Եկանք դասի։
- Անի, Մարիամը դասի չի եկել, կգաս կողքս?,- հանկարծ Անին ասաց ինձ։( Անին իմ ընկերուհիների մեկն է)
- Եսիմ։
Այդ ժամանակ տեսա, որ ինքը գնում է ու նստում Անիի հետևի նստարանին։
- Հա, եկա Անի։
- Անի,- ու այդ ժամանակ Աննան ինձ ա նայում խեթած աչքերով։
- Հա Աննա։
- Գնա, գնա։Ու մինչև հինգերորդ ժամը սովորական նստած էինք։ Ամենակարևոր դեպքերը տեղի ունեցան ֆիզիկայի ժամին։ Ֆիզիկայի ուսուցչուհին, եկավ ու Նարեկին Արամի կողքից տարավ։ Ու ինքն էլ եկավ նստեց Արամի կողքը։
Դասին 20 րոպե էր մնացել, ասեցի.
- Ես գործնականը պատմեմ, ասավ գնա։
Պատմեցի, զարմացրեցի, ձայնի մասին շատ հետաքրքիր փաստեր էի գրել։ Հետո աշխարհագրության գործնականի համար նկարներ էի տպել, Արամը վերցրեց նայեց ու հարցրեց։- Էս ումն ա?
- Իմն ա։
- Կարևոր ա?
- Հա։
- Թոււււ։
- Ես երկու հատ եմ գրելու, ուզում ես այն մի հատը քեզ տամ?
- Չէ, ապրես շատ, կտպեմ։
- Չէ, իրոք կարող եմ տալ։
- Դե...
- Կբերեմ։
- Ապրես շատ։
- Խնդրեմ, ինչ եմ արել որ։Ու ոգևորված եկա Աննայի մոտ։
- Ան։
- Անի, շունչ քաշի։
- Ան։ Արամի գրավորը ես եմ գրելու։
- Վայյյ, ես էլ ասում եմ ինչի ես սենց ուրախ։
- Չէ, դրա համար չի։
- Հա, ասենք թե հավատացի։Գնացի տուն ու ահավոր հոգնած էի։ Բայց խոստացել էի, որ կգրեմ ու սկսեցի գրեմ, գիշերը 23:36 վերջացրի ու պետք է խոստովանեմ, որ իրենն ավելի գեղեցիկ էր եղել, քան իմը, իր թեման ավելի հետաքրքիր էր ու շատ։
Հոգնած պառկեցի քնելու' մտածում էի, ինչքան տարբեր ենք մենք ու ինչքան նման ենք մենք։ Բայց ինձ համար ավելի լավ էր չմտածել։ Ուղղակի մտածել, որ ինքն ինձ համար ուղղակի ընկեր է, որ ինքն ինձ եղբոր նման է։ Բայց ես կարող էի բոլորին խաբել, բայց ոչ իմ սրտին։ Բավական էր մի հայացք իրեն նայել ու վերջ... Բայց, այնուամենայնիվ ես ինձ սկսեցի տրամադրել, որ ես իր հանդեպ զգացմունք չունեմ։ Բայց հետագա օրերը ստիպեցին խոստովանել, որ ունեմ զգացմունքներ։
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
FanfictionԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?