Սիրելի օրագիր

574 34 17
                                    

Սիրելի օրագիր...

Ու այսպես սկսվում է Մարիի ամեն օրը: Սկսվում ու ավարտվում: Իսկ դուք պահե՞լ եք օրագիր:

Մարին մի տասնյոթ տարեկան աղջիկ է, որ ամեն օր, այդ օրագիրը ձեռքը վերցնելով,  կրկնում է, որ դա տարօրինակ է, բայց միևնույն ժամանակ շարունակում է լրացնել: Մեկ տարի առաջ նա մտավ գրենական փոքրիկ խանութ: Պարզապես մտավ, առանց որևէ բան փնտրելու, բայց հայացքը գիտեր ինչ է փնտրում: Գտավ այդ փոքր ինչ հաստ, երկնագույն օրագիրը և արդեն կես ժամ անց նստած իր անկողնու վրա զննում էր նոր իրը: "Ինչու՞ գնեցի" - մի հարց էր, որ պտտվեց գլխում այդ և հաջորդող մի քանի օրերին: Թե ինչպես սկսեց օգտագործել այն, լրացնել ամեն օրը, չհասկացավ, բայց այն, որ դա միակ "հասկացող ու լսող իրն" էր, ակնհայտ էր: Սակայն վերջին օրերին լրացված էջերը լցնում է, կարծես, միայն մեկ թեմա. Փաք Ջիմին: "Նա կարծես ինձ դուր է գալիս" - գրել էր օրերից մի օր. "Սիրում եմ նրա ժպիտը և ժպտացող աչուկները: Երբ ծիծաղում է աչքերը փակվում են: Նա ասում է, որ ոչինչ չի տեսնում ծիծաղելիս...":

Կարծում եմ կարելի է չշարունակել, քանզի նրա օրագրի ամբողջ պարունակությունը կարող է հայտնվել այստեղ: Բայց մի բան հաստատ է: Այդ օրագիրը մի օր փոխելու է նրա կյանքը:

Դուրս է գալիս դասարանից ու շարժվում դեպի դպրոցի ելքը, քանի որ տուն գնալու ժամանակն է.

- Յա, Ջիմի՜ն: Հյո՜ն:

Շրջվում է դեպի ձայնը և առաջինը տեսնում ժպտացող ու արագ դեպի ելքը շարժվող Ջիմինին, որ անցավ նրա կողքով: Ապա տեսնում է նրա մտերիմ ընկեր Թեհյոնին: Հենց նա էլ կանչում էր Ջիմինին: Թեհյոնը, լինելով փոքր ինչ անուշադիր, միամիտ հարվածեց Մարիի ուսին, ու նրա պայուսակը ընկավ: "Գրողը տանի, չեմ փակել", - անցավ նրա մտքով, քանի որ որոշ իրեր ընկան գետնին.

- Օ, միան, - ասաց Թեհյոնն ու երկուսն էլ կքանստեցին՝ իրերը հավաքելու համար:

Մարին ոչինչ չէր հասցրել ասել կամ անել, երբ Թեհյոնի ձեռքին տեսավ իր անգին իրը.

- Օ՜,օրագի՜ր, - ժպտաց Թեհյոնը, իսկ աչքերը զարմանքից կլորացան, ու հետաքրքրությամբ սկսեց ուսումնասիրել այն: Դա տեսնելով Մարին արագ վեր կացավ ու ձեռքը մեկնեց դեպի պարագան: Զայրույթ ու ամոթանք: Այդ երկու զգացմունքները հիմա պատում էին նրան.

- Տուր էստե՛ղ, - բայց Թեհյոնը ավելի բարձրացրեց այն ու սկսեց թերթել:

- Ինչի՞, գաղտնիքնե՞ր ունես:

- Յա, տու՛ր:

- Թեհյոն, վերջացրու, - միջամտեց Ջիմինը, բայց Թեհյոնը իհարկե չի լսում: "Ի՞նչ է լինելու հիմա, գրողը տանի" - պտտվում էր Մարիի գլխում:

Dear  DiaryWhere stories live. Discover now