-Ի՞նչ:Ես, երևի, լավ չլսեցի, Մոնիկա՛:
Աշոտը վարում է BMW X6-ը, որը իր սպիտակ փայլով բավականին աննշմար է տարբերվում մայթերին, տանիքներին, փայտի կտոր կազմող ծառերի ճյուղերին նստած ձնից:Երիտասարդը սկսում է ազդանշան տալ չգերազանցված արագությամբ ընթացող առջևի ավտոմեքենաներին:Նա խոսում է բջջայինով, իսկ մյուս ձեռքով պահում է մեքենայի հավասարակշռությունը:Աշոտի երեսին նկատվում է անհանգիստ քմծիծաղ է, նա անընդհատ ատամի տակ է վերցնում ստորին շուրթը:
-Անցել ա ընդամենը երեք ամիս:Դու ուղեղով ե՞ս մտածում:Բոլորին գցելու ես վտանգի մեջ, քեզ ու Բինային՝ նույնպես:
Տղայի դեմքը բարկության պատճառով վայրկենական ընդունում է կարմիր երանգ:Նա այնպես է սեղմում ղեկը ձեռքում, որ մատների բարձիկները սպիտակում են:
-Արա էն, ինչ ուզում ես, բայց հիշի, որ ես քեզ ոչ մի հարցում չեմ օգնելու, Մոնիկա՛:Դու նորից խորտակում ես կյանքս, ինչպես մի քանի տարի առաջ:
Ձայնը նկատելիորեն նվազում է, իսկ երիտասարդը հավաքում է ավելի մեծ քանակությամբ օդ՝ զգուշացնելով.
-Իմ վրա հույս չդնես, եթե ինչ-որ բան քո ուզածով չգնա:
Նա անջատում է հեռախոսազանգը՝ վայրկյան անգամ չսպասելով քրոջ պատասխանին:
Դասախոսը խիստ հայացքով հետևում է դեպի համալսարան տանող ճանապարհին:***
Ճերմակ ձեռքը դանդաղ սահում է Mercedes Benz E-class (W213) մեքենայով, որի վրա նույնիսկ չնչին հետք չի նկատվում:
-Ի՞նչ կասես:
Արսենը ինքնավստահ քմծիծաղով ծալում է ձեռքերը կրծքավանդակի առաջ և նայում կապուտաչյային:Վերջինս ուշադրությամբ ուսումնասիրում է ընկերոջ նոր մեքենան, ապա մատնացույց անում երկհարկանի առանձնատան առաջ կայանած սև ավտոմեքենան և ձայնի նյարդային ելևէջներով հարցնում.
-Դու ինձ սրա համար հանեցի՞ր քնից:
-Էս ավտոն մի ուրիշ աշխարհ ա իմ համար:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...