ԽԱՌՆԱՐԱՆ

44 0 0
                                    

1

...ում ամեն ինչ ստիպում է, որ չարանան, բայց փոխարենն ավելի բարի են դառնում,- մեղավոր չեն, բայց առաջինն են ներողություն խնդրում,- արդար են, բայց արժանապատվորեն մեղադրանք են լսում,- կարիքի մեջ են, բայց օգնություն չեն աղերսում ու անգամ հաճույք են ստանում, երբ մերժվում են ստիպված արված խնդրանքում,- այլոց դարդերին սրտակից են լինում, սեփականն էլ' լուռ կրում,- հույս են տալիս' իրենք դրա կարիքում,- լուսավորում այլոց ճամփան' իրենք խավարի մեջ մնում ... Նրանց համեստությունը խեղճություն ենք համարում, անկեղծությունը' միամտություն,- արհամարհում ենք, իսկ հարկ եղած դեպքում' նրանցով ինքնահաստատվում, բայց նրանք չեն դժգոհում, անգամ դա են արդարացնում,- տառապանքին էլ հարգանքով են վերաբերվում, ու այն բացառիկ տեսակին են պատկանում, որ անգամ ճաղերի ետևում ԱԶԱՏ ԵՆ մնում,- ՍԻՐՈՒՄ ԵՆ և ՈՉ ՆՄԱՆԱԿՈՒՄ...

2. Մեղադրելն ու նեղանալը' որպես ինքնաներման միջոց, իսկ առանց դրա' ինքնախարազանում.

Ցանկացած բացասականի դեպքում ինքներս ենք մեղավոր. մի դեպքում սխալը հեղինակելու, մյուս դեպքում' մեր հանդեպ այդպիսին թույլ տալու /հիմարանալու/ , բայց սա հասկանալով հանդերձ հակված ենք ավելի շատ մեղադրել ուրիշներին և/կամ նեղանալ նրանցից, որովհետև /և փաստորեն/ դա օգնում է, որ նախ ինքներս մեզ կարողանանք ներել. արդարացնելով սեփական սխալը կամ մոլորեցումը: Հետևաբար, մեղադրանքի բնույթից և չափից նաև կարելի է հասկանալ, թե մարդիկ ինչում են փորձում իրենք իրենց ներել և ինչքան հեշտ կամ դժվար է այն ստացվում իրենց մոտ: Իսկ նրանք, ովքեր զերծ են ինքնաներման այս միջոցից և ընտրել են ճշմարտության հետ առերեսված գոյաձևը, անխնա են իրենք իրենց հանդեպ՝ մշտական և շարունակական ինքնախարազանման մեջ են:


3. Նկատի ունեցիր, երբ ցանկանում ես թեթևացնել սիրտդ.

Չի լսում քեզ, եթե խոսքդ ընդհատում է հարցով, չի էլ փորձում հասկանալ, եթե բացատրություն է պահանջում, ունակ չէ երբևէ զգալու քեզ, եթե հետևում է դատապարտում: Այլ կերպ ասած, մոռացիր նման ցանկության մասին:


4 «Կղանքն» այնչափ վտանգավոր չէ (գուցե նաև պիտանի է որոշ նպատակների համար), որքան դրանց վրա հավաքվող, համաճարակ հարուցող և տարածող, «ճանճերը», որոնք այնքան շատ են, որ դրանց դեմ անմիջական պայքարն անիմաստ է. միակ միջոցը շարունակում է մնալ «նորմալ կոյուղային համակարգը և բացառապես պետքարաններում կարիքը հոգալու մշակույթը»: Իսկ քանի դեռ այդպես չէ, ստիպված ենք գոյատևել համատարած «գարշահոտության» մեջ' «օծանելիքով» մեղմելով նողկանքը:

ԽառնարանWhere stories live. Discover now