Մաս 3

599 31 2
                                    

Քրիսի քթից արյուն էր հոսում, ես ինձ շատ վատ զգացի, բայց հպարտությունս թույլ չէր տալիս նրան մոտենալ։ Ուզում է դուրս գալ դահլիճից, երբ մի խենթ մոտեցավ ինձ և ցանկանում էր հարվածել, բայց տղաներից մեկը պահեց նրա ձեռքը...
Ջեյմս -- Վիկի հանգստացի՛ր... Դու լա՞վ ես։
Ջես --  Ա... ա... այո, շնորհակալ եմ, որ օգնեցիր...
Ջեյմս -- Հա, լավ է ժամանակին հասա։ Ես Ջեյմսն եմ...
Ջես -- Ես Ջեսին եմ։ Ես անկեղծ չէի ուզում, նա է մեղավոր...
Pov Քրիս
Ես հատակին էի ընկել, քթիցս արյուն էր գալիս, բոլորը հավաքվել էին ինձ մոտ, բայց այդ վայրենին նույնիսկ չէր էլ մոտենում... Ես չդիմացա դրան և ինքս մոտեցա...
Pov ի վերջ
Քրիս -- Ախ չէիր ուզում հա...
Ջեսի -- Ես... Կներես... Ես...
Pov  Ջեսի
Ես չհասցրի ավարտել խոսքս, երբ նա կոպիտ ձևով բռնեց ձեռքիցս և  դուրս հանեց դահլիճից։
Pov ի վերջ
Քրիս -- Դու հասկանում ես ինչ արեցիր, դու քեզ ինչի տեղ ես դրել...
Ջեսի -- Ես ... Ես...
Քրիս -- Դե խոսիր, վայրենի, թե արդեն համարձակությունդ կորցրիր...
Pov Ջեսի
Ես չէի հասկանում ինչ է կատարվում, դողում էի,  ասես կորցրել էի խոսելու ունակությունս, ինձ անզոր էի զգում։ Չնկատեցի  ինչպես աչքերիցս սկսեցին արցունքները վարար գետի պես ցած հոսել ։
Ջես -- Խնդրում եմ ներիր, ես չհասկացա ինչ կատարվեց, ուղղակի ...
Քրիս -- Ախ չհասկացար հա՞... Ծնկի իջի՛ր։
Ջես -- Ի՞նչ ... ( դա ինձ համար շատ անսպասել էր)
Քրիս -- Ասում եմ ծնկի իջիր, ինչ է չի լսվում։
Ջեսի -- Դա էր պակաս, ինչ է դու ուղեղի հետ խնդիրներ ունե՞ս։
Pov Ջեսի
Ես սկսեցի բարձր ծիծաղել, իսկ այդ հիմարը հանգիստ քայլերով ինձ էր մոտենում։ Ես սկսեցի հետ-հետ գնալ, մինչև նկատեցի, որ փակուղու մեջ եմ հայտնվել'հետևս պատն էր, իսկ առջևում' Քրիսը։ Շուտով մեր միջև շատ փոքր տարածություն էր։ Նա բռնեց ձեռքերս և ուշադիր սկսեց ինձ նայել...
Pov ի վերջ
Քրիս -- Ինչ է վախենում ե՞ս։ Սա դեռ ինչ է։Դու ես մեղավոր, չպիտի բարկացնեիր ինձ, վայրենի՛...
Ջեսի -- Հիմար, ես արդեն ներողություն եմ խնդրել, ինչ ես ուզում...
Վախից շունչս կտրվում էր, սրտիս աշխատանքը արագացել էր, անգամ ձայնս էր դողում։ Վերջապես նա մի փոքր ետ գնաց ու սկսեց բղավել.
Քրիս -- Ես չէի պատկերացնում, որ դու այդ աստիճան հիմար ես...
Նա սկսեց բարձր ծիծաղել, իսկ հետո ուղղակի հեռացավ։ Ես ընկա ծնկներիս վրա, խորը շունչ քաշեցի ու ևս գնացի այդտեղից։

Իմ ինքնահավան ապուշըМесто, где живут истории. Откройте их для себя