Մաս 40

116 10 0
                                    

Սպասում էի, որ լրատվական կայքերը կհայտնեն մորս անհետացման լուրի մասին, բայց դեռ ոչ մի նորություն չեմ լսել այդ թեմայի վերաբերյալ։
Հեռախոսիս զանգ ստացա։ Անծանոթ համար է։
-Այո՞։
-Մայլի՞։
-Ո՞վ է։
-Բուժքույրը։
-Ի՞նչ է պատահել։
-Դու պետք է հիվանդանոց գաս, ասելու բան ունեմ։
-Լավ, կգամ, բայց հիմա չէ, մի երկու ժամից։ Մայրիկը քնի նոր։
-Լավ։
Անջատեցի հեռախոսը։ "Տեսնես ի՞նչ է պատահել, որ կանչում է"։ Մորս դեղերը տվեցի, նա քնեց, ու գնացի հիվանդանոց։
Մտա բժշկի սենյակ։
-Բարև։
-Բարև։
-Մայրդ ինչպե՞ս է։
-Լավ, շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Ի՞նչ է պատահել։
-Նա եկավ, ու ասաց, որ եթե պարզի, որ օգնել եմ քեզ՝ կսպանի ինձ։
-Նա քեզ ոչինչ էլ չի անի։ Սա մե՛ր պատերազմն է, ուղղակի չգիտեմ, թե որն է նրա նպատակը։
-Մի բան արա։ Ես չեմ ուզում մեռնել։ Եթե նա գա ու նորից սպառնա, ես կասեմ, որ քեզ մոտ է։
-Նա արդեն գլխի է ընկել, գիտի՛, որ ինձ մոտ է, իսկ դու ինչ էլ ասես, միայն քեզ կվնասես, ու մի գուցե սայթաքես ու ասես, որ դո՛ւ ես օգնել։ Նա միանգամից կսպանի քեզ։
-Վախենում եմ։
-Լքիր երկիրը։ Գնա՛։
-Ես ամուսին, երեխա ունեմ, ինչպե՞ս կարող եմ գնալ։
-Նրանց հետ գնա։ Եթե գումարն է խնդիրը, ապա ես կարող եմ օգնել քեզ։ Նա կկարողանա ճշտել համարս, ու վաղ թե ուշ ինձ հետ կապի դուրս կգա։
-Ի՞նչ ես պատրաստվում անել։
-Մինչև չիմանամ, թե նա ի՞նչ է ուզում, ոչինչ էլ չեմ կարող անել։
-Վախենո՞ւմ ես։
-Ամենևին։ Լավ ես գնամ,-դուրս եկա հիվանդանոցից ու գնացի Ֆլորի տուն։ Ուզում էի տեսնել, թե ինչպես է հայրիկը,-Հայրի՜կ։
Հայրս կարծես թե տանը չէ։
-Մայլի՞,-իրերը ձեռքը տուն մտավ Ֆլորը։
-Բարև։
-Բարև Ֆլոր։ Ինչպե՞ս ես։
-Լավ, դո՞ւ։
-Լավ։ Հայրիկը որտե՞ղ է։
-Չգիտեմ։ Սենյակում նայե՞լ ես։
-Հա նայել եմ։ Չկա։
Հեռախոսիս զանգ ստացա։
-Այո՞։
-Հայրդ ինձ մոտ է։
-Ի՞նչ։
-Այո։ Ու եթե ուզում ես ազատել նրան, ապա կգաս իմ ասած վայրը։
-Ո՞ւր պետք է գամ։
-Կզանգեմ քեզ։
-Խոսի՛ր։
Նա անջատեց։
-Ո՞վ էր։
-Հայրս նրա մոտ է Ֆլոր։ Նա տարել է հայրիկիս։

Լուսնի ԿապույտМесто, где живут истории. Откройте их для себя