Untitled part

14 2 0
                                    

Սուրճի վերջին կաթիլներն էին մնացել, բայց ոչինչ չէի հասկացել: Ծխելը թողել էի քեզ հետ ու նույնիսկ նչէի պատկերացնում հնարավորր է ծխել առանց քեզ, թ՞ե ոչ: Երբ սիրելի սուրճն ու անգամ ջրի տաք շիթերը, որոնք հաճախ հանգստացրել են թե՛ մարմինդ, թե՛ հոգիդ, չեն օգնում սթափվել կամ հավաքել մտքերդ ու ծանր օրվանից հետո վերջապես հանգիստ շունչ քաշել ու քեզ թեթեվացած զգալ, ապա շնորհավորում եմ հարազատս, դու դժբախտ ես:

Իսկապես, որ երջանկությունը գնալուց հասցե չի թողնում, դու ինձ ստիպում էիր գրել, բայց ասում են երջանիկ մարդիկ գրելու բան չեն ունենում, այդ տխուրներն են , որ ողբում են իրենց սերն ու թղթին հանձնում այն թախիծը, որը շրջապատում ոչ ոքի չի հետաքրքրում , կամ գուցե հետաքրքրում է, բայց լսել չեն ուզում, որովհետև որքան էլ պատկերավոր պատմես միևնույն է չեն զգալու այն, ինչ դու ես զգում:

Զգում ես, որ մեծացել ես այն ժամանակ, երբ սկսում ես գիտակցել գործածդ սխալների ծանրությունը, երբ հասկանում ես, որ անկախ քո կամքից կամ հենց քո կամքով հասակակիցներիցդ մի փոքր ավելի ես ապրել, երբ դիմացինի զգացմունքները ավելի բարձր ես դասում, քան քո սեփականը: Սխալները հաճախ մեզնիրց խլում են երջանիկ լինելու հնարավորությունները, որովհետև մենք՝ հիմարներս, զգում ենք, որ սխալվել ենք միայն այն ժամանակ, երբ ետ դարձի ճանապարհ չենք ունենում: Երբ մեր կողքին են հաճախ կարծում ենք, որ ավելորդ է, որ կարիքը չունենք, իսկ կորցնելուց հետո տառապում ենք, կարոտում, հիշում, մանավանդ այն ժամանակ, երբ քաղաքը նրա շունչն է արձակում, երբ այնքան հարազատ եք եղել, որ ակամա նրա բառերն ես օգտագործում ու ինքդ քեզ նորից ցավ պատճառում: Իսկ ո՞վ էր խնդրում:

Հիմա ես գրում եմ քեզ, անգամ չիմանալով մի օր կկարդաս, թե՞ ոչ, ու համոզվում եմ, որ գրում են տխուր մարդիկ, ովքեր սխալ ընտրության պատճառով կամ այլ միլիոնավոր պատճառներով փակել են դռները երջանկության առաջ ու այսօր պատմում են իրենց ամենագաղտնիր մտքերը թղթին:

Լսիր,կ ուզում եմ ասել, որ ընտրությունը ամենադժվար երևույթն է, իսկ գնահատելը ամենակարևորը: Նաև ուզում եմ ասել, որ դու իմ ճանաչած մարդկանցից ամենաարժանին էիր սիրո ու գնահատանքի: Չգիտեմ իմ զգացմունքների անունները, նույնիսկ չգիտեմ սիրում եմ քեզ, թե ոչ, կամ սիրե՞լ եմ երբևէ (իսկ ո՞վ է հորինել սերը), միայն գիտեմ, որ հիմա ուզում եմ թողնել ամեն ինչ ու փախչել քեզ հետ, հա, փախչել, որովհետև ես այնքան թույլ եմ, որ մույնիսկ չեմ կարող պատասխան տալ արածս քայլերի ու կայացրածս որոշումների համար, բայց չեմ կարող , որովհետև այնքան սխալներ եմ արել, որ գուցե դու ինձ ներես, բայց ես չեմ կարող, որովհետև... տհաճ բառ է փաստորեն, ստեղծված արդարանալու համար, իսկ ես հոգնել եմ բոլորի առաջ արդարանալուց:

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 18, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

ՊատկերWhere stories live. Discover now