--Թխկ թխկ թխկ
Վերադառնալով իրականություն' հասկացա, որ դուռը թակում են, մոտեցա, բացեցի այն ու անմիջապես փակեցի։
Քրիս -- Էյ՞... Ինչ է սա նշանակում բաց դուռը։
Ջեսի -- Ինչու ես եկել, գնա խնդրում եմ։
Քրիս -- Հիմարիկ, պայուսակդ եմ բերել բաց արա դուռը:
Ջեսի -- Բայց ախր ես... ես չեմ կարող ուղղակի....
Քրիս -- Ջեսի՛...
Pov Ջեսի
Բայց ինչու հենց հիմա, ինչու՞ .... Աաաաա Աստված իմ հիմա ինչ անե՞մ... Ուժերս հավաքեցի, դուռը բացեցի և արագ փախա խոհանոց....
Քրիս -- Հեյ, այդ ու՞ր...
Ջեսի -- Հիմա կգամ, սպասիր...
Pov Ջեսի
Ջեսի հանգստացիր սա ընդհամենը Քրիսն է, հանգստացիր, նա ուղղակի պայուսակը կվերադարձնի ու կգնա... Ինքս ինձ հանգստացնելով ուղևորվեցի հյուրասենյակ։ Բացեցի խոհանոցի դուռը և.... Օհ Աստված իմ նա դռան մյուս կողմում էր, ու եթե մեջքիցս չպահեր ես ուղղակի ընկնելու էի ցած։ Հետո ամուր գրկեց ու գլխով մոտենում էր ինձ։ Ինչ կարող էի անել բացի աչքերս փակելուց։ Օօ՜ ոչ միայն ոչ սա։ Երևակայությունս շատ մեծ էր ինչպես միշտ, այն ինչ նա ընդհամենը ձեռքով դիպավ ճակատիս, ինչից մարմնովս սարսուռ անցավ։
Քրիս -- Իսկ դու գիտես ու ջերմու՞մ ես..
Ջեսի -- Ի.. Ի՞նչ.... Աաաա դա... թեթև ջերմություն է կանցնի...
Pov Ջեսի
Աստված իմ լրիվ մոռացել էի մրսածությանս մասին... Միայն սա էր պակասում... Ու ի՞նչ... Հիմա ի՞նչ անեմ... Մինչ ես մտածում էի, Քրիսը ինձ գրկեց և տարավ հյուրասենյակ։
Ջեսի -- Հեյ ինչ ես անում, իջեցրու, դեռևս քայլել կարողանում եմ։
Քրիս -- Հերիք է շատախոսես, պառկիր ու հանգստացիր, ես խոհանոցում կլինեմ։
Pov Ջեսի
Ի՞նչ... խոհանոցու՞մ... Ու ինչ է պատրաստվում անել... Համենայն դեպս չուզեցի հակառակվել, պառկեցի ու չանցած 10 րոպե քնեցի... Այո այո ուղղակի քնեցի... Իսկական հիմար....
Արթնանալով հասկացա, որ գրեթե 2 ժամ քնել եմ։ Տարօրինակ ձայներ լսելով խոհանոցից շտապեցի այնտեղ ու տեսածս ինձ լիովին զարմացրեց...
Քրիսը գազօջախի առջև կանգնած ինչ որ բան էր պատրաստում։ Մի՞թե նա բացի շրջապատող մարդկանց կոպտելուց ուրիշ բան էլ գիտի։ Հիմարի նման հենված պատին հետևում էի նրա յուրաքանչյուր քայլին և հանկարծ նա էլ ինձ նկատեց...
Քրիս -- Էնպես ես նայում, ասես կյանքում չես տեսել ինչպես է հմայիչ երիտասարդը ուտելիք պատրաստում...
Ջեսի -- Ի՞նչ... Հմայի՞չ... Հա հա հա ...
Այս ասելով նա մոտեցավ ինձ ու ձեռքով ստուգեց ջերմությունս։
Քրիս -- Կարծես ջերմություն չունես...
Ջեսի -- Դե իհարկե, ասում էի չէ, որ...
Քրիս - Էյ, հերիք է շատախոսես, նստիր քեզ համար ապուր եմ պատրաստել...
Ջեսի -- Հերիք է ինձ հրամաններ տաս, հետո էլ ես տանել չեմ կարողանում ապուրներ.... Ֆուուուու՜
Քրիս -- Առանց խոսելու, արագացրու՛...
Ջեսի -- Բայց...
Ինչպես միշտ ես պարտվեցի ու մի կերպ կերա այդ գրողի տարած ապուրը։
Ջես -- Քրիս այսօրվա կատարվածը թյուրիմացություն էր, ես ուղղակի...
Քրիս -- Ուղղակի լռիր... Ես հիմա գնում եմ, հուսով եմ սպասքը ինքդ կլվաս.... Չաո սիրելիս...
Pov Ջեսի
Ի՞նչ.. Լռի՞ր... Սպասք լվանա՞լ... Չաո՞... ՍԻՐԵԼԻ՞Ս.... Մինչ ես փորձում էի իմի բերել մտքերս, նա չքացավ' իր հետևից փակելով դուռը։ Ի՞նչ է այստեղ կատարվում, ես իրոք ոչինի չէի հասկանում։ Մտքերիցս ինձ դուրս բերեց բջջայինիս ձայնը... Ջեյմսն էր հաղորդագրություն ուղարկել.
"Ջեսի ինչպե՞ս ես։ Այսօր չհասկացա ինչու՞ քեզ էդպես պահեցիր ու անհետացար։"
Ուղղակի անտեսեցի հաղորդագրությունը' հիմա Ջեյմսն ինձ ամենաքիչն էր հետաքրքրում։ Քրիսի հրամանին ենթարկվելով' կարգի բերեցի խոհանոցը ու գնացի քնելու ' անգամ հայրիկիս սպասելու ուժ չունեի։
Արևի շողերի ուղեկցությամբ բացեցի աչքերս ու հիշելով, որ այսօր շատ կարևոր օր է, արագ պատրաստվեցի ու վազեցի դպրոց։
ВЫ ЧИТАЕТЕ
Իմ ինքնահավան ապուշը
Teen FictionՋեսիկա Սմիթը նորեկ է քաղաքի ամենահայտնի դպրոցներից մեկում։ Նա սիրում է ֆուտբոլ ու ամեն խենթություն։ Քրիս Ջոնսոնը ինքնահավան երիտասարդ է, ով հետաքրքված չէ ոչնչով և առավել ևս ինչ որ մեկով։ Պատահական հանդիպում աստիճանների վրա.... Ատելություն... Սե...