Ես չեմ կարող չնայել, չխոսել, դա այնքան էլ հեշտ չէ։ Ախր ինչի, ես հենց որոշում եմ չնայել դեմքին, այդ րոպեին մտնում է դասարան ու նայում եմ իրեն, ինչի? Նայում եմ ու նկատում, որ ինքն էլ ինձ է նայում։ Իմ ինչին է պետք այդքանը։ Ինձ պետք չեն կեղծ երևակայություններ։ Ես չեմ ուզում ամեն ինչ հորինեմ, չեմ ուզում իր հայացքներն իմ նկատմամբ ընդունեմ, որպես սեր, համակրանք։ Ուզում եմ ինչ կա այդ էլ հասկանամ։ Հոգնել եմ երևակայություն։ Չեմ ուզում էլ այստեղ սովորել, չեմ կարող իր հետ մի սենյակում սովորել ու չնայել։ Ուղղակի ուզում եմ սիրեմ ու սիրվեմ։ Նվիրվեմ ու նվիրված լինեմ, բայց հոգնել եմ արդեն։ Ինչի իր պատճառով պետք է այսքան վատ լինեի, որ նույնիսկ չկարողանայի զսպեմ արցունքներս։ Ատում եմ ամեն ինչ, ինչ կապված է իր հետ։ Ուզում եմ ամեն ինչ մոռանամ։ Իրեն մոռանամ, կուզենայի կանգնեմ քո դիմաց ու գոռամ, որ Ատում եմ քեզ, ուզում եմ հեռանաս իմ կյանքից։ Ես իրոք այնքան վատն եմ, որ Աստված ինձ այսպես պատժում է։ Ինչի պետք է ես իր պատճառով ես վիճակում լինեմ։ Դասարանում եթե ես վիճակում եմ, բա տանը ինչ վիճակի կլինեմ, կարող է անեմ այն ինչ-որ չեմ արել երբեք....
Ատում եմ կյանքը, իր բոլոր հետաքրքրություններով ու դժվարություններով։
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
FanficԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?