Մաս 5

2.2K 25 4
                                    

Ես արդեն երկար ժամանակ է նրան եմ սպասում: Ամբողջ 10 րոպե նա ուշանում, իսկ ես նրան շատ եմ ուզում տեսնել: Գրողը տանի, ահա նա...

-Ողջույն,- ասաց նա: Նըա հագին բաց մանուշակագույն թեթեւ զգեստ էր, մազերը արձակված էին, դրանք ծածկում էին նրա կուրծքը: Նա ինքը թեթեւուոթյունն էր:

-Ողջույն, դու ուշացար, -ասացի ես ու նույն րոպեին փոշմանեցի: Միթե՞ ես չէի կարող ձայնս կտրել անգամ հիմա' երբ նրան կարողացել էի համոզել ինձ հետ հանդիպել:

-Կներեք,- հանկարծակի ու բարկացած ասաց նա, այնպիսի տոնով, կարծես ուզում էր հասկացնել, որ նա դեռ <<դու>>-ի չի ուզում անցնել:

-Մի կողմ թողնենք պաշտոնական մասը: Ես քեզ ուղակի հրավիրել եմ մի գավաթ սուրճի:

-Ոչ,  Դուք ասացիք, որ հարցեր ունեք,-նա դեռ շարունակում էր:

-Ես դրանց պատասխանն արդեն ունեմ,-խորամանկ ժպտացի ես: Բայց նա ինձ ավելի բարկացած դեմքով նայեց:

-Շատ լավ, ուրեմն ես կարող եմ գնալ,-նա արդեն վեր էր կացել ու պատրաստվում էր հեռանալ, բայց ես դա թույլ տալ չէի կարող:

-Սպասիր, նստիր խնդրում եմ, ես էլ քեզ բարկացնող ոչինչ չեմ ասի,-ես թեւաթափ էի եղել,-... միթե՞ ես քեզ ընդհանրապես դուր չեմ գալիս:

Նա նստեց:

-Լսիր, ես նոր եմ ընկերոջիցս բաժանվել, այն էլ շատ վատ ձեւով, այնպես որ ավելի լավ է....

-Ավելի լավ է չհիշենք նրա մասին, որովհետև ես չեմ էլ պատրաստվում, եւ չեմ էլ հավակնում քո ընկերը լինել: Ես ուրիշ բան եմ ուզում ու իմանալով, որ դու նոր ես բաժանվել ընկերոջիցդ' կարծում եմ, որ իմ առաջարկը քեզ հաճելի կլինի:

Նա սկզբում անհասկացող հայացք ուներ, բայց քիչ-քիչ այդ հայացքը զարմանքով ինձ էր նայում:

-Հիմար, դու քեզ ո՞ւմ տեղն ես դրել, որ կարծում ես, թե ես պետք է հիմա...չգիտեմ ինչ անեմ...

-<<Չգիտեմ ինչ>>-ի մասին չգիտեմ, բայց որ դու հանգիստ կարող ես իմ սիրելին դառնալ անկողնում, դա հաստատ է, բայց <<չգիտեմ ինչ>>-ի մասին էլ ես կմտածեմ,-ծիծաղս հազիվ զսպելով ասացի ես:

-Ապուշ, - նա արդեն վեր էր կացել եւ ուզում էր գնալ, բայց հանկարծ կանգ առավ, աչքերը հառել էր մի կետի, ավելի շուտ սրճարանի մուտքի վրա, եւ նա զայրացած դեմքով նստեց,իր տեղը:

-Որո՞նք են պայմանները:

Ես զարմացած էի, չգիտեի, որ նա այսքան շուտ կհամաձայնի:

- Ես քեզ վերցնում եմ, երբ ցանկանում եմ քեզ: Կապի մասին ոչ ոք չպետք է իմանա: Ոչ մի զգացմունք, սա պարզապես սեքս է' քանի դեռ դու ինձ հետաքրքրում ես: Ամեն ինչ կդադարի, եթե քեզ մոտ հարաբերություններ սկսվեն...

Նա ուշադիր եւ մտածկոտ հայացքով լսում էր:

-Իսկ եթե դու հարաբերություններ սկսես...

Ես թույլ չտվեցի նրան ավարտել ու միայն ասացի.

-Չմտածես, դա չի լինի: Դե, համաձա՞յն ես:

Նա նայեց սեղաններից մեկին: նույն զայրացած դեմքի արտահայտությունը: Նա շեշտակի թեքվեց իմ կողմ եւ ասաց.

-Համաձայն եմ:

Ես ավելի քան զարմացած էի, ես շատ կոպիտ էի ամեն ինչ ասում ու  չէի կարծում, որ նա կհամաձայնի եւ այս մտածմունքներիցս ինձ հանեց նրա հանկարծակի համբույրը: Դա հաստատ կապված էր այն սեղանի մոտ նստած կնոջ ու նրա տղայի տարիքի տղամարդու հետ:

Եվգենյան համբուրում էր ինձ, արդեն լեզվով շարժումներ էր անում ու ուզում էր մուտք գործել իմ բերան: Ես մի մահ մտածեցի, որ եթե  անգամ նա դա անում է այդ տիկնոջն ու երիտասարդին ինչ-որ բան հասկացնելու համար, ապա ինձ ինչ, նա իր դրդապատճառներն ունի, ես' իմը: Ես արդեն ոգեւորում էի,արյունը սկսում էր եռալ :

-Գնանք այստեղից, ես քեզ մի տեղ կտանեմ, -ես քաշեցի նրա ձեռքից, նա հետեւեց ինձ' առանց խոսք ասելու: Մենք նստեցինք իմ մեքենան, նա իմ կողքին:

-Ո՞ւր ենք գնում:

-Շուտով կիմանաս,-թեթև ժպտալով ասացի ես:

-Լավ, -նրա ձայնի մեջ մի բան կար, նա կարծես ստիպված էր դա անելու:

-Ի՞նչ է պատահել, դու արդեն զղջացիր համաձայնելուդ համար:

-Ոչ,ես չեմ զղջացել:

-Ավելի լավ:

Մենք.հասանք Թումանյան փողոցի վրա գտնվող,իմ փոքրիկ բնակարանը: Այն միայն ննջարան ուներ, բաղնիք եւ խոհանոց: Ամեն ինչ չափազանց ժամանակակից էր կահավորված:

Շքեղ ու մեծ բաղնիք, միագույն պատեր եւ գորգեր, մի քանի նկար մինիմալիզմի ոճով եւ վերջապես շատ մեծ երկտեղանի մահճակալը' մաքուր սպիտակեղենով:

Եվգենյայի կողմից...

Ես հնարավոր է նկատեի տան գեղեցկությունը, եթե չլիներ իմ այստեղ լինելու պատճառը: Ես դա արեցի, որովհետեև տեսա այդ դավաճան սրիկային: Նա նրա հետ էր եւ նա թքած ունի ինձ վրա: Ինչպե՞ս կարող է այդ ստոր կինը իմ մայրը լինել:

Ես դեռ մտորումների մեջ էի, երբ զգացի, որ նա իմ ձեռքն է շոյում, համբուրում է պարանոցս: Ես մի փոքր վախեցած էի, ես դա երբեք չէի արել...

Սպասում եմ ձեր մեկնաբանություններին ու աստղերին: Ինձ համար կարեւորը է ձեր կարծիքը: Հուսով եմ' ձեզ դուր կգա:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя