Մաս 7

547 26 3
                                    

Այսօր ինձ մի բան ստիպեց շուտ արթնանալ, ուզում էի ինչքան հնարավոր է շուտ դպրոց գնալ' միթե՞ ուզում էի Քրիսին տեսնել, նրա խելքահան անող  ժպիտը, աչքերը, որոնք ինձ այդքան գրավել էին, ես էլ չգիտեի... Չնայած դպրոց գնալու ցանկությունս մեծ էր, ես ինձ շատ վատ էի զգում' հազիվ էի ոտքի վրա կանգնում' երևի երեկ էի մրսել։ Այնուամենայնիվ որոշեցի գնալ դասի։ Պարզվեց առաջին դասը ազատ էինք լինելու, դրա համար էլ մեզ ուղարկեցին սպորտդահլիճ' ֆիզկուլտուրայի դասի։
Սառա -- Ջես, գնա դարպասն ազատ է։
Գնդակը ինձ մոտ էր, ես առաջ էի շարժվում, բայց զգում էի, որ ոտքերս ինձ չեն ենթարկվում' գնալով ավելի ու ավելի էի թուլանում... Մի պահ աչքերիս առաջ սևացավ ու ես ընկա ...
Ջեյմս -- Ջեսի, լսում ես ինձ բացիր աչքերդ, հե՜յ, Ջես...
 Pov Ջեյմս
Դեռ խաղի սկզբից ես նկատել էի, որ Ջեսիկան իրեն լավ չի զգում, հազիվ է տեղաշարժվում, բայց չէի պատկերացնում, որ նա կարող է անգամ գիտակցությունը կորցնել։ Ես վազեցի նրա մոտ ու առանց երկար-բարակ մտածելու գրկեցի ու տարա բուժսենյակ...
Pov Ջես
Երբ արթնացա հասկացա, որ բուժսենյակում եմ, բայց ինձ համար ամենազարմանալին այն էր, որ կողքիս  տեսա Ջեյսմին, ով ձեռքս բռնել եր և անհանգիստ հայացքով ինձ էր նայում։
Ջեյմս -- Ջես, լա՞վ ես, գիտես ինչքան վախեցրիր։
Ջեսի -- Ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր...
Ջեյմս -- Ջես,  քեզ կարևոր բան պիտի ասեմ, բայց խնդրում եմ մինչև վերջ կլսես..
Ջեսի -- Դու ինձ արդեն վախեցնում ես, խոսիր տեսնեմ ինչ է եղել։
Pov  Ջես
Ջեյմսը երկու ձեռքով բռնեց իմ ձեռքը, և երբ ուզում էր, խոսել բուժսենյակի դուռը բացվեց և ...
Pov Քրիս
Երբ եկա դպրոց, տեսա, որ դասարանը մի տեսակ խառնված էր' երևի ինչ-որ լուրջ բան էր պատահել։ Ես միանգամից վազեցի բուժսենյակ, երբ իմացա կատարվածի մասին, շնչակտուր բացեցի դուռը և ...
Ջեյմս -- Ջես, ես քեզ ...
Քրիս -- Ջե՞ս...
Pov Ջեսի
Տեսնելով Քրիսին, ես առանց մտածելու ձեռքս ետ քաշեցի Ջեյմսի ձեռքերից; ասես չէի ուզում, որ այդ ամենը Քրիսը տեսներ։
Ջես --  Դու՞... Ի՞նչ... Ի՞նչ գերծ ունես այստեղ... ես ...դու  այս ամենը ...
Քրիս -- Գիտես ինչ, ինձ ոչինչ բացատրել պետք չէ, իսկ ես այստեղ էի ... Գրողը տանի արդեն կարևոր չի, կներեք, որ ձեզ խանգարեցի, կարող եք շարունակել...
Այս ամենը նա ասաց բղավելով' պարզ երևում էր որքան է բարկացած, հետո գրեթե դուռը կոտրելով դուրս եկավ։
Ջեսի -- Քրիս? սպասի'ր խնդրում եմ, կանգնիր, Քրիս...
Ջեյմս -- Հեյ այդ ուր, Ջեսի, պառկիր խնդրում եմ ...
Ջես -- Թող ինձ ես պիտի գնամ...
Pov Ջես
Առանց երկար-բարակ մտածելու վեր կացա տեղիցս ու արցունքոտ աչքերով վազեցի Քրիսի հետևից։ Ես խելագարի նման ամենուր նրսն էի փնտրում ու միաժամանակ մտածում ինչու՞... Ինչու՞ եմ մտածում նրա կարծիքի մասին, ինչու՞ եմ նրան ուզում որևէ բան ապացուցել... Ինչու՞... Ես ինքս էլ չէի հավատում որ...  Քրիսը չկար, ասես հօդս էր ցնդել։ Չէի ուզում, որ որևէ մեկը ինձ այս վիճակում տեսնի, այդ իսկ պատճառով էլ բարձրացա տանիք... Գտնվելով տանիքում սկսեցի խենթի պես ինքս ինձ հետ խոսել...
