Նախաբան

1.1K 30 4
                                    

Գրում եմ բոլոր դեպքերից 2 տարի անց։

Իմ կյանքի ամենասիրուն օրերը սկսվեցին այս պահից, երբ ես տեսա նրան։ Ես 17 տարեկան եմ, իսկ ինքը, ինքը նույնպես։ Մենք առաջին անգամ հանդիպել ենք իմ նոր քոլեջում, որտեղ էլ պետք է սովորեինք միասին։ Առաջին հայացքից իր արտաքինով գրավեց իմ ուշադրությունը։ Իսկ հետո իր վերաբերմունքը։ Մի խոսքով կային բոլոր նախադրյալները իրեն սիրահարվելու։ Դպրոցս փոխելուց առաջ մտածում էի, որ այստեղ ազատ կսովորեմ, կգնամ, կգամ, բայց չէի մտածում, որ կսիրահարվեմ։ Շատերը կարող են կարծել, թե դա եղել է դպրոցական սեր, բայց դա շատ ավելին էր, քան ես էի կարծում։
Եթե նրան հանդիպեմ, միայն մի բան կասեմ," մերսի, որ դու կաս, որ եղել ես իմ կյանքում ու փոխել ես այն ամբողջությամբ"։ Ես սովորելու առաջին իսկ օրվանից ցանկացել եմ գտնել լավ ընկեր։ Հույս ունեի, որ կդառնաս իմ ամենալավ ընկերը, բայց ոչ ամենամեծ սերս։ Եթե գոնե մեկ անգամ այսքանը քեզ ասելու հնարավորություն ունենամ, քեզնից ներողություն կխնդրեմ, որ չկարողացա փոխեմ կյանքդ։ Ասում են, երբ իսկապես սիրում ես, չես ցանկանում փոխել սիրածդ էակին, սիրում ես այնպես, ինչպես որ կա։ Ես էլ չէի ուզում քեզ փոխել, այլ կյանքդ։ Ինչքան եմ քեզ սիրում, դու չես պատկերացնի։ Դու ինձ համար հրեշտակ ես. երբ ուզում եմ մի վատ բան անեմ, քեզ եմ հիշում, դու ինձ համար մի երազանք էիր, բայց իմ երազանքը փշուր-փշուր եղավ։
Ներիր ինձ իմ սեր, եթե քեզ նեղացրել եմ։ Ախր հասկացիր, ես քեզ խանդել եմ։ Ներիր ինձ իմ սեր, եթե քեզ մի պահ վիրավորել եմ, քեզ ուրիշի կողքին տեսնելուց բարկացել եմ ես։ Դու չես պատկերացնի, թե ինչ եմ ես զգում քո հանդեպ, որովհետև այն քեզ համար ուղղակի քրոջ սեր էր։
Ապրիր քո կյանքով, քո ընտրյալի հետ։ Սուտ չեմ ասի, ես քեզ նրա հետ տեսնելուց երջանիկ չեմ լինի ու կներես, բայց արցունքներս թաքցնելն անհնար կլինի։
Ես հիմա մենակ եմ զգում, որովհետև իմ միակ սերը ուրիշին է միգուցե մխիթարում։
Իմ սիրո մասին քեզ ոչ ոք բան չի ասի, ու դու չես էլ իմանա, որ աշխարհում դու ունես քեզ շատ-շատ սիրող կես։
Երբ նոր էինք եկել անգամ ամաչում էի անունդ կրճատ ասեմ, բայց հիմա էլ ամաչում եմ անգամ երեսիդ նայեմ։

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐМесто, где живут истории. Откройте их для себя