Մաս 6

579 30 0
                                    

Քրիս -- Ջես, գիտես ես հասկացա, որ սխալ էի, որ քեզ հետ շատ կոպիտ էի, իրականում ես քեզ այդքան չեմ ատում որքան ցույց եմ տալիս, ես անգամ հիմա ամաչում եմ, ներիր լավ, ուղղակի... դե մի բան էլ դու ասա... Ջես.. Հե՞յ...
Pov Քրիս
Ես այս ամենը ասում էի առանց նրան նայելու ' շատ էի ամաչում անգամ նրա աչքերի մեջ նայել։ Ես հազիվ իմ մեջ ուժ էի հավաքել նրանից ներողություն խնդրելու համար, բայց արի ու տես ... Նա ուղղակի գլուխը կախել էր ու էդպես քնել... Այ քեզ հիմար, ինչպես կարող էր այդպես քնել... Ինչ արած երևի բարի էլ սա էր, որ նա չլսեց իմ ասածները։ Ջեսիի քնած դիրքը շատ անհարմար էր, բայց ես չէի ուզում նրան արթնացնել, դրա համար էլ ինձ միայն մի տարբերակ էր մնում ... Ես զգուշությամբ նրա գլուխը հենեցի ուսիս և քանի որ դեռ անձրևում էր մենք ստիպված էինք այստեղ մնալ ու նա դեռ մի փոքր էլ կարող էր քնել...
Քրիս -- Հեյ, Ջես, վեր կաց անձրևը դադարել է, իսկ մենք պիտի տուն վերադառնանք արդեն ուշ է ... Հե՜յ Ջեսի...
Ջես -- Պապ խնդրում եմ թող մի քիչ էլ քնեմ, լա՞վ...
Ի՞նչ, պա՞պ, այս աղջիկը լրիվ գժվել է ... Ուրեմն պապ հա՞.. Լավ ես քեզ հիմա ցույց կտամ.. Ես նրան գրկեցի, դրեցի ուսիս ու սկսեցի քայլել... Դե հիմա կտեսնենք ով է հայրիկը...
Ջես -- Աաաա՜՜ .. Ով ես դու, հիմար, հենց հիմա բաց թող ինձ, դու քեզ ում տեղն ես դրել տխմարի մեկը, իջեցրու ինձ, ում եմ ասում... աաաա՜՜՜....
Pov Ջես
Ես շատ էի վախեցել, այդ իսկ պատճառով էլ բղավելուց բացի նրան և' ոտքերով, և' ձեռքերով հարվածում էի։
Ջես -- Չէ, դու լավ չես հասկանում ինչպես երևում է, ցած իջեցրու ասում եմ... Աաաա...  Այդ հիմար Քրիսն ու՞ր է.. Ինչպես է կարողացել ինձ մենակ թողնել... Քրի՜ս Քրի՜ս...
Pov Ջեսի
Ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ով է այս հիմարը, բացի դա չգիտեմ ինչու խենթի պես սկսեցի Քրիսին կանչել... Գոռում էի ինչքան ուժ ունեի...
Pov Քրիս
Ախ հիմա էլ հիմար Քրիս, հա ... Չնայած լավ է, որ գոնե հիշեց իմ գոյության մասին։
Վերջապես նա կանգնեց ու սկսեց խոսել ...
Քրիս -- Ախ թե հիմարիկ ես, հա՜... ԵՍ ինչպես կարող էի քեզ մենակ թողնել այս ժամին, այն էլ դրսում... Ուղղակի ուզում էի մի քիչ չար կատակ անել, որը կարծես թե լավ էլ ստացվեց...
Ջես -- Ի՞նչ... Հիմարի մեկը... Ինչպես կարող էիր, ես էլ հիմարի պես... Ու՜՜՜ֆ կարևոր չէ...
Pov  Ջեսի
Ինձ համար անսպասելի էր, որ այդ տխմարը կարող էր Քրիսը լինել։ Ես շատ բարկացած էի, ուժեղ հարվածում էի նրան ու չնկատեցի ինչպես ընկա թաց գետնին ( Հիշեցնեմ, որ նա ինձ իր ուսին պահած էր տանում)։
Ես ընկա ցած բայց Փառք Աստծու ամեն ինչ կարգին էր ։ Ուզում էի աչքերս բացել ու վեր կենալ, բայց հիշեցի այդ հիմարի արածի մասին և որոշեցի նրան չզիջել ու իմ հնարամտությունը ևս ցույց տալ։
Քրիս -- Հե՜յ Ջես լավ ես.. Ջեսի արթնացիր, ծիծաղելի չէ...
Pov Քրիս
Ես նրան ձայն էի տալիս, բայց արձագանք չէի ստանում, նա անշարժ պառկած էր գետնին և աչքերը չէր բացում ։ Մի պահ աչքերիս առաջ սևացավ, ժամանակը ասես կանգնել էր ինձ համար, ես կարծես հիպնոսացած լինեի։ Չէի հավատում, որ նորից իմ պատճառով նա փորձանքի մեջ է ընկել։ Ես ինձ լիովին կորցրել էի։ Առանց երկար-բարակ մտածելու նրան բարձրացրի մեջքիս ու սկսեցի խելագարի նման վազել...
Pov Ջես
Մի պահ խղճացի նրան, ուզում էի աչքերս բացել ու ներողություն խնդրել, բայց ոչ... ես պիտի լուծեի իմ վրեժը ։ Նա խենթի պես վազում էր առանց կանգնելո,ւ ինձ մի պահ նույնիսկ թվաց, որ նա շնչահեղձ կլինի... Վերջ այլևս չեմ դիմանում, ինչքան վախեցրի հերիք է։
Քրիս -- Ջես, դիմացիր խնդրում եմ ...
Ջես -- Հիմար, կանգնիր հերիք է վազես ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ուղղակի քեզ հետ...
Pov Քրիս
Լսելով Ջեսի ձայնը ես ասես նորից կյանք վերադարձա, ասես ուսերիցս մի մեծ բեռ ընկավ, ես շատ ուրախ էի, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, բայց միևնույն բարկացած։
Քրիս -- Ախ՜ դու... Գիտես ոնց վախեցա, բայց չմտածես քո կյանքի համար, ուղղակի չգիտեի տանը ինչ պատասխան պիտի տաի' միայն ավելորդ գլխացավանքի մեջ էի ընկնելու...
Ջեսի -- Իսկ ինձ թվում է լավ էլ անհանգստացել էիր, երևի կողքից նայողները քեզ խելագարի տեղ են դրել...
Ես չդիմացա ու սկսեցի բարձր ծիծաղել...
Քրիս -- Ե՞ս ... Անհանգստանա՞մ... Այն էլ քեզ համար... Խնդրում եմ մի ծիծաղեցրու .. Հա Հա հա ....
Արդեն տանն էի: Քրիսը իր ծնողների հետ նույնպես գնացել էր։ Իմ կարծիքը Քրիսի մասին ամբողջովին փոխվել էր, նա ինձ գնալով դուր էր գալիս։ Բայց ինքս էլ չէի հասկանում այդ ինչ զգացմունք է... Մի՞թե սեր...

Իմ ինքնահավան ապուշըМесто, где живут истории. Откройте их для себя