Գլուխ 1

656 21 2
                                    

- Վայ, անջատեք հեռուստացույցը։
-  Անի, արթնացի, թե չէ կուշանաս։
- Չեմ ուշանա, իմ դասերը 12:45 էն սկսում, ինչի եք ինձ 08:00 արթնացնում։
- Լավ դե քնի։
- Մերսի, որ մտածում ես իմ մասին իմ քույրիկ։

Երկու ժամ անց։

Վայ, հիմա ես տները հավաքեմ, թե պատրաստվեմ։

12:40

Դասղեկս ներս է մտնում։

- Բարև ձեզ երեխաներ։ Այսօրվանից 3 տարի մենք իրար հետ ենք աշխատելու։ Ես ընկեր Անանյանն   եմ, նստեք։
Հիմա եկեք ծանոթանանք։

Ու այդ ժամանակ ես մտածեցի, վերջապես կիմանան այս տղայի անունը։ Կարդալով հասավ 20 համարին և ասաց Արամ։ Փաստորեն ինքը քսանհինգերորդ դպրոցից էր ու իր անունը իր նման գեղեցիկ։ Ու այսպես ամեն օր ինքն իմ ուշադրության կենտրոնում էր։ Վայ, մոռացա ասեմ։ Այդ դասարանում ես գտա ինձ համար իրական երկու ընկերուհիների' Աննային ու Մանեին։ Իրենք շատ լավն են ու տարբերվում են իմ դասարանի բոլոր աղջիկներից։
Աննան գիժ է, ինձ նման արկածներ սիրող։ Մանեն մաքուր հոգի ու բարի սիրտ ունի, ինչի մասին  երազում են շատերը։ Իսկ իմ ամենալավ ընկերը' Արենը, ինքը бабник-է😂, բայց մեր հետ շատ անկեղծ է, մաքուր սրտով շփվող, ես իր հետ շատ ազատ եմ։

Իսկ Արամը։ Պետք է ասեմ, որ նա ինձ զարմացրեց, իր պատմության ընդունակություններով։ Ես այդքան լավ պատմություն գիտեի, բայց երբ իրեն տեսա, հասկացա, որ ես ոչինչ չգիտեմ։ Շատ խելացի, ընդունակ տղա է, ով ցավոք,  իր գիտելիքներով գրավել է բոլորի ուշադրությունը։ ԵՒ դրանից ես գժվում էի։

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐМесто, где живут истории. Откройте их для себя