Մաս 7

2.6K 24 1
                                    

Ես դանդաղ բացեցի աչքերս: Նա նստած էր մահճակալի դիմաց դրված բազկաթոռին, եւ ինձ էր նայում: Ես անկախ ինձնից ժպտացի' հիշելով, թե ինչ էր պատահել ժամեր առաջ: Նա նույնպես թեթև ժպտաց:

-Չեմ հասկանում, թե դու' լինելով անփորձ, ինչպես համաձայնեցիր իմ առաջարկին:

-Դու ուրա՞խ չես,-ծիծաղելով հարցրի ես:

-Հարցը դրանում չէ:

-Բա էլ ինչո՞ւմ,-բարկացած հարցրի ես,-դու ուրիշ բան էիր սպասո՞ւմ, որը չստացա՞ր:

-Ես չգիտեմ, թե ինչի էի սպասում,-նա բարձրացավ նստած տեղից: Նրա հագին միայն տաբատն էր, ուրիշ ոչինչ:

-Ի՞նչ ես ուզում ասել: Քեզ փորձված փողոցայի՞ն էր պետք:

- Եթե ինձ փողոցային պետք լիներ, դու այստեղ չէի լինի:

-Ես պետք է ուրախանա՞մ դրա համար:

-Չէ, դու պետք է քայլ անելուց առաջ մտածես:

-Դու արդեն հասցրիր ափսոսա՞լ:

-Ես...

-Լսիր, ես իմ պատճառները ունեի սա անելու, դու'քոնը: Հերիք է. ..,- ես վեր կացա մահճակալից ու սկսեցի հագուստս փնտրել:

Նա բռնեց ինձ ու քաշեց դեպի իրեն, հետո ամուր բռնեց կոնքերիցս:

-Լսիր, ինձ ամեն ինչ շատ դուր եկավ, եւ ես նույնիսկ ուրախ եմ առաջինը լինելու համար: Այդպես ես չեմ մտածի քո ունեցած մյուս տղամարդկանց մասին: Ուղղակի կարծում եմ, որ առաջին անգամի համար դա պետք է ոչ թե սեքս, այլ սիրով զբաղվել լիներ:

-Ես արդեն դրան չեմ հավատում: Իսկ սերը քեզ համար պարտադի՞ր գործոն է:

-Սերը ինձ համար ընդհանրապես գոյություն չունի: Ինձ կիրքն էլ է հերիք: Ես քեզ համար եմ ասում,-նա վերջին բառերի վրա փակեց աչքերը ու համբուրեց պարանոցս:

- Ինձ համար մտածել պետք չէ,-նրա ձեռքերից ազատվելով ասացի ես,-պայմանը կմնա պայման:

Նա մի քիչ մտածեց ու ասաց.

-Ինչպես կուզես: Բանալիի կրկնօրինակը պատուհանագոգին է: Վերցրու, դուռը կփակես եւ քեզ մոտ կպահես : Երբ քեզ կանչեմ' կգաս: Առանց ավելորդ խոսքերի, -նա ասաց այս ամենը առանց ինձ նայելու, եւ արագ հագնվելով: Ես դեռ մերկ կանգնած էի սենյակի մեջտեղում:

Երբ նա արդեն ամբողջովին հագնված էր, մի հայացք գցեց ինձ վրա ու շուրթի մի կողմը մի փոքր վեր բարձրացնելով ու խորամանկ ժպտալով ասաց.

- Մինչ հանդիպում:

Ես ոչինչ չպատասխանեցի, նա չէր էլ սպասում պատասխանի: Դուրս եկավ ու իր հետեւից փակեց դուռը:

Սեքս ու Ոչ Մի ՊարտավորությունМесто, где живут истории. Откройте их для себя