Քայլում ենք փողոցում, ձեռք-ձեռքի բռնած։
-Մայլ ծխո՞ւմ ես։
-Ինձ երբևէ ծխելիս տեսե՞լ ես։
-Ոչ։
-Ուրեմն չե՛մ ծխում, և հետո ես գիտեմ, որ դա վնասակար է ինձ, ու դրա համար է՛լ ավելի չեմ վնասում ինքս ինձ։
-Ախ այդպե՜ս։
-Այո՜։ Գիշերը ուշ գնացի տուն, Ֆլորն արդեն քնել էր։ Առավոտյան արթնացա նա դեռ քնած էր։ Հիմա կմտածի, թե տուն չեմ գնացել։
-Կասես, որ ինձ հետ էիր։
-Ո՜չ, դեռ ժամանակը չէ։
-Մի րոպե՜, ինչո՞ւ Ջորջին տվեցիր համարդ,-ժպտացի,-Մի՛ ժպտա, ես քեզ հարց եմ տալիս։ Նա զանգե՞ց, հա՞։
-Ես նրան իմ համարն էի տվել, բայց մի թիվ սխալ։ Նա երևի ժամերով զանգել է։
-Իսկ ինչո՞ւ նման բան արեցիր։
-Պարզ չի՞։
-Գրեթե։
-Ե՞վ։
-Որ նյարդայնացնես ինձ։
-Ապրես։ Շատ ճիշտ ես։
-Հիմարիկ,-ժպտացի,-Երջանի՞կ ես։
-Շատ։ Իսկ դո՞ւ։
-Այսքան երջանիկ երբեք չեմ եղել։
-Ես էլ։***
Նստեցինք մեքենան ու հասանք աշխատանքիս վայր։
-Կգա՞ս այսօր իմ տուն գնանք։
-Ինչի՞ համար։
-Միասին ժամանակ կանցկացնենք։
-Քո տա՞նը։
-Ինչո՞ւ ոչ։
-Լավ։ Էմմային էլ կտեսնեմ։
-Պայմանավորվեցինք։
-Դե արդեն գնամ։
-Սպասիր։
-Ի՜նչ։
-Իսկ համբո՞ւյրը,-ես համբուրեցի նրա այտը,-Այսքա՞նը։
-Ինձ նայիր։
Նա նայեց ինձ։ Համբուրեցի շուրթերն ու իջա մեքենայից։
Գնացի ներս։ Պատկերացնում եմ, թե ինչ բարկացած հայացքներ են սպասում ինձ։ Քորթնին խոհանոցում էր։
-Մայլի՞։
-Այո՞ Միսս Քորթնի,-վախեցած ասացի ես։
-Միսս Քորթնի՞։
-Դե բարկացած չե՞ս։
-Չեմ բարկանա, եթե ասես, թե որտեղ էիր։
-Գուշակիր։
-Հենրիի հետ էիր, դա գիտեմ, բայց ո՞ւր էիք գնացել։ Արա՛գ պատմիր։
-Նախ ասա, թե ով է Սիդին դպրոց տարել։
-Չարլզը։ Հիմա խոսի՜ր։
-Լսիր Քորթ, մենք այգում էինք, նա ասաց որ...
-Սիրո՞ւմ է քեզ։
-Այո՜,-մենք այնքան ոգևորված էինք խոսում,-Հետո գնացինք ծովի ափի նրա տնակը, ու ես էլ նրան ասացի, որ սիրում եմ։
-Օ՜ սիրելի՜ս։ Ես այնքա՜ն ուրախ եմ։
-Ես էլ Քորթնի, նա այնքա՜ն լավն է։
-Իսկ գիշե՞րը։
-Գիշերը ի՞նչ։
-Դո՜ւք...
-Ո՜չ։ Այ դա ոչ։ Նա ինձ տուն տարավ։
-Ոչինչ, դրա պահն էլ կհասունանա։ Կգա ժամանակը, մի շտապեք։
Ես սկսեցի ծիծաղել։
-Մենք չենք շտապում։
-Լավ արի միասին մի բան պատրաստենք։ Այսօր հանգստյան օր եմ վերցրել, ուզում եմ միասին անցկացնենք օրը։
-Հիանալի՜ է։
-Հա ի դեպ կգաս ինձ մոտ, որ աշխատավարձդ ստանաս։
-Քորթ մենք մտերմացել ենք, ու ես ինձ վատ եմ զգում աշխատավարձ վերցնել քեզանից։
-Այ այստեղ սպասիր։ Ընկերական հարաբերությունները մի կողմ, իսկ գործը գործ։ Աշխատե՞լ ես, ուրեմն կստանաս աշխատավարձ։
-Բայց...
