💜 5 💜

197 11 0
                                    

Շաբաթ էր։ Դասերից հետո մարդ չէր լինում այս օրը։ Ու նա էլ ինձ այդ օրը գաղտնի ասաց.

- Դասերից հետո 5 րոպեով կսպասես։
- Ինչի՞։
- Կասեմ։
- Լավ։

Ես անհանգստացած, որ ինչ-որ բան ա պատահել, սպասեցի նրան։ Ու նենց անհավես օր էր այդ օրը, որ քնած, հոգնած։ Էն պահն էր, երբ հիշում ես, որ ամբողջ քաղաքում մենակ դուք եք այս ժամին դասի։
Դասերից հետո սպասեցի նրան։ Ինձ համար նստած երաժշտություն էի լսում, երբ որ նա նստեց կողքս ու նարոշնիկիս մի հատը հանեց ականջիցս։

- Ի՞նչ երգ ես լսում։
- Դեյվ, եկա՞ր։
- Հա։
- Դե ասա։
- Շտապու՞մ ես։
- Չէ։
- Դե մի քիչ սպասի։ Հա, կարո՞ղ ես մի հատ անգլի նոր դասը իմ համար թարգմանես։ Ես կարդամ, դու ասա ճիշտ է թե չէ։
- Լավ։

Նա սկսեց կարդալ։ Երբ հանկարծ ասաց.

- Քո ոճը շատ եմ սիրում, շատ սիրում ու տարբերվող ոճ ա։ Բայց մի հագնվի սենց։
- Ինչի՞։
- Չեմ ուզում։
- Չհասկացա։
- Լավ սենց ասեմ,- ու բռնեց ձեռքս,- չեմ սիրում սարեր-ձորեր ընկնեմ, բայց մի խոսքով դու էդ մի քանի ամսում դարձել ես ինձ համար շատ կարևոր։
- Հետո՞,- միամտի ու ապուշի պես ասացի ես։
- Դե այն, որ ես քեզ սիրահարվել եմ։
- Ի՞նչ,- անակնկալի գալով ձեռքս հետ քաշեցի։ Ամբողջ մարմնովս սարսուռ անցավ։
- Դու ինձ պետք ես։ Ինքդ էլ չգիտես, թե ինչքան։
- Դեյվ, բայց, ես քեզ չեմ կարող պատասխան տալ։ Իմ երկու պատասխանն էլ կցավեցնի ինչ-որ մեկին։ Առաջին պատասխանը կցավեցնի քեզ, երկրորդը 'ինձ։
- Ես պատասխան չեմ ուզում։ Ես անկեղծ հարաբերություններ եմ ուզում։ Չեմ ուզում մտածես, որ քո հանդեպ ուշադիր եմ , որովհետև դասարանցիս ես, չէ, այլ նրա համար, որ սիրում եմ։
- Դեյվ։ Բայց...

Բռնեց ձեռքս։

- Ոչինչ պետք չի։ Մենակ դու եղիր կողքս։ Թեկուզ մի սիրիր ինձ։ Բայց եղիր կողքս։ Միշտ։
- Դեյվ, կներես, բայց ես պետք ա գնամ։ Հիմա կարող ա ինչ-որ մեկը գա ու մեզ տեսնի միասին։ Իսկ դա ինձ պետք չի։

Ես շփոթված դուրս եկա դպրոցից։ Ի՞նչեր կատարվում։ Իմ սերը փոխադարձ էր։ Բայց աստիճանաբար այս ամենից հետո ես հասկացա, որ իմ զգացմունքները սեր չէին, այլ համակրանք, որն աստիճանաբար սկսեց մարել։ Հաջորդ մի շաբաթվա ընթացքում ես աշխատեցի ինձ սառը պահել։ Որովհետև ջերմ լինելով կկարծեր, թե ես էլ իրեն եմ սիրահարված։
Ու արդեն գալիս է արձակուրդները։ Մեկ շաբաթ ես չէի գնալու դասի։ Շատ էի ուրախացել։ Բայց ինչ իմանայի, որ ամեն ինչ տենց կավարտվի։

1 շաբաթ անց

Ամբողջ շաբաթվա ընթացքում ուշքն ու միտքս նա էր։ Անընդհատ Դեյվի մասին էի մտածում, ով ինձ չէր գրել արդեն մեկ շաբաթ։ Ու սպասում էի, որ նրա կողմից կանտեսվեմ ու կարհամարհվեմ դպրոցում, բայց արի ու տես, որ տենց չեղավ։
Դպրոցի դեմաց կանգնած ընկերուհուս էի սպասում ու այդ ժամանակ հաղորդագրություն էի գրում, թե ուր հասավ, երբ Դեյվը մոտեցավ ինձ.

Խորտակված հույսերМесто, где живут истории. Откройте их для себя