Մաս 1

952 44 2
                                    


-- Ջեսի՜ , վեր կաց արագացրու, թե չէ առաջին օրով կուշանաս։
-- Պապ, 5  րոպե ու վերջ...
Ես Ջեսին եմ, 18տ. ։ Ապրում եմ հորս հետ, ով հաջողակ գործարար է, իսկ մորս մասին գիտեմ միայն, որ լքել է մեզ, երբ ես դեռ 1 տարեկան հազիվ լինեի ։ Ինչպես հասկացաք այսօր իմ առաջին օրն է նոր դպրոցում։ Ես ու հայրս ապրում էինք Իտալիայում, բայց իմ խնդրանքների շնորհիվ  մենք տեղափոխվեցինք մեր հայրենիք' Կանադա։
Իմ սովորության համաձայն ես առավոտյան ուշ եմ արթնանում և այսօրն էլ բացառություն չէր։ Բախտս բերեց, որ հայրս ինձ մեքենայով տարավ դպրոց, թե չէ առաջին օրով կպատժվեի։
Ուսուցիչ -- Երեխաներ ինչպես գիտեք մենք նոր աշակերտուհի ունենք Իտալիայից։ Ներկայացիր Ջեսի։
-- Ողջույն ես Ջեսիկան եմ, ուրախ եմ ծանոթության համար։
Բոլորը ժպտուն ու հետաքրքրական հայացքներով ինձ էին նայում ։ Անկեղծ ասած իմ նոր դասարանը ինձ շատ դուր եկավ։
Ուսուցիչ -- Քանի որ ազատ տեղ չկա, ստիպված ես վերջում նստել։
Իրականում ես շատ ուրախ էի ամենավերջում նստելու համար, քանի որ սովորել չեմ սիրում, իմ մտքերը զբաղված են միայն սպորտով, հատկապես'ֆուտբոլով։ Իտալիայում անգամ ֆուտբոլի մարզումների էի գնում։ Մի բան էլ ես շատ խենթ եմ և ամեն ինչ անում եմ արկածներով լի կյանք ունենալու համար։ Առաջին ժամը մաթեմատիկա էր, ինչից իմ գլուխը միայն սկսում է ցավել ։ Վերջապես լսվեց այդքան սպասված զանգի ձայնը, ես պատրաստվում էի դուրս գալ դասարանից, երբ ինձ մոտեցավ մի աղջիկ.
_ Ողջույն, ես Սառան եմ, կուզեի ընկերներ դառնաինք, ինձ թվում է մենք շատ ընդհանուր բաներ ունենք։
Երկար զրուցեցինք և պարզվեց, որ Սառան դպրոցի աղջիկների ֆուտբոլի թիմի ավագն էր։ Ես լսելով  հավաքականի մասին միանգամից ցանկություն հայտնեցի թիմում խաղալու։ Սառան ինձ շատ դուր եկավ և մենք արագ ընկերացանք։ Երկար ցրուցելուց հետո որոշեցինք իջնել դպրոցի բակ և այգում մի քիչ նստել։ Աստիճաններ էինք իջնում, երբ ինչ-որ մեկը բարձրանում էր, և ինձ չտեսնելով հարվածեց ուսիս ու ես ընկա...

Սիրելի ընթերցողներ խնդրում եմ անպայման մեկնաբանություններում հայտնեք Ձեր կարծիքը։

Իմ ինքնահավան ապուշըМесто, где живут истории. Откройте их для себя