Գլուխ Ե

672 22 0
                                    

Ամեն ինչ շատ արագ կատարվեց: Մին Յունգիի առջև հայտնվեց մի ատրճանակ: Սև, այդ գիշերվա պես: Ու ինչ-որ բան հուշում է, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Չպետք է ամեն ինչ այսքան շուտ լիներ: Հա, ու այդ փաստն ապացուցվում է.

- Յունգի՜, - բղավոց, որ կտրուկ դադարեցվեց:

Յունգին կիտում է հոնքերը: Սենայի ձայնը երբեք այսքան բարձր չի եղել, բայց նա չի շրջվում: Ատրճանակը դեռ նրա ճակատի ուղղությամբ է: Բեքհոն՝ վարորդը, նույնպես երկար չի մտածում: Ձեռքը տանում է ատրճանակին, բայց թույլ չեն տալիս.

- Ձեռքդ հեռու, քանի տիրոջդ ուղեղը չի ցրվել ասֆալտին:

Լսում է, դանդաղ ձեռքը հեռացնում.

- Ու՞մ շներն եք:

- Օհ, Մին Յունգի, - քմծիծաղ, - ընտրիր ճիշտ արտահայտություններ, լա՞վ: Թե չէ աչքդ չես հասցնի թարթել, ու գնդակը կհայտնվի գլխիդ մեջ։

- Գրողի. Տարած... Լակոտ, - Յունգին երբեք դասեր չի քաղում:

Յունգին գիտի՝ սա խաղ է: Ցանկանային՝ միանգամից կսպանեին, բայց չեն ցանկանում, նշանակում է՝ վերևից հրաման կա:
Վայրկյաններ են անցնում, իսկ լարվածությունը չի թուլանում: Դիմացի քմծիծաղն արդեն հարվածում է նյարդերին, իսկ նրբանցքի պատերն առավել ևս հարվածում են... Սեղմում: Յունգին այնքա՜ն ուշադիր է: Շատ: Հայացքը հանկարծ ընկնում է ձեռքին, որում պահված էր ատրճանակը: Քմծիծաղ: Միայն նա հասկացավ իր տեսածը, այսինքն... միայն նա տեսավ: Հայացքն ուղղեց աչքերին.

- Վիշապը, հա՞:

***

Սենան չի հասկանում, թե ինչ է կատարվում: Միայն քարշ են տալիս: Փակել են բերանն ու տանում են դեպի մեքենան, մինչ Յունգին, այնտեղ, նրբանցքում կանգնած նայում է հյուրի աչքերին: Արցունքները վաղուց են այրում այտերը, իսկ սիրտը հարվածում է, ինչպես վազքից հետո:

Մեքենային չհասած՝ հաստագլուխը, ով իրեն քարշ էր տալիս, կանգ առավ: Անկեղծ ասած՝ դա կտրուկ էր ու անհասկանալի: Սենան ահաբեկված էր: Լսվեց ինչ-որ.

- Կու-կու, - ու հաստագլուխն ընկավ գետնին՝ ծանրությունը գցելով Սենայի վրա:

Նա նույնպես պետք է ընկներ, բայց թույլ չտվեցին: Ինչ-որ մեկը բռնեց թևից ու սեղմեց իրեն: Սենան այնքան պինդ էր փակել աչքերը, որ չէր էլ ուզում բացել.

- Հե՜յ, Յունգիի հարսնացու, բացիր աչքերդ:

Յունգիի հարսնացու՞: Հիմարություն: Կտրուկ բացում է աչքերն ու տեսնում ինչ-որ երիտասարդի գեղեցիկ դիմագծերը: Ժպտում էր:
Սենան ուշքի եկավ ու կտրուկ մեծացրեց նրանց մեջ եղած հեռավորությունը: Ձեռքերն առաջ բերեց, պաշտպանական ժեստով, ու ծիծաղեցրեց երիտասարդին.

Black WorldМесто, где живут истории. Откройте их для себя