Թե քանի ժամ է լաց լինում Սենան՝ բոլորը գիտեն։ Յունգիի հետ «զրուցելուց» հետո ասես անշնչացավ։ Սառավ, քարացավ։ Հույսը առաջինը մարեց, չնայած մի այսպիսի բանի վաղուց էր սպասում։ Սուտ կլիներ ասելը, որ գեղեցիկ թռչնակը, վանդակից դուրս գալուց հետո, կարող է հանգիստ ազատության մեջ ապրել։ Չէր դիմանա։ Թույլ էլ չէին տա, դրա համար էլ մի վանդակից ու մի տիրոջից փոխանցեցին մյուսին։
Յունգին այդ նույն «զրույցից» հետո միայն ասաց.
- Երկրորդ հարկ, աջ կողմի դուռ։
Ննջասենյակն էր, ուր Սենան եկավ բամբակե ոտքերով, ասես ուրվական։ Այդ պահին անգամ Յունգիին թվաց, թե բոլոր զգացմունքները վերցրել են Սենայից ու թողել միայն անզգայություն։ Դա սկզբում։ Հետո հեկեկանքներ։ Իսկ Յունգին հանգիստ էր։ Դե տվել են, տվել են։ Գոնե կզվարճանա։ Քմծիծաղում է անգամ սեփական մտքերից։ Չէ, նույն խաղալիքն անընդհա՞տ։ Այնքան էլ հետաքրքիր չէ։ Նա չի դիմանա առանց նորերի։ Սենային մնում է միայն դիմանալ։ Հիշել, լացել, դիմանալ։ Վաճառե՞լ է։ Եվս մեկ ապացույց՝ փողերն ավելի թանկ արժեն, քան դստեր կյանքը։ Լավ, խորթ դստեր։ Բայց արժանի՞ էր արդյոք Սենան այս ամենին։ Իսկ ի՞նչ կբերի այս կյանքը նրան։ Ավելի լա՞վը կլինի երեկվա կյանքից, թե՞ վատը։ Մնում է միայն սպասել։ Գուշակություններ անելու ցանկություն էլ չկա։
Հիմա կմտածեք՝ հեշտությամբ եկավ այս տուն, հեշտությամբ ուրիշի տանը քնեց։ Հա, երբ գիտես ճակատագիրդ, այլևս ոչինչ չի մնում։
Աչքերը բացում է ու միանգամից հայտնվում իրականության հարվածի տակ։ Ինչքան էլ որ սենյակը գեղեցիկ, մեծ, հարմարավետ լինի, իսկ արևի շողերը խաղան դեմքի հետ, մեռնելու ցանկությունը չի կորչում: Արթնանում է, երկա՜ր նայում առաստաղին, զգում արցունը, որ սահեց այտի վրայով, շրջվում կողքի վրա, կուչ գալիս, պինդ սեղմում աչքերը: Թող սա երազ լինի, իսկ ինքը վերադառնա իր նախկին վանդակ, ի՞նչ կլինի:
Թակոց:
Էլի վերադարձավ իրականություն: Հայացքը թեքեց, տեսավ խոնարհվող հավաքարարին.
- Տիկին, պարոն Մինը պահանջում է, որ իջնեք։
Խոնարհում, էլի հեռացավ։
Ուշքի գալու ժամանակն է, չե՞ք կարծում։ Ամբողջ կյանքում վանդակում ապրած գազանիկը այլևս համբերություն չունի։ Թքած, որ, ընտելացված լինելով, ազատության մեջ չի կարող այլևս ապրել։ Թքած։ Սենան կփորձի։Հեռու։
Կարևորը՝ այստեղից հեռու…
«Երբ» ու «ինչպես» հարցերը չեն հուզում, երբ հագնում է կողքին դրված կանացի ամենօրյա հագուստը։ Արագ դուրս եկավ սենյակից ու քարացավ։ Պարզապես… ոչինչ այստեղ չի ճանաչում։ Ստիպված էր լարել ուղեղն ու հիշել, թե ինչ ճանապարհով է երեկ եկել այս սենյակ։ Նախկին արագությունը կորավ։ Հիմա քայլում է դանդաղ ու զգույշ։ Իսկ աստիճանների երկու սանդուղքը հաղթահարելով՝ ընդհանրապես կանգ առավ.
ВЫ ЧИТАЕТЕ
Black World
FanfictionՄին Յունգիի կյանքի անբաժանելի մասն են կազմում խաղատներն ու թղթախաղերը։ Կեղտոտ էլիտայի մի մասը։ Իսկ Սենան թղթախաղերից գլուխ չի հանում, սիրտն էլ խառնում է կեղտոտ էլիտայից, բայց պետք էր գնալ խաղատուն: Խաղամոլ դարձած ընկերոջն էր պետք փրկել: Բայց Յունգիի...