազատության ու նախապաշարմունքներին .սերը փրկում է միայն նրանց ,ովքեր հավերժ դատապարտված են ազատության .