- Անի։, վեր կաց, 10:30 է։
- Մամ,- հոգնած եմ, թող քնեմ։
- Վեր կաց, գիշերը բա ինչի համար է?
- Մամ, այսօր չեմ ուզում դասի գնամ։ Ու ինչի ես տանը դու? Աշխատանքի չես?
- Ասում ա չեմ ուզում դասի գնամ։ Ինչ է քեզ հետ կատարվում։ Դու փոխվել ես։ Ինչ է եղել, որ չես ուզում գնաս։ Ինչ-որ մեկը նեղացրել ա, բան է ասել?
- Վայ, ինչից ես եզրակացնում, հերիքա էլի։ Ամեն օր նույն բան ես ասում։ Ուղղակի գիշերը դաս էի արել ու ուշ քնել։
- Վրես քիչ մուննաթ արի։ Ես քո երեխեն չեմ։ Ես քեզ կյանքս տամ, դու սենց ինձ հետ խոսես։ Ես աշխատանքի եմ գնում։Ասավ մայրս ու գնաց։ Արդեն հոգնել եմ ամեն օր կրկնվող ու ցավ պատճառող խոսքերից։ Իրոք եթե չշտապեի կուշանայի դասերից։ Ուստի հագնվեցի, տները հավաքեցի, ու գնացի դասի։ Բայց այդ բոլորը ես արեցի արցունքն աչքերիս ու երբ դուրս էի գալու տանից, նկատեցի, որ աչքերս ուռած է։ Գիշերը չքնելու և առավոտն էլ լացելու հետևանքով աչքերս ուռել էին։ Ու ես այնքան էի մտքերիս հետևից ընկել, որ մոռացել էի մի բան ուտեմ, ինչը երբեք չեմ մոռացել։ Ու երեկ երեկոյան էլ դասերիս շատ լինելու պատճառով, ոչինչ չէի կերել։ Երթուղայինի մեջ զգացիզ որ ինձ լավ չեմ զգում, գլուխս թեթևակի ֆռռում էր։ Դուրս եկա երթուղայինից եւ շտապեցի վարժարան։ Զգացի, որ գլուխս ֆռռում ա։ Գնացի ու գլուխս ֆռռաց ու ինչ-որ մեկին կպա, ով մեջքով էի ինձ ու ինչ-որ բան էր առնում։ Առանց տեսնելով նրան' ասացի.
- Կներեք էլի, ուղղա...
- Անի?
- Արամ? Կներես էլի ուղղակի ինձ լավ չեմ զգում։
- Հա, աչքերիցս երևումա։ Ինչի ես լացել?
- Չեմ լացել, ուղղակի գիշերը դաս եմ արել դրանից։
- Հա լացելով դաս ես արել։
- Դե չէ։
- Լավ եթե չես ուզում կարաս չասես։
- Չէ, ասելու բան չկա։
- Լավ, արի դե դասի գնանք։Շատ ուրախ էի, որ քայլելու էի նրա հետ, բայց մտքերս չէի կարողանում կենտրոնացնել։ 12:42 էր, իսկ մեր դասի զանգը 12:45 էր տալիս։ Ես զգացի,որ ոտքերս թուլանում են։ Ու Արամը խոսում էր չէի ուզում միջամտեմ։
- Արամ!
- Հա Անի։
- Սպասի։
- Հա, ինչ եղավ։
- Ինձ լավ չեմ զգում։
- Ինչի?
- Գլուխս ֆռռումա։
- Արի գնանք նստենք։
- Դու գնա դասի, չեմ ուզում ուշանաս իմ պատճառով։
- Լա մի հատ դեմքիս նայի։
- Լավ, գնացինք։Ինչպես յուրաքանչյուր մարդ, ես էլ չկարողացա մերժել նրան։ Այգին վարժարանի կողքն էր։ Գնացինք եւ նստեցինք։
- Հն? Ոնց ես?
- Չգիտեմ։
- Ինչիա ֆռռում?
- Չգիտեմ։
- Հաց ես կերել։
- Հա։
- Հաստատ?
- Հա։ Երևի, որ..
- Որ լացել ես դրանից ա։
- Դե երևի։
- Ինչի ես լացել։
- Դե...
- Ընտանիքիդ հետա կապված?Ինչպես անպաշտպան էակ սկսեցի լաց լինել։ Բայց փորձեցի դա թաքցնել նրանից։
- Պետք չի խուսափես։ Մի լացի եւ հանգիստ պատմի ինչ ա եղել։
- Ինչպես կարող ա ծնողը իր արած ամեն ինչը երեխայի երեսով տա։ Ինչպես կարող ա պատահի, որ երեխուն մեղադրի իր անհաջողությունների մեջ։ Հասկանում ես ես չեմ ուզում էլ ապրեմ, չեմ ուզում լսեմ նույն խոսքերը ամեն օր։ Արդեն հոգնել եմ։ Հոգնել եմ անընդհատ նույն խոսակցություններից, վեճերից ու կասկածներից։ Ուզում եմ հանգիստ ապրեմ։ Ինչի պետք ա 16 տարեկան աղջիկը ատի կյանքը։
ВЫ ЧИТАЕТЕ
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍԵՐ
ФанфикԱղջիկը սիրահարվում է իր դասընկերոջը, ով նրա ամենալավ ընկերն էր դարձել։ Բայց նրանց վիճակված չէր միասին լինել, ուստի նրանք պետք է պայքարեին հանուն իրենց սիրո։ Վերջիվերջո կլինեն նրանք միասին թե ոչ?