Գլուխ 7

365 13 0
                                    

Գնացի տուն, ահավոր բարձր տրամադրությամբ։ Բայց ես վստահ էի, որ տրամադրությունս կընկնի։ Եկա, մամայանք սկսեցին
- Ինչքան ես հեռախոսով խաղում, նենց ես անելու դրանից էլ ընկնես։

Ու ես լուռ ու մունջ նստեցի տեղս։ Ես հասկանում եմ, որ իրենք իմ մասին են մտածում, բայց իրենք ինձ չեն հասկանում։ Ես հեռախոսով զբաղվում եմ, որովհետև շատ հոգնած եմ լինում ու հեռախոսովս եմ հանգստանում։ Չեմ կարող իրենց հետ կիսվել, ու եթե կարողանայի, չէի է ասի։ Ես ոչ ոքի չեմ ուզում խանգարեմ, ուղղակի ես ուրիշ եմ, իմ հոգին շատ տխուր է, շատ ցավ կա իմ հոգում։ Ես ուզում եմ երջանիկ լինեմ, ուզում եմ, որ իմ սիրելի մարդու հետ երջանիկ լինեմ։
Բայց... արդյոք ես կընդունեի իմ սիրած մարդու առաջարկը։ Երևի, ոչ, որովհետև, իսկ եթե սխալվեի?։ Ես երջանիկ եմ, որ ունեմ իմ մասին մտածող ծնողներ, ինձ սիրող ընկերներ ու իմ կյանքն իմաստավորող մի լույս...
Սիրո մոլորակում մարդիկ բախվում են բազմաթիվ խնդիրների։ Բախվում են անեծքների, մաղթանքների։ Ես էլ եմ ուզում երջանիկ լինեմ, բայց ես վստահ եմ, որ ոչինչ հեշտ չի լինում։ Սերը դժվարություններ է պահանջում, որ դառնա իրական։ Սերը զոհողություններ է պահանջում, որ միմյանց կորցնելը դառնա սարսափելի։
Բայց դարի սիրո խնդիրը դա միակողմանի սերն է։ Ախ, ինչքան են տանջվում մարդիկ միակողմանի սիրուց։ Ինչքան արտասուք են թափում նրանք։
Տղաները... նրանք իրենց վիշտը թաղում են ծխախոտի և ալկոհոլի միջ։ Նրանք չեն լացում, այլ զսպում են իրենց և լալիս են այն ժամանակ, երբ տեսնում են իրենց սիրած աղջկան ուրիշին "կյանքս", "ամուսինս" ասելուց։
Իսկ աղջիկը... աշխարհի ամենաանպաշտպան մարդը։ Երբ սիրում ես սկսում ես լաց լինել նրան տեսնելիս։ Նրան ուրիշի հետ տեսնելիս։ Ինքը կարա ինքնասպան լինի, եթե իր սիրած մարդուն ուրիշին "կյանքս" , "սերս" ասելուց։ Մի բան, որ տղան չի անի։ Բայց ոչ ոքի պետք չէ մեղադրել, մարդիկ սիրում են, չեն կարող չսիրելով ուրիշի հետ ամուսնանալ։ Կուզենայի, որ աշխարհում սիրուց դժբախտացած չլինի, միակողմանի սիրող չլինի։

Սերը կարող է փոխարինել ամեն ինչին, բայց սիրուն ոչինչ չի կարող փոխարինել։

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐМесто, где живут истории. Откройте их для себя