7

180 11 2
                                    

5 տարի անց

«Չէ Նիկ, ինձ մոտ այդպես էլ չստացվեց քեզ մոռանալ։ Դու դեռ իմ սրտում ես։ Քո մահվանից 6 տարի է անցել, բայց ես դեռ չեմ մոռացել քո խոսքերը, քո շարժումները, միգուցե ես ուզում եմ հիշում դրանք, դրա համար էլ չեմ մոռանում, երևի»։

- Մամ, արի խաղա իմ ու պապայի հետ։ Հերիք է նստես։

Երեխան վազեց դեպի Անին ու սկսեց քաշել նրա հագուստի փեշից։

- Ա՜ Նիկ մի արա։ Կպատռես հագուստս։ Նիկ։
- Մամ, տխու՞ր ես։
- Չէ տղես։
- Մի տխրի,- Անին մաքրեց արցունքները,- մամ։
- Ջան։
- Ես քեզ սիրում եմ։
  «Անի, ես քեզ սիրում եմ»։ Անին միանգամից հիշեց Նիկի խոսքերը։
- Ու ես քեզ բոլորից կպաշտպանեմ, մենակ դու մի տխրիր։
- Արի տղես, պապային մենակ չթողնենք։« Չէ, դու չես մահացել, դու վերածնվել ես, վերածնվել ես իմ երեխու մեջ, իմ տղեն արդեն երեք տարեկան է։ Կարծես քո մի մասը լինի»։
- Անի, էլի մտքերի մե՞ջ ես։
- Չէ, ամեն ինչ լավ է Մհեր։
- Հաստա՞տ։
- Հա։

Ամուսինը գրկեց կնոջը։ Ու Անին մտածեց «Ինչքան էլ, որ նա ինձ շատ է սիրում, միևնույնն է, իմ սրտում ու մտքում ուրիշ անուն է, միգուցե տղուս միջոցով հանեմ քո հանդեպ իմ կարոտը։ Ինչքան էլ ամուսինս լավն է, ինձ լավ է վերաբերվում, միևնույնն է, ես իրեն սիրում եմ, որպես հայր ու որպես ծնող, որպես ամուսին, բայց չեմ մոռացել քեզ։ Ես նրան սիրում եմ, բայց ինքս էլ չեմ հասկանում, թե ինչ անուն տամ այս սիրուն, քանի որ սիրտս ուրիշինն է, մարմինս ' ուրիշինը։ Բայց ես շնորհակալ եմ Աստծուց, որ հիմա իմ կողքին այնքան լավ տղա կա, ինչպիսին Մհերն է։ Աշխատում եմ նրան ցույց չտալ, որ դեռ ինչ-որ բան եմ զգում քո հանդեպ, որ տխուր եմ, փորձում եմ ինչքան հնարավոր է սեր ու ջերմություն տալ նրան, հոգատար լինել, որ նա չփոշմանի ինչ-որ բանի համար։ Եթե նա չամուսնանար հետս, միգուցե ես արդեն խելագարված լինեի, բայց նրա շնորհիվ ես դուրս եկա իմ ամենօրյա մտածմունքներից։ Բայց սիրահարվել նրան չկարողացա։ Ու իմ սերը փորձում եմ տալ իմ փոքրին ' փոքր Նիկին։ Իսկ ծնողներդ քո կարոտն ու սերը տղայիցս են հանում, ու ասում են, ոն նա թե արտաքինով, թե բնավորության նման է քեզ։ Ես միայն ուրախ եմ դրա համար։ Հույս ունեմ դու ուրախ ես, որ ես լսեցի քեզ ու քեզնից հետո շարունակեցի կյանքս։ Բայց Նիկ, ես քեզ սիրում եմ։»

Սիրո ՄնացորդներըМесто, где живут истории. Откройте их для себя