Ամեն օր ես ուշադիր էի տեսնում եմ, որ ինքը ինձ դաս պատմելուց շատ է նայում։ Ուզում եմ մտածեմ, որ ինքն իմ հանդեպ անտարբեր չէ, բայց մեկ-մեկ էլ այնպես է վարվում, որ մտածում եմ, որ ինձ է թվացել։ Օրինակ ' ինչ-որ ծիծաղելի բան է ասում կամ իրեն են ասում ուսուցիչները ժպտում է, նայում ինձ։ Բայց, ասում են, որ տղան ավելի շատ է վախենում կորցնել սիրած էակին։ Բայց ես դա կհերքեմ։ Իմ կարծիքով աղջիկը մտածում է, որ տղան կարող է իր պատվի հետ խաղալ, չսիրել նրան, հետո գնալ ու ուրիշի հետ ընկերություն անի, դա իր համար սովորական բան կլինի։ Աղջիկն աշխատում է չվիճել տղայի հետ, որովհետև տղան կարող է վերջ դնի ամեն ինչին։ Բայց տղան այդքան էլ վախենալու բան չունի։ Եթե իր ընտրյալը լավն է, ապա վախենալու բան չկա։
Առավոտ կանուխ արեգակի ճառագայթները թակեցին սենյակիս պատուհանը։ Ցանկանում էին ներս մտնել, բայց վարագույրս խանգարում էր։ Ես էլ չնայած հոգնած, քնած էի, բայց վեր կացա և բացեցի վարագույրները։ Արևի ճառագայթները ներս մտան։ Այնքան լավն էր եղանակը, որ ես իսկույն մոռացա հոգնածությունս և սկսեցի հավաքել սենյակս։
- Փոքր աղջիկ,- քրոջս տենց եմ ասում։
Ձայն չկա։ Հիշեցի, որ դասի է քույրս։ Ու սկսեցի հավաքել տները։- Վայ! 11:30 է, չեմ հասցնի մինչև 12:10 պատրաստվեմ։ Վայ! Գործով ընկա մոռացա ժամին նայել։ Արագ-արագ-արագ պատրաստվեցի ու դուրս եկա տնից։ Պարզվեց, որ իզուր էի մտահոգվել։ Մի քիչ շուտ էի գնացել ու ավելի լավ էր չգնայի։ Դուրս եկա երթուղայինից ու տեսնեմ Արամը գնում է։ Գնացի ու տեսնեմ, որ ինչ, ծխախոտ է գնում։ Հոգիս ահավոր սկսեց ցավել։ Ու տրամադրությունս գցեցի, բայց դե հետո էլի այն գցողը բարձրացրեց։
Նստած ենք դասի։ Ու ինքն էլ դասերին վերարկուն չի հանում։ Աշխարհագրության ուսուցչուհին մեր դասարանի Վահեին, ում վերարկուն նույնպես հագին էր, ասաց.- Ես քո փոխարեն նեղվում եմ, հանի էլի այդ վերարկուն։
- Հա էլի, լրիվ մրսած ա,- մեջ է ընկնում Արամը։ Ու արագ-արագ-արագ հանեց վերարկուն։ Ու մեկ էլ, որ սկսեց շատ Խոսել, ուսուցիչը ասաց.
- Արի դաս պատմի, դու այսօր շատ ակտիվ ես։Ու եկավ սկսեց պատմել դասը ու լավ էլ պատմում է։ Վերջում 8 ստացավ։
Ու ամենասարսափելին, ես չէի մտածել, որ դա կտեսնեմ, որ տեսնելուց այդքան ցավ կապրեմ։ Ինչ եղավ ինձ հետ, ես գիտեի, որ նա ծխում է, բայց ինչի այսքան ցավոտ տարա այդ ամենը։
Ես, Մանեն, Լիլիթը, Աննան գնացինք բուֆետ, ու տեսնեմ, որ ծխում է։ Աչքերս լցվեցին արցունքներով։ Ու հերքով ասում էին.
- Անի։ տեսար, որ ծխում էր...Ու այսպես բառեր։ Ինչպես ես բացատրեմ ինչ էր ինձ հետ կատարվում։ Ուզում էի աչքերս փակեմ ու ինքն անհայտանա։ Ուզում էի դա իմ երևակայության արդյունքը լիներ, որ դա ես պատկերացնեի, որ դա սուտ լիներ։ Սիրտս կտոր-կտոր է լինում իրեն ծխելուց տեսնելուց։
Ես չեմ կարող բացատրել, թե ինչ զգացի այդ պահին ու հաջորդ ժամին։ Մի կերպ էի զսպում արցունքներս, իսկ հետո էլ ինձ վատ զգացի ու դասարանից դուրս եկա, ձեռքս պատին խփելուց սկսեց ցավել։
Ինքն ուրիշ է, այնքան ուրախ է, որ ինձ թվում է, թե իր համար ամեն ինչ մեկ է։ Այդպես է, ես իր համար մեկ եմ, ու վերջ, այստեղ ուրիշ տարբերակ չկա։ Իսկ իր վերաբերմունքը իմ հանդեպ ակնթարթային էր։ Բայց ուշ է, իմ մեջ կա այն, ինչն ինձ կտանի կործանման' սերս։ Ես աննկարագրելիորեն սիրահարվել էի, բայց չեմ ուզում, որ ինձ այդ սերը խորանա, կփորձեմ այսօրվանից անտարբեր դառնալ նրա հանդեպ։ Չեմ նայի դեմքին, որ չտեսնեմ, որ ինձ է նայում։ Չեմ գրի էլ իր գրավորը, որ իր "մերսի"-ն չլսեմ։ Սկսել եմ ատել այն ամենը, ինչ կապված է նրա հետ։ Անտարբեր կլինեմ նրա հանդեպ, բայց չեմ կարող։ Չի ստացվում։
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
FanfictionԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?