Մաս 18.

405 167 18
                                    

Billie Eilish ft

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Billie Eilish ft. Khalid - Lovely

-Ի՞նչ ա կատարվում, Հա՛յկ:

Ոտնաձայները և կապուտաչյայի բղավոցները ստիպում են Ելենային խոհանոցից նետվել հյուրասենյակ, իսկ Սառան վեր է թռչում բազմոցից՝ նորաձևության ամսագիրը ձեռքին:Հայկը նույնիսկ շապիկ չունի հագին, այժմ դրա բացակայությունը նրան չի հետաքրքրում:Գայանեն, տեղադրելով ափը կրծքի ձախ հատվածում, լացակումաց բացում է դուռը, ինչից անմիջապես հետո սառը օդը հարվածում է աղջկա երեսին, որը կարմրում է:Տղան արագ դուրս է բերում պահարանից սիրելիի վերարկուն, հետևում նրան:Նա մտածում է սևահերի մասին՝ դեկտեմբեր ամսին լքելով առանձնատան տաք պատերը մերկ իրանով:Քույրերը կանգնում են դռան շեմին, և Սառան, բարձրացնելով ձայնի ելևէջները, հարցնում է.

-Խի՞ եք խելագարի պես վազում դուրս, Հա՛յկ:

-Ուղղակի անցե՛ք ներս, Սառա՛:Հարցեր մի՛ տվեք:

Հայկը հրամայում է կոպիտ ձայնով, իսկ մարմնի երակները ձգվում են, բացահայտ երևում ճերմակ մաշկի ներքո, որը կապտում է օդի ցածր ջերմաստիճանի պատճառով:

-Արի՛, հիմա պետք չի հակառակվել:

Սառան բռնում է Ելենայի ձեռքը և տանում ներս՝ դանդաղ փակելով դուռը:
Սևահերը ցանկանում է բացել հսկայական դարպասները, բայց ձեռքերը և ամբողջ մարմինը դողում են, չի կարողանում կառավարել մկանները:Աղջիկը լացում է ցածր ձայնով, մեջքը և կուրծքը արագ բարձրանում են վեր և իջնում:Նա զգում է ծանր ձեռքի շրջանցումը գոտկատեղին և վեր թռչում անսպասելի հպումից:Հայկը շրջում է սիրելիի մարմինը և երեսը՝ կատաղի ձայնով գոռալով.

-Հիմարություններ մի՛ արա, Գա՛յ:

Գայանեն վայրկյաններ շարունակ անտարբեր հայացքով նայում է կապուտաչյային, ում ստորին շուրթը առանձնանում է վերին շուրթից և դողում, կարծես էլեկտրահարված լինի:Սև թանաքները ընդունել են մոխրագույն երանգներ, ձեռքում գտնվում է աղջկա վերարկուն:Օրիորդը զգում է ապահովություն և պաշտպանվածություն՝ գտնվելով տղայի գրկում, սակայն դա այն չէ, ինչ այժմ հարկավոր է նրան:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էDonde viven las historias. Descúbrelo ahora