Տղան քայլում է այնպիսի վայրի արագությամբ, որ թվում է, թե ինչ-որ մեկը հետևում է նրանց, իսկ նրանք փախչում են:Միակ տարբերությունը այն է, որ ո՛չ հետապնդող կա, ո՛չ վազում են:Գայանեի մատների ծայրերը գունատվել են, արյան շրջանառությունը դադարել է նրա մարմնում, քանի որ կապուտաչյան կատաղի կերպով սեղմում է նրա փոքր ձեռքը:Թեև ցավում է, սակայն սևահերը ձայն չի հանում:
Հասնելով պատահական լսարաններից մեկի դռանը՝ տղան բացում է այն, հայացքը նետում ներս, ապա մտնում և իր հետևից տանում նաև աղջկան:Դուռը ուժգնությամբ շրխկում է:-Լսում եմ:
Հայկը նստում է դասախոսների համար նախատեսված աթոռին, լայնությամբ ոտքը գցում ոտքին և ձեռքերը ծալում կրծքավանդակի առաջ:Սևահերը կիտում է հոնքերը, հարցական հայացքով նայում նրան և հարցնում.
-Ի՞նչ ես ուզում լսել ինձնից:
Օրիորդը թոթվում է ուսերը, իսկ երիտասարդը ծիծաղում է:
-Ամեն ինչ:
Գայանեն վայրկյաններ շարունակ մտածում է, այնուհետև խոսում.
-Երբ բարկությունդ անցնի, էդ ժամանակ կխոսենք:
-Լու՞րջ , Գա՛յ:
Նա արագ կանգնում է ոտքի և վայրկյաններ անց կանգնում սիրելիի առաջ:Նրանց միջև տիրող միլիմետրերի հեռավորությունը այրում է երկուսին, սակայն ոչ ոք չի խոստովանի դա:
-Էրեկվանից զանգում եմ, փնտրում եմ շփման միջոցներ, ուզում եմ, որ մեր համար ամեն ինչ լավ լինի, իսկ դու՞:Դու դրսևորում ես քեզ չորս տարեկան էգոիստ էրեխու նման:Եթե մինչև վերջ շարունակելու ես էդ ձև, զգուշացրու ինձ, ես հետ կքաշվեմ, ու դու հանգիստ կապրես կյանքդ:
Կապուտաչյան խոսում է չափազանց բարձր տոնով, այդ իսկ պատճառով աղջիկը չի կարողանում նայել մթագնած աչքերի միջև:Վերջին նախադասությունը լսելիս նա բարձրացնում է հայացքը և վախով ուսումնասիրում երիտասարդի դիմագծերը:Գայանեն ընդունում է դեմքի անտարբեր արտահայտություն, նայում աջ կողմում գտնվող պատուհանին և արտաբերում.
KAMU SEDANG MEMBACA
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Fiksi RemajaԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...