Մաս 56.

375 150 49
                                    

-Խի՞ չի խոսում:

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Խի՞ չի խոսում:

Տագնապահար կերպով հարցնում է Գայանեն ցածր ձայնով , Նարեկի դեմքի արտահայտությունը փոխվում է:

-Կներես...

Դուրս է թռչում աղջկա շուրթերից , հանդիսատեսը դժգոհ հառաչանք է ցուցաբերում , իսկ երիտասարդը կախում է գլուխը:

-...Որ մի քանի վայրկյան սպասացրեցի...Իհարկե հա , կդառնամ:

Ուրախությամբ բղավում է Վիլյան , Նարեկը սկսում է ծիծաղել ՝ նուրբ և բարակ մատին անցկացնելով գեղեցիկ մատանին:
Ոտքի է կանգնում և գրկում ընկերուհուն , շուրջբոլորը ծափահարություններիմև սուլոցների ձայներ են լսվում , անծանոթներն ավելի շատ են ուրախանում:

-Սիրում եմ քեզ:

Շշնջում է Նարեկը և շուրթերով հպվում սիրելիի շուրթերին:

***

-Աշոտ , պատվեր եմ կատարելու , ի՞նչ կուզես:

Գոռում է Մոնիկան խոհանոցից , հեռախոսը պատրաստ պահել է ձեռքում:
Պատասխան չկա:

-Ա՞շ...

Լքելով խոհանոցը ՝ քայլում է դեպի հյուրասենյակ , որտեղ նստած է աղջիկը և խաղում է տիկնիկներով:

-Մամ , քեռին սենյակում չի:Ցնցուղ ա ընդունում:

Տեղեկացնում է աղջնակը և շարունակում խաղը:

Կինը մի քանի վայրկյան սառչում է տեղում , ապա ժպտում խորամանկորեն և նստում դստեր կողքին:

-Բին...

Շոյում է երկար մազերը և խոսում:

-Վաղուց ա՞ մտել ցնցուղ ընդունելու:

-Չէ մամ , մոտ 10 րոպե առաջ:

-Ապրես...

Համբուրում է աղջկա գլուխը և ոտքի կանգնում ՝ ուղևորվելով դեպի եղբոր սենյակը:Ծածկելով սպիտակ դուռը ՝ մոտենում է մահճակալի կողքին դրված փոքր պահարանին և բարձրացնում բջջայինը:

Իրականության Սահմաններին . կյանքն ինչպես որ էWhere stories live. Discover now