-Կյանքն ինձ սովորեցրել է ապրել ինքնուրույն,ինքս ինձ համար ու ինքս իմ շնորհիվ: Երևույթները,փորձությունները,երջանկությունն ու նույնիսկ մարդիկ անցողիկ են...հավերժ ես միայն դու,քո հիշողություններն ու ակնթարթները,որ ապրել ես...
Լունան 17 տարեկան էր,նուրբ ու գեղեցիկ կազմվածք,բաց շագանակագույն մազեր,որ արևից լուսավորվելիս նմանվում էին փոքրիկ շողերի,որոնք լուսարձակվում ու ջերմացնում էին հոգին,նուրբ դիմագծեր, թվում էր թե հպվելիս կանհետանան, ու կանաչ աչքեր,որոնց խորքում թաքնվող գաղտնիքները քչերը չէին փորձել բացահայտել,բայց ապարդյուն...
Հերթական առավոտն էր,բայց Լունան արևի ճառագայներից կամ էլ զարթուցիչից չէր արթնացել,նրան արթնացրել էին մտքերը,որոնք արդեն մի քանի օր հանգիստ չէին տալիս աղջկան:Այս մտքերի պատճառը նա փորձում էր փնտրել և արթուն,և քնած ժամանակ,բայց այն կարծես թաքնվել էր հեռու-հեռվում ու այնտեղից անհանգստացնում էր Լունային:
Աղջիկն իր փակ,բայց արթուն աչքերը բացելով,տխուր հառաչեց,հայացք ուղղեց ժամացույցին.
-Դեռ շուտ է,նորից...
Նա կանգնեց,մոտեցավ պատուհանին,բակը մութ ու դատարկ էր,այնպիսին ինչպիսին լինում է ժամը 5ին:Լունան հագնվեց,դանդաղ վերցրեց սև,կաշվե ուսապարկն ու ոտքերի թաթերի վրա դուրս եկավ սենյակից:Մայրիկն ու հայրիկը դեռ քնած էին,ու նրան հեշտությամբ հաջողվեց աննկատ դուրս գալ բնակարանից:Մութ երկնքի տակ աղջիկն աննկատ էր,նրա մուգ հագուստը չէր երևում,մթության մեջ միայն կանաչ աչքերն էին,որոնք կարծես դատարկ ու անտարբեր էին աշխարհի հանդեպ:Աղջկա քայլերը նրան տանում էին վերև,նա նորից բարձրանում էր այն 114 աստիճաններով,որոնցով վերջին մի շաբաթվա ընթացքում բարձրացել էր երևի 114 անգամ:Նա այդ աստիճանները արդեն հաշվել էր մոտ հազար անգամ,ոչինչ չէր փոխվել,աստիճանների քանակը նույնն էր,շուրջ բոլորն ամեն ինչ նույնն էր,բայց Լունայի համար այս անգամը տարբերբերվում էր...Ինչով?Այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է աղջկա կյանքը կանգնեցնել,հետ տալ 1 երկար տարով ու ամեն ինչ սկսել նորից....
YOU ARE READING
Եթե թույլ տաս ճանաչել քեզ
Mystery / ThrillerՊատմություն մի աղջկա մասին,ում կյանքը փոխվում է ,երբ մի անգամ անզգուշաբար հեռախոսը մոռանում է դպրոցի ճաշարանում։ Առեղծվածային անծանոթը դառնում է նրա կյանքի կարևոր մասնիկը ...