Դավաճանություն…
Մեկ բառ, որը կարող է վայրկյանների ընթացքում ավիրել այն, ինչ ստեղծվել էր
տարիների ընթացքում'հավատ, հույս և սեր:
Դավաճանություն, ահա թե ինչի էր բախվել Չոն Սանմին'մի երիտասարդ
նկարչուհի, ով իր սիրո համար պատրաստ էր ամեն ինչի, միայն թե նրա սիրո դիմաց
նա փոխհատուցվեց ինչով? Դավաճանությամբ…Ճիշտ են ասում, ոչինչ պատահական չի լինում: Երև նրանց բաժանումն էլ պատահական չէր…
Սանմին և Ջեյքը միասին էին համարյա արդեն 4 տարի և նրանք դեռ երկար
ճանապարհ միասին կգնային, եթե չհայտնվեր նա: Երբ արդեն խոսք էր բացվել
ամուսնության մասին, Ջեքը վախկոտի պես խուսափում էր
պատասխանատվությունից, անընդհատ հետաձգում էր այն, իսկ մի օր էլ հայտնվեց
ու բացեիբաց խոստովանեց, որ այսքան ժամանակ դավաճանել է նրան:
Նա ասաց, որ սերը իրենց միջև դեռ շուտվանից էր մարել, բայց նրանք չէին տեսնում
դա: Այնուհետև նա հավաքեց իր իրերը'Սանմիի և նրա տանից և դուրս գնաց: Բայց
վերջին բանը, որ Սանմին հիշում էր, ոչ թե նրա գնալն էր, այլ բառերը, որոնք նա
ասաց անհետանալուց առաջ…
"Դու ինձանից լավին ես արժանի… " միգուցե նա ճիշտ էր…
Հիմա Սանմին նստած էր մի լքված շենքի տանիքում, այն շենքի, որը մի ժամանակ
դպրոց էր եղել, նրանց դպրոցը…
Նա աստղերին նայելով, հիշում էր իր և Ջեյքի կատարած խենթությունները, նրա
երեսին երևում էր թույլ ժպիտը: Ինչքան էլ, որ նա հերքեր դա, բայց նրա սերը Ջեյքի
հանդեպ դեռ չէր մարել ու երևի չի էլ մարի…
Սանմին դեռ հիշում էր Ջեյքի խոստովանությունը' իրենց սիրած այգում Ջեյքը մի
փոքրիկ սեղան էր պատրաստել, երբ Սանմին նստեց աթոռի վրա, իսկույն նկատեց
բաժակի միջի թուղթը, որի վրա գրված էր'"Սիրում եմ քեզ իմ կյանքի միակ
պայծառ շող… "… այ եթե այդ բառերը միայն ճշմարտություն լինեին, ոչ թե
ակնթարթային հրապուրանքի խոսքեր…
Սանմին թեև ժպտում էր, բայց արցունքները հոսում էին նրա աչքերից…
"Երանի ամեն ինչ ավելի հեշտ լիներ… " մտածեց նա և բարձր հոգոց հանեց…
Դրանից հետո լսեց տանիքի դռան ձայնը և կտրուկ հետ շրջվեց…
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Հուսով եմ կհավանեք առաջին մասը :) եթե հավանեցիք աստղիկ դրեք (vote) և քոմմերում արտահայտեք ձեր կարծիքը😘 #ԼԿ🐾