Մաս 9

643 36 17
                                    

Արագ վազեցի դպրոց, քանի որ այսօր շատ կարևոր օր էր' հայտարարելու էին ֆուտբոլային թիմի կազմը, որը մրցելու էր ուրիշ դպրոցի հետ։ Երբ մտա դասարան, նկատեցի բոլորի տարօրինակ հայացքները'ուղղված ինձ։ Ինչու՞... Ի՞նչ է կատարվում...
Սառա - Ջես, ինչու՞ ես պիտի այս ամենը Քրիսից իմանամ... Մենք շաաատ մտերիմ ընկերուհիներ ենք, մոռացե՞լ ես ինչ է... Ձեռքերը խաչելով ու նեղացած հայացքով ինձ նայելով' ասաց Սառան։
Ջեսի -- Ինչե՞ր ես խոսում։ Ի՞նչ է ասել այդ հիմարը...
Սառա -- Քեզ ես հիմարի տեղ դնում, թե ինձ։ Ինչու ես չգիտեի, որ դու մեր ինքնահավանի ընկերուհին ես։
Ջեսի -- Իիիիի՞նչ.... Ով է քեզ այդպիսի բան ասել, դա երևի թյուրիմացություն է։
Սառա -- Այսօր Քրիսը ամբողջ դասրանի առջև հայտարարեց, որ դուք հանդիպում եք ու արգելեց որևէ մեկին քեզ անգամ թարս նայել... Ընկերուհիս դու հիմա ամբողջ դպրոցում ամենահայտնի աղջիկն ես...
Վերջին նախադասությունը Սառան բարձր ծիծաղելով ասաց ։ Աստված իմ ես ընդամենը 15 րոպե եմ ուշ եկել, իսկ այդ ինքնահավանը ամեն ինչ իրար է խառնել։ Հանկարծ նա մտավ դասարան ու խորամանկ ժպիտով մոտեցավ ինձ։
Քրիս -- Ջեսի, բարև արդեն եկել ես...
Նրա ձեռքից քաշելով դուրս եկա դասարանից ու ուզում էի խոսել, բայց նա առաջ ընկավ։
Քրիս -- Միայն պետք չէ ինձ քննադատել, ես ամեն ինչ ճիշտ եմ արել...
Ջեսի -- Եվ դու դա ճիշտ ես համարում... Դու վերջնականապես գժվել ես... Դու...
Քրիս -- Ուղղակի հանգստացիր... Հա իդեպ, արդեն լա՞վ ես ջերմություն չունե՞ս...
Ջեսի -- Դու ուղղակի անուղղելի ես ...
Սա ասելով ես նրան գրկեցի։ Ստոպ... Գրկեցի՞... Նա ինչպես և ես անակնկալի եկավ... Շփոթված ձեռքերս ետ քաշեցի ու սկսեցի արդարանալ...
Ջես -- Կներես, ուղղակի չհասկացա ինչպես ստացվեց...
Այս անգամ նա ինձ գրկելով խորամանկ շարունակեց խոսքս.
Քրիս -- Իսկ ինչու արդարանալ, մենք հանդիպում ենք, իսկ գրկախառնվելը պարտադիր երևույթ է..
Ինչպես միշտ նա հաղթեց ու մենք գրկախառնած էլ մնացինք... Այդ ընթացքում նա ասաց, որ ուշացել եմ և թմի անդամներին արդեն հայտարարել են...
Քրիս -- Ես ավագն եմ լինելու պիտի հպարտ լինես...
Ջեսի -- Իսկ ով ասաց, որ ես ներկա եմ լինելու...
Ցանկանուն էի նրան մի քիչ հունից հանել, այդ իսկ պատճառով էլ անիմաստ խոսում էի...
Քրիս -- Իսկ ես քեզ չէի հարցնում, վաղը կլինի իմ նոր կարիերայի սկիզբը...
Նա ինձ ավելի ամուր գրկեց, համբուրեց, հետո ուղղակի գնաց.... Այ քեզ հիմար...
______________________
Ջեսի -- Էյ, լավ կխաղաս թե չե հպարտանալու փոխարեն ամաչելու եմ ...
Քրիս -- Այս խաղը քեզ եմ նվիրելու...
Ջեսի -- Այսինքն պարտություն սպասե՞մ...
Քրիս -- Էյ, խոստանում եմ, որ կյանքի գնով էլ լինի հաղթելում եմ այս խաղը...
Ինձ այսպիսի անհասկանալի խոստում տալով' համբուրեց այտս ու վազեց խաղադաշտ...
Խաղը ընթանում էր թեժ, բայց առանց գոլերի։ Արդեն երկրորդ խաղակեսն էր, բայց Քրիսին չէր հաջողվում անգամ հարվածել դարպասին։Եկավ հարմար պահը և Քրիսը ցանկանում էր գլխով  հարվածել, երբ նրան հրեցին ու  նա հայտնվեց խոտածածկին։ Մի բան այն չէր, նա վեր չեր կենում,   նրա աչքերը փակ են։
Քրիս, Քրիս, ընկեր վեր կաց...
Գոռում էին  նրա ընկերները, բայց ապարդյուն' նա չէր շարժվում ։ Ակամայից ինքս էլ վեր կացա ու վազեցի ԻՄ Քրիսի մոտ...
Ջեսի -- Հեյ հիմար վեր կաց ... Արագացրու... Քրիս, խոսիր մի բան ասա...
Քրիս -- Կներես.... Կներես, որ չհաղթեցի: Ես քեզ սիրում եմ...
Ջեսի -- Քրիիի՜ս....
Pov Ջեսի
Չէ, չէ ինչեր է խոսում այս հիմարը, Քրիս ինձ մենակ չթողնես խնդրում եմ... Ես բարձր գոռում էի, հարվածում նրան, բայց ոչ մի արձագանք։ Ինձ վերջնականպես կորցրի, երբ նկատեցի նրա գլխից հոսող արյունը։Հավատս չի գալիս... Դեռ նրան չգտած արդեն կորցնում եմ...
Հիվանդանոցի միջանցքներով արդեն մի քանի ժամ էր, ինչ ուրվականի պես թափառում էի, բայց ոչ ոք ոչինչ չէր ասում... Լիովին հույս ու հավատս կորցրած' կոտրում էի վիրահատարանի դռները, բայց ապարդյուն .... Անցավ ևս 2 ժամ, մինչ բժիշկը դուրս եկավ վիրահատարանից։
Ջեսի -- Բժիշկ, խնդրում եմ ասեք, որ ամեն ինչ կարգին է, որ նա բացել է աչքեր,ը որ նա կապրի աղաչում եմ Ձեզ ( բարձր գոռալով)
Բժիշկ -- Ցավում եմ,  նա գլխուղեղի շատ ծանր վնասվացք էր ստացել ։ Մենք ամեն ինչ արեցինք, բայց մեր ուժերից վեր էր նրան փրկել... Ցավում եմ...
Ջես -- Գժվել եք ինչ է... Ինչե՞ր եք խոսում... Չէ չէ հնարավոր չէ... Դուք ... Դուք իչպես կարող էիք... Քրիիիիի՜ս.. Ախր դու խոստացել էիր միշտ իմ կողքին լինել... Ախր ինչու՞... Աստված իմ ինչու՞... Նա ընդամենը 19 տարեկան էր...Ինչու՞...
Բժիշկ-- Օրիօրդ հանգստացեք...
Pov Ջեսի
Առանց որևէ մեկին լսելու դուրս վազեցի այդտեղից ու սկսեցի քայլել, խելագարի նման լաց էի լինում ու մեղադրում բոլորին' չհասկանալով, որ դա միայն դժբախտ պատահար էր... Դժբախտ պատահար, որը ինձնից խլեց սիրածս էակին, փշուր-փշուր արեց երազանքներս...
_______________________

