Սուրճը վերև է բարձրանում և թափվում սրճեփից ՝ կեղտոտելով մոխրագույն և փայլուն գազօջախը:Կապուտաչյան արագությամբ նետվում է դրա կողմը , անջատում գազն ու հանում սրճեփը:
-Էդ էլ ես դու մաքրելու:
Փնթփնթում է Ելենան , ով նստած է խոհանոցում ՝ կլոր սեղանի շուրջ:Գայանեն և Սառան կողքին են:Հայկը լցնում է մոր և մորաքրոջ բաժակները , կինը թարս նայում է նրան և արտաբերում:
-Գայանեի համար էլ...
-Ես չեմ ուզում:
Հրաժարվում է աղջիկը , Ելենան սարսափ ներշնչող հայացք է նետում նրա վրա , սևահերն աչքերը հեռացնում է նրանից:
-Գայանեի համար էլ պատրաստի:
Հրամայում է որդուն , իսկ Հայկը նորահարսի պես լսում է և հնազանդվում:
-Շատ ես էրեխեքին ճնշում , Էլ:
Շշնջում է Սառան , Գայանեն և Հայկը նայում են միմյանց , երիտասարդն աչքով է տալիս , իսկ օրիորդը զսպում է ծիծաղը:Պատրաստում է երրորդ բաժակ սուրճը:
-Շշ...
Ցուցամատը մոտեցնում է շուրթերին , այնուհետև կրկին անդրադառնում զույգին:
-Լսում եմ , սկսեք...
Պաշտոնական ձևով ծալում է ձեռքերը , Գայանեն և Հայկը նրան են նայում , Սառան վայելում է առավոտյան սուրճը:
-Մի՛ սկսի , մամ:
Հայկը խառնում է սուրճը և մեջքով հենվում սառնարանին:
-Մինչև չպատմեք , ո՛չ Գայուշին եմ թողնելու , որ գնա դասի , ո՛չ էլ քեզ:
-Ես դասի չեմ:
Ինքնավստահ քմծիծաղ է տալիս , սևահերը պտտեցնում է աչքերն ընկերոջ հիմարության և միամտության պատճառով:
-Խի՞:Դրսում դեռ հունվար ամիսն ա , ո՛չ թե ՝ հունիս:
-Հարությունյանը ազատել ա դասերից 1 շաբաթով:
Թոթվում է ուսերը , մոր աչքերը խոշորանում են մի քանի անգամ:
-Գժվել ե՞ս , Հայկ:Ի՞նչ ես արել:
YOU ARE READING
Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ է
Teen FictionԻ՞նչ են ցանկանում կյանքից ճակատագրի բերումով իրականության և պատրանքի երկու տարբեր աշխարհներում հայտնված հերոսները...Ոքանո՞վ են նրանք համակերպվում իրենց բաժին հասած աշխարհներին...Ինչպիսի՞ն են նրանց պատկերացումները այդ աշխարհների մասին...