-Ես գիտեմ, որ այդ գումարը քեզ շատ է պետք, այնպես որ պարտավո՛ր ես վերցնել, այլ դեպքում կզրկվես աշխատանքիցդ,-նա ժպիտով ինձ նայեց, ես էլ ժպտացի։
-Լավ Միսս Քորթնի, ինչպես կասեք։
-Ապրես Մայլի։
Մենք սկսեցինք միասին ուտելու բան պատրաստել։ Ես մի երկու գործ տվեցի Քորթնիին ու սկսեցի տան մաքրությամբ զբաղվել։ Հետո միացա նրան, ու կերակուրը կերակուրի ետևից։ Մի քանի տեսակի ուտեստներ պատրաստեցինք, էլ չեմ խոսում տանը տարածված բույրի մասին։
-Քորթ Հենրին այսօր իր տուն է հրավիրել։ Էմմային էլ կտեսնեմ, շատ եմ կարոտել։
-Հոյակապ է։ Լավ ժամանակ կանցկացնեք։
-Ըհն։ Իսկ Պարոն Չարլզը ե՞րբ կգա։
-Չգիտեմ։ Լավ ես գնամ Սիդի հետևից։ Թող ուրախանա, որ ես եմ գնացել, հետո կզանգեմ Չարլզին, հնարավոր է միասին գանք։
-Լավ։
Մենք այտերով հպվեցինք, ու նա դուրս եկավ տանից։ Կես ժամից վերադարձավ Սիդի ու Չարլզի հետ։ Ես արդեն սեղան էի պատրաստել։ Նստեցին ու ճաշեցին։ Հետո Սիդի դասերը սովորեցրի։ Մի քիչ խաղացինք, և ահա մոտեցավ ուշ գիշերը։
Հենրին զանգեց։
-Այո՞։
-Գա՞մ։
-Ըհն։
-Դե գալիս եմ։
-Լավ։
Անջատեցի։
-Իմ աշխատանքը ավարտվում է փոքրիկ, ես արդեն գնամ։
-Հենրիի հե՞տ եք տեղ գնում։
-Ըհն։
-Սիրո՞ւմ եք իրար։
-Շատ։ Բայց դու նման հարցեր մի տուր լա՞վ։
-Այո ես փոքր եմ, ինձ նման բաները չեն վերաբերվում։
-Այո այո։ Գնացի,-գրկեցի իմ փոքրկին ու իջա ներքև։
Խոհանոցում մի երկու գործ կար, մինչև արեցի Հենրին տուն մտավ։ Բարևեց բոլորին։ Ես էլ աշխատանքս վերջացրի։ Մտավ խոհանոց։
-Գնացի՞նք։
-Ըհն։ Հիմա գոգնոցս հանեմ ու գնանք լա՞վ։
-Լավ։
Ես պատրաստվեցի ու մենք դուրս եկանք։ Նստեցինք մեքենան ու հասանք Հենրիի տուն։
-Չեմ համբերում, թե երբ եմ գրկելու Էմմային։
-Մի քանի վարկյանից։
Իջանք մեքենայից ու մտանք տուն։ Գնացինք դեպի հյուրասենյակ։
-Էմմա՜,-ձայն տվեցի ես, իսկ Հենրին նստեց բազմոցին,-Էմմա՜։
Ձայն չկա։
-Որտե՞ղ է։ Գնամ նրա սենյակ։
-Ըհն։
Ես բարձրացա վերև, բայց նա սենյակում չէր։
-Հենրի՞, Հենրի՜,-սկսեցի աստիճաններով վազելով ձայն տալ,-Նա կորել է, տանը չէ։
-Գիտեմ,-ասաց նա ինձ մոտեցնելով գինու բաժակը։
-Գիտե՞ս.
-Ըհն։ Նա մորաքրոջս տանն է։
-Բայց այդ ինչպե՞ս։
-Մինչ դու ավարտեցիր գործերդ ես նրան Սիդի սենյակ տարա։
-Ինչի՞ համար։
-Որ մենակ մնանք։
Նա մոտեցավ ինձ բաժակը ձեռքում, ու մի ձեռքով գրկեց մեջքս։ Հետո համբուրեց։
-Հենրի բայց...
-Ուզում եմ այս օրը միշտ հիշվի,-համբուրեց ինձ,-Արի խմենք,-մենք իրար խփեցինք բաժակներն ու խմեցինք,-Մայլի ուզո՞ւմ ես, որ քո առաջինը ես լինեմ։
-Քորթնին ասաց, որ չշտապենք, դրա ժամանակն էլ կգա։
-Ինձ թվում է դրա ժամանակը հենց հիմա է։
-Այո՞։
-Ըհն։
-Ուրեմն ուզում եմ։
Բաժակները դրեցինք սեղանին։ Ես ընկա նրա վիզը, նա գրկեց ինձ ու վերև բարձրացրեց։