💜 2 💜

213 12 0
                                    

Իրիկուն էր։ Ավելի ճիշտ գիշեր։ Դե ժամը 1:17 էր, երբ ինձ sms եկավ։

- Բարև Մերի ջան։ Դեյվն ա։
- Բարև։
- Կներես, եթե քեզ արթնացրի։
- Չէ, քնած չեմ։ Ասա։
- Որ խնդրեմ վաղվա տնայինները կուղարկե՞ս։
- Հա, հեսա կուղարկեմ։
- Բա ինչի՞ չես քնած։
- Ես այս ժամին չեմ քնում։
- Բա ե՞րբ ես քնում։
- Նայած օր։
- Օրինակ։
- Դե 4-ին,5-ին։
- Բա ի՞նչ ես անում այդքան ժամ։
- Կինո եմ նայում։ Կամ էլ տեղեկություններ սովորում։
- Հաաա։
- Ապրես շատ։ Փրկեցիր։
- 👍,- այս սմայլիկն ուղարկեցի, չիմանալով ինչ գրել,իսկ ինքը գրեց'
- Լավ դե բարի գիշեր։
- Բարի գիշեր։
- Չնայած ես էս ժամին չեմ քնում,- հանկարծ գրեց նա։
- Բա ե՞րբ ես քնում։
- 7-ին։
- Հն։ Ի՞նչ ես անում այդքան ժամ։
- Մի քիչ կինո եմ նայում։ Հետո պարապ նստում։ Հետս մարդ չի եղնում, որ խոսա։
- Ա՜, հասկանում եմ քեզ։ Լավ դե բարի գիշեր։
- 😉

Ու այսպես ամեն օր, ուշ ժամերին նա ինձ գրում էր ու տնային խնդրում։ Ու իմ մոտ հարց չի առաջացել, թե որտեղից գիտի իմ համարը։ Մի օր էլ գիշերվա ժամը 5-ին նա ինձ գրեց։ Այդ ժամանակ ֆիլմ էի նայում։

- Մերի, քնա՞ծ ես։
- Չէ։
- Ո՞նց ես։
- Լավ։
- Ի՞նչ ես անում։
- Ինչ դու։
- Ծխու՞մ ես։
- Ի՜։
- Լավ կատակ եմ անում, ես չեմ ծխում։
- ....
- Չես ուզու՞մ քնես։
- Չեմ հասկանում հարցիդ իմաստը։
- Ես էլ։
- Չհասկացա քեզ։
- Ոչ մի բան։Խանգարու՞մ եմ։
- Չէ։
- Կներես, եթե անհանգստացնում եմ։
- Չէ, արխեին։
- Ուղղակի արդեն պարապ եմ մնացել։
- Իսկ այն ժամանակ ի՞նչ էիր անում։
- Կինո էի նայում, կոֆեեի խմում։
- Պարզ ա։
- Դեմ չես լինի, եթե մենակությանդ միանամ։
- Ես մենակ չեմ։
- Բա ու՞մ հետ ես։
- Ում չէ, ինչի։ Տիկնիկիս։ Մանկությանս խաղալիքիս։
- Հա՜։ Փաստորեն դու հոգով մանուկ ես։
- Փաստորեն։
- Նեղացա՞ր։
- Չէ, Դեյվ ջան, ես սենց բաներից չեմ նեղանում։
- Նման չես ուրիշներին։
- Չհասկացա։
- Պետք էլ չի։
- ...
- Չես գրու՞մ։
- Չեմ սիրում առաջինը գրել։ Ու թեմա էլ չկար։
- Ես գտնե՞մ։
- Փորձիր։
- Արի չխոսենք դասերից։ Արի խոսենք մեր անձնականներից։
- Բայց ինչի՞ պետք ա քեզ հետ խոսեմ։
- Չես ուզու՞մ։
- Խնդիրը չուզելը չի, ուղղակի չեմ սիրում իմ անձնականը քննարկել։ Բայց, եթե ուզում ես կիսվել ինչ-որ մեկի հետ, կարող ես վստահել ինձ։ Ոչ ոք չի իմանա։
- Չեմ էլ կասկածում։
- Կարո՞ղ եմ մի հարց տալ։
- Տուր։
- Եթե չուզես կարող ես չպատասխանել։
- Ասա։
- Ու՞մ հետ էիր կռիվ անում։
- Կռիվ չէի անում։ Ուղղակի խոսում էի։
- Պարզ ա։
- Դե կներես չեմ կարող ասել։ Միայն իմացի աղջկա թեմա ա։
- Սիրածդ աղջկա՞։
- Չէ։ Ուրիշ։ Ես սիրած աղջիկ չունեմ։
- Պարզ ա։
- Քեզ դու՞ր ա գալիս էս դասարանը։
- Հա, շատ։ Դե աղջիկներին ճանաչում եմ անձամբ։ Դրա համար այդքան էլ համակրանք չունեմ։ Բայց տղաները շատ լավն են։
- Հա՞։ Իսկ ու՞մ ես շատ հավանում։
- Բոլորին։
- Ամենաշատը։
- Վա՜յ։ Չկա նենց ինչ-որ մեկը։ Յուրաքանչյուրը իրա տեղն ունի։
- Իսկ ե՞ս։
- Դեյվ, չեմ հասկանում քեզ։
- Ես ո՞ր մասում եմ։
- Լավ, Դեյվ, չգիտեմ ի՞նչ ա կատարվում քո հետ։ Բայց գնա մի լավ հանգստացի։
- Կներես, եթե նեղացրի։
- Չէ ամեն ինչ կարգին ա։ Կներես։ Եթե ասելու բան չունես, ես գնամ։
- Գնա։

Չգիտեմ ինչի իրեն նման կերպ պահեց, բայց հաջորդ օրը անտրամադիր եկավ դասարան։ Մոտ երեք ժամ արդեն անցել էր։ Մեկել չթողեց գնամ, ասաց.

- Սպասի։
- Հա Դեյվ։
- Ինչի՞ ես նեղացել։
- Չեմ նեղացել։
- Ես ներողություն խնդրեցի։
- Ես չեմ նեղացել։
- Բա ինչի՞ ես սառը։
- Ի՜։ Դե լավ ա էլի։ Բոլորը իմ բարի վերաբերմունքին են սովորել։ Սրանից հետո միշտ սառը կլինեմ, որ երբ ջերմ լինեմ զարմանաք։
- Ինչի՞ ես սենց իմ հետ վարվում։
- Վա՜յ, դե արդեն հերիք ա էլի։Դու իմ ինչն ես որ հիմա էլ քեզ հետ տենց եմ վարվում։ Ասացի չէ, չեմ նեղացել, ուղղակի ամբողջ օրը չեմ քնել։ Աչքերս ցավում ա։ Հոգնած եմ։ Պետք ա ամեն ինչ բացատրե՞մ,- ասացի ու թողեցի գնացի։

- Սպասի։- Հա Դեյվ։- Ինչի՞ ես նեղացել։- Չեմ նեղացել։- Ես ներողություն խնդրեցի։- Ես չեմ նեղացել։- Բա ինչի՞ ես սառը։- Ի՜։ Դե լավ ա էլի։ Բոլորը իմ բարի վերաբերմունքին են սովորել։ Սրանից հետո միշտ սառը կլինեմ, որ երբ ջերմ լինեմ զարմանաք։- Ինչի՞ ես սենց...

К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое.
Խորտակված հույսերМесто, где живут истории. Откройте их для себя