Անցել էր բավականին ժամանակ այդ չարաբաստիկ օրից, բայց իմ ուժերից վեր էր մոռանալ ամեն ինչ? մոռանալ ՆՐԱՆ, համակերպվել այս դատարկության հետ։ Քայլում էի  մութ ու դատարկ փողոցներով ու մտածում...Այլևս անկարող էի այդ ցավը իմ մեջ խեղդել, ուղղակի անկարող էի։ Նա գնաց' իր հետ տանելով այս խղճուկ աղջնակի կյանքի իմաստը, սիրտն ու հոգին։ Ես ուղղակի ֆիզիկապես գոյությունս էի պահպանում, սառել էին իմ մեջ բոլոր զգացմունքերը։ Վաղուց մոռացել էի ժպիտ հասկացությունը ու նրա ազդեցությունը ... Ցավ, դատարկություն, տխրություն... Ահա սրանք են դարձել կյանքիս ուղեկիցները։ Անգամ թողել էի ֆուտբոլը։ Որքան դառնություն է ինձ բերում այս հասկացությունը։ Մի բան, որն առաջ կյանքիս իմաստն էր, դարձել է  խոր տխրության մի մեծ կծիկ։ Կյանքի այս դաժան հորձանուտում միայն մի բան էր ինձ ստիպում ապրել... Երեխան, ում որդեգրել էի Քրիսի մահից հետո... Նրան նայելով ես հիշում եմ իմ ինքնահավանին, իմ միակին...
Արդեն 25 տարեկան կայացած դերասանուհի էի' լի նոր նպատակներով ու երազանքերով։
 -- Մամ մա՜մ... Ո՞վ է այս երիտասարդը...
Ջեսի -- Քրիս, որդիս նա քո հայրն է, ում մասին քեզ շատ եմ պատմել, դու էլ երբ մեծանաս նրա նման լավ ֆուտբոլիստ պիտի դառնաս...
-- Խոստանում եմ, մամ, ես անգամ ավելի լավն եմ լինելու... Խոստանում եմ։
____________

Տարիներ անց

Գոոոոո՜՜՜լ...

Լրագրող -- Քրիս, դուք ընդամենը 19 տարեկան եք, բայց արդեն մեծ հաջողությունների եք հասել։ Ի՞նչ կասեք։
Քրիս -- Այս ամենի համար ես պարտական եմ մորս և հատկապես հորս։ Իմ այս հաղթանակը ես նվիրում եմ նրան  ու վստահ կարող եմ ասել, որ նա ինձ վերևից հետևում է ու հպարտանում ... ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՊ...
___________
____ՎԵՐՋ____

Ահա և վերջ։ Անկեղծ այս պատմության վրա շատ եմ աշխատել ու հուսով եմ, որ այն ստացվել է։ Շնորհակալ եմ բոլոր ընթերցողներին։ Անհամբեր կսպասեմ Ձեր արձագանքներին։

🎉 Вы закончили чтение Իմ ինքնահավան ապուշը 🎉
Իմ ինքնահավան ապուշըМесто, где живут истории. Откройте их для себя