Գլուխ 4

210 12 0
                                    

-Ամբողջ օրը քեզ նման չէիր,ինչ-որ բան այնպես չէ?
-Ամեն ինչ լավ է,մի փոքր տրամադրություն չունեի
-Հասկանում եմ,որ ինձ չես վստահում,բայց ես ուզում եմ ընկերանալ,ուզում եմ,որ մենք լավ ընկերներ լինենք
-Ընկերները միշտ չէ,որ մեր կողքին են
Աղջիկն ինքն էլ չհասկացավ,թե ինչպես սկսեց խոսել ճիշտ այդ գաղտնի նամակագրի նման
-Այդ դեպքում ես քո 2-րդ ես-ը կլինեմ
Լունայի մարմնով սարսուռ անցավ,Լևոնը շարունակեց իր ասածն ու ավարտեց նամակի մեջ գրված նախադասությունը,աղջկա դեմքը մռայլվեց
-Լունա?Լունա?ես ընդամենը կատակեցի,ինչու այդպես զարմացար?
-Դու?...
-Ինչ ես?,քեզ լավ չես զգում?գուցե տուն ճանապարհեմ?
-Ոչ,պետք չէ,ինքս կգնամ
Լունան հայացքն իջեցրեց ու անգամ առանց Լևոնի դեմքին նայելու սկսեց քայլել:Լևոնը հայացքով դասընկերուհուն մինչև փողոցի ծայրը ուղեկցեց,իսկ երբ Լունան թեքվեց,ինքն էլ շրջվեց ու քայլեց դեպի տուն:
Ամբողջ օրը Լունայի մտքից դուրս չէին գալիս վերջին 2 օրվա իրադարձությունները,բայց նրան ամենից շատ տանջում էր Աննայի վերաբերմունքը,այսօր ամբողջ օրը ինքը կարծես նրա համար անտեսանելի էր :Հեռախոսի էկրանը նորից լուսավորվեց.
"Ինչպես ես?,ընկերներդ ինչպես են?"
-"Ընկերներս չեն ուզում ինձ ոչ լսել ու ոչ էլ տեսնել" աղջիկը սեղմեց ուղարկել կոճակը ու ինքն էլ չհասկացավ թե ինչպես գրեց նամակը,նա հեռախոսը մի կողմ նետեց ու նստեց աթոռին,փորձելով բացել դասագրքերն ու  ցրել մտքերի այն խավարը,որը շրջապատել էր իրեն
-"Երբեմն մենք կարող ենք ճիշտ չհասկանալ մեր ընկերներին,կարծում եմ,որ ճիշտ կլինի փորձես խոսել նրանց հետ"
Լունան նորից վերցրեց հեռախոսը,կարդաց նամակն ու մտածեց,որ գուցե գրողն այնքան էլ խելագար չէ
-"Կարծում եմ ճիշտ ես,ես կփորձեմ" աղջիկը մտածեց,որ հաջորդ օրն անպայման կխոսի ընկերուհու հետ,հետո հասկացավ,որ մինչև վաղը դժվար թե դիմանա,որոշեց զանգել,բայց նա դեռ չէր հասցրել սեղմել զանգի կոճակը,երբ նամակագիրը ընդհատեց նրան.
-"Կարծում եմ ճիշտ կլինի խոսեք դեմ առ դեմ,իրար աչքերի նայելով"
-"Լավ միտք է"մտածեց մեր հերոսուհին,Աննան դիմացի շենքում էր ապրում,ու մինչև նրանց տուն 2 րոպե էլ չէր տևի,Լունան հագավ կոշիկները,զգուշացրեց տատիկին ու դուրս թռավ տնից:
Ահա նա կանգնած էր Աննայենց դռան առաջ ու փորձում էր համարձակություն հավաքել ու սեղմել զանգի կոճակը,բայց գաղտնի ընկերը նորից կանգնեցրեց նրան իր հերթական նամակով
-"Իմ մասին Աննային չես պատմի չէ?"
-"Կմտածեմ այդ մասին"
Լունան սեղմեց զանգի կոճակը,դուռը բացեց Աննայի եղբայրը....

Եթե թույլ տաս ճանաչել քեզМесто, где живут истории. Откройте их для себя