Գլուխ առաջին
Ջեյնը ով ապրում էր ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում , լավագույն ֆոտոլրագրողն էր ում պահանջարկն զգում էին նաև Նյու-Յորքում։
Մի օր, երբ Ջեյնը զբաղված էր իր առօրյա գործերով հնչում է դռան զանգը։
-Բարև ձեզ։
-Բարի առավոտ,-պատասխանեց Ջեյնը։
-Դուք ծանուցում ունեք տիկին։Խնդրեմ ,վերցրեք։
-Շնրհակալ եմ։ Իսկ ումի՞ց է։
-Նամակում պիտի գրված լինի,կարծում եմ <<Նյու-Յորք Թայմս>> -ից է։ Ցտեսություն։
-Ցտեսություն,-ասաց Ջեյնը։
Նամակը նրան տարօրինակ թվաց ։ Մտավ հյուրասենյակ , բացեց նամակն ու սկսեց կարդալ։
-Խնդում ենք տիկին Ջեյնին ներկայանալ երկուշաբթի օրը <<Նյու-Յորք Թայմս>> ։
Հարգանքներով պրն. Քոնեբի։-Տեսնես ինչու՞ են հենց ինձ կանչել։
Ողջ գիշեր անհանգիստ էր Ջեյնը ,չէր կարողանում քնել ,տեղը չէր գտնում,անհամբեր սպասում էր լույսը բացվելուն։
-Լավ ուշ է արդեն ինչ էլ լինի պիտի գոնե մի քիչ քնեմ։
Բարի գիշեր մաղթեց իր սիրելի արջուկին ,որը միշտ իր հետ էր։
Առավոտյան երբ լույսը բացվեց, Ջեյնը հազիվ կարողացավ արթնանալ,քանի որ գիշերն ուշ էր քնել։
Նստում է երթուղային տաքսի,որն էլ նրան շուտ հասցնում է <<Թայմս>>-ի գրասենյակ։
Ենտեղ նրան դիմավորում և ուղեկցում են Պրն. Քոնեբիի աշխատասենյակ։
Ջեյնին տեսնելով Պրն. Քոնեբին աշխարհով մեկ է լինում , որովհետև նրա աշխատասենյակ է մտնում ամենապահանջված ու ամենաստացված ֆոտոլրագրողուհին։
Այո ,այո մի զարմացեք նա լավ գիտեր իր անելիքը։
-Դե ի՞նչ եք կանգնել , առաջ անցեք, նստեք։
-Բա..
-Բարև ձեզ , բարև ձեզ ,- ընդհատեց Քոնեբին ,-դե ժամանակ չկա առաջ եկեք։
Ջեյնն ու Քոնեբին նստում են սեղանի շուրջ ու սկսվում է խոսակցությունը, որն ըստ երևույթին թեժ էր թվում։
-Դե տիկին , արդեն պիտի հասկացած լինեիք , որ ձեզ , որևէ լուրջ հարցի համար ենք հրավիրել։
-Այո , կարծում եմ էդպես է ։ Թե չե հակառակ դեպքում ես եստեղ չէի լինի ,առավել ևս ձեր աշխատասենյակում։ Ուզում եմ ասել Պրն. Քոնեբի , որ ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել և խոսել ձեզ հետ։
- Դե ինձ էլ , շատ հաճելի է այս խոսքերը լսել ձեզ պես չքնաղ տիկնոջից ։
-Դուք ինձ ամաչեցնում եք պարոն։
- Լավ արի անցնենք բուն գործին։
Ինձ մի քանի շաբաթ առաջ մրցույթի առաջարկ եկավ և ես չկարողացա մերժել։Պիտի ,որևիցե խորը իմաստ արտահայտող լուսանկար հրապարակենք, որը կլինի լավագույնը և կարժանանա այն մրցանակին ,որը խաղարկվում է։ Ի դեպ շատ լավ կլորիկ գումար է , հաստատ կգոհացնի ձեզ։
-Ինձնից ինչ է պահանջվում, խնդրեմ ավելի մանրամասն։
-Այո սիրում եմ ձեզ պես մարդկանց։ Գործից լավ գլուխ եք հանում ու շուտ էլ հասնում նշանակետին։
- Դե դա է իմ աշխատանքը պարոն Քոնեբի։Եթե ամեն ոք պատշաճորեն կատարի իր աշխատանքը լավ մասնագետներ էլ շատ կունենանք։
-Այո ,այո դուք ճիշտ եք։
Դե ինչ շարունակենք։ Մեր ընկերությունը պիտի մի խումբ լուսանկարիչների ուղարկի Աֆրիկա , որտեղ էլ կանցկացվեն նկարահանումները։
Ներս է մտնում մի երիտասարդ' թիկնեղ , գեղեցիկ ու կապույտ աչքերով,ով իր տեսքով միանգամից գերում է Ջեյնի ուշադրությունը։
ВЫ ЧИТАЕТЕ
Մի Նկարի Պատմություն
RandomՇատ քչերն են , որ զոհում են իրենց կյանքն ու լավ տարիներն ուրիշ մարդկանց օգնության ձեռք մեկնելու և բարեգործություններ անելու համար։ ԵՒ շատ քչերն են , որ ընդունում են և մեկնում են իրենց ձեռքը նրանց ։ Այս կան մարդիկ, ովքեր ապրում են շռայլ կյանքով ու վա...