Ջես -- Ուզում եմ լաց լինել, գոռալ, ուզում եմ քեզ հարվածել ու նաև գրկել, ուզում եմ, որ դու ինձ տաքացնես քո գրկում ինչպես այն ժամանակ։ Ուզում եմ նայել աչքերիդ մեջ ու գոռալ, որ ողջ աշխարհը լսի ինձ, ուզում եմ գոռալ ու ասել, որ սիրում եմ քեզ, սիրում եմ իմ ինքնահավան ապուշ...
-- Ես էլ քեզ իմ վայրենի...
Ջես -  Ի՞նչ... Դու՞...
Pov Քրիս
Բուժսենյակում տեսածիցս հետո լիովին կորցրել էի ինձ, արյունը եռում էր երակներումս։ Անգամ դպրոցից դուրս եկա մի քիչ ցրվելու համար, բայց մեկ է չէր ստացվում ' այդ տեսարանը աչքիս առաջ էր հայտնվում ու փշուր-փշուր անում սիրտս, խելագարության հասցնում բանականությանս։ Որոշեցի վերադառնալ դպրոց և տանիքից նայել աշխարհին ' չէ որ վերևից նայելիս ասես ամեն ինչ քոնն է։ Հասնելով տանիքի դռան մոտ, հասկացա, որ այնտեղ մարդ կա, շրջվեցի, որ գնամ, բայց նրա խոսքերը կանգնեցրին ինձ... Շունչս պահած լսում էի նրա ամեն բառը ու հասկանում, թե որքան փխրուն էակ է թաքնված այդ անկոտրուն դիմակի ետևում... Առանց վայրկյան անգամ կորցնելու մոտեցա նրան ու ամուր  գրկեցի։ Զգում էի, որ շնչելը նրա համար դժվար դարձավ, բայց միևնույնն է վախենում էի բաց թողնել, վախենում էի, որ նա պատրանքի նման կարող է վերանալ, հօդս ցնդել...
Ջեսի -- Քրիս, ես ... Ներիր... Ես...
Քրիս -- Շշշշշ՜... Դու արդեն ամեն ինչ ասել ես, հերթը իմն է... Իմ խենթ վայրենի սիրում եմ, սիրում եմ քեզ,  լսում ես... Ու հավատա, որ միշտ կողքիդ եմ լինելու... Դու ... Դու փոխեցիր իմ կյանքը, փոխեցիր ինձ... Քո շնորհիվ ես սովորեցի գնահատել կյանքը, հասկանալ  յուրաքանչյուրի զգացմունքը ։ Քո կողքին ես ժպտում եմ միայն իրական ժպիտով ։ Դու ասես մի լուսավոր կետ լինես, ով մտնելով իմ կյանք լուսավորեց ու իմաստավորեց այն։ Դու ես իմ միակը, միակն ու անկրկնելին...
Ջեսի -- Քրիս... Ես...
Pov Ջես
Չհասցրի ավարտել խոսքս, որովհետև նա ուղղակի լռեցրեց ինձ ' գողանալով իմ առաջին համբույրը։ Սովորական մի համբույր, որը տակնուվրա արեց սիրտս ու հոգիս, որը զրկեց ինձ մտածելու ունակությունից, որը տարավ ինձ մի ուրիշ աշխարհ... Իմ աշխարհ... Բայց այս անգամ ես ևս ամեն ինչ փչացրի' նրան հրեցի ու վազեցի դուրս... Առանց որևէ մեկին զգուշացնելու դպրոցից դուրս եկա ու գնացի տուն' հիմարի պես մոռանալով պայուսակս։ Ամոթից ամբողջովին կարմրել էի, տանը հիմարի ծես ցատկոտում էի տեղումս, ժպտում ու բարձր ծիծաղում։ Չէի հավատում, որ սա իրականություն է։ Ոչ, ես շատ ուրախ եմ իհարկե, բայց դեմքիս ժպիտը միանգամից  կորում էր, երբ հիշում էի, թե ինչպես պիտի նայեմ նրա աչքերին... Բայց միևնույնն է ես երջանիկ եմ... Ես վերջապես գտել եմ նրան։

Իմ ինքնահավան ապուշըМесто, где живут истории. Откройте их для себя