-Ալե՞քս...
-Քեզ համար զարմանալի է ինձ տեսնելը, բայց նույնքան զարմանալի էլ ի՛նձ համար է, որ եկել եմ։
-Չեմ հավատում, որ տեսնում եմ քեզ։
-Սթեյս նա ո՞վ է։
-Եղբայրս։
-Իսկ դո՞ւ ով ես։
-Ընկերս է։
-Պարզ է։ Շնորհավոր ծնունդդ։
Սթեյսին գլխով շնորհակալություն ասաց նրան ու մոտեցավ։ Շոկի մեջ էր։ Ալեքսը մի լավ խորը շունչ քաշեց, հետո էլ չդիմացան։ Երկուսն էլ իրար գրկեցին ու սեղմեցին իրար։ Սթեյսիի աչքերը չէին չորանում։ Նա այնքա՜ն երջանիկ էր։ Վերջապես գրկեց ու առավ կարոտը այսքան տարի չտեսած եղբորից։
-Սթե՞յս,-նրանց մոտենալով ասաց Անին,-Բարև ձեզ։ Կներեք, որ խանգարում եմ։
-Չէ Ան չես խանգարում, ի՞նչ է եղել։
-Արդեն պիտի գնամ, ուզում էի հրաժեշտ տալ։
-Արդե՞ն։
-Այո։ Չեմ կարող երկար մնալ։
-Լավ, հիմա կտանենք քեզ։
-Տաքսի կկանչեմ։
-Ես կտանեմ քեզ,-ասաց Ալեքսը։
-Ը՜։
-Նա եղբայրս է Ան, կարող ես հանգիստ լինել։
-Լավ։ Պայուսակս վերցնեմ գամ։
Անին ներս գնաց։
-Ո՞վ է։
-Ընկերուհիս։ Ալեքս կարգին աղջիկ է, քեզ նորմալ կպահես։
-Չեմ պատրաստվում չափս անցնել։ Սթե՞յս։
-Հա՞։
-Սիրահարվեցի։
-Ի՞նչ։
-Հա, նա ինձ դուր եկավ։
-Իրականում նա նաև լավ մարդ է։ Կճանաչես ու կհասկանաս,-Անին դուրս եկավ, գրկեց Սթեյսիին,-Շնորհակալ եմ, որ եկել էիր։
-Ես չէի կարող ներկա չգտնվել իմ ամենամոտ ընկերուհու ծնունդին։
Սթեյսը ժպտաց։
-Բարի գիշեր։
-Բարի։
-Տանեմ ու կգամ։
-Լավ Ալեքս։
Սթեյսն ու Մայքը ներս գնացին։ Միայն հայրն էր պակասում լիարժեք երջանկության համար, բայց Մայքը սովորեցրել էր գնահատել այն, ինչ ունես։ Իսկ նա գնահատում էր այն, որ իր բոլոր հարազատները ողջ, առողջ, և իր կողքին են։ Ամենակարևորը երջանիկ։ Ու ինչպես ասում է Մայքը՝ հենց դա՛ է կյանքը։ Լինել շրջապատված սիրելի մարդկանցով, ու երջանիկ։
-Սթե՞յս,-աղջկան մոտեցավ քույրը։
-Այո՞ Ամ։
-Խոսեցի՞ր հետը։
-Հա Ամ։ Ու ներեցի գիտե՞ս, նա գիտակցել է։ Նա զղջում է անցյալի սխալի համար։
-Եթե ճիշտ ես գտնում նրան ներել, ուրեմն ներիր, ինձ համար կարևորը քո երջանկությունն է։
-Ինձ համար էլ՝ քո՛ երջանկությունը։
-Ինչ վերաբերվում է իմ երջանկությանը, ասեմ, որ այստեղ մի տղա կա, ով ինձ շատ տարօրինակ է նայում։ Ես անգամ սկսում եմ ամաչել։
-Դեյվիդը՞։
-Չգիտեմ ով է, բայց գեղեցիկ է։
-Քեզ դո՞ւր է գալիս։
-Ինչպե՞ս ասեմ։
-Ինչպես որ կա։
-Ուրեմն այո։***
-Մա՞յք։
-Հա՞ Դեյվ։
-Ո՞վ է Սթեյսիի կողքին կանգնած աղջիկը, այդպես մի՛ նայիր, որ չնկատի։
-Քույրը։
-Այնպես ես նայում, որ հիմա կհասկանան, որ իրենց մասին ենք խոսում։
-Թող հասկանան։***
-Այս կողմ են նայո՞ւմ։
-Այո, կարծես թե մեզնից են խոսում։
-Օ՜ Սթեյս, տեսքս ինչպիսի՞ն է։
-Շատ լավ է, հանգստացի՜ր։***
-Լավ լսիր, ընկեր ունի՞։
-Այս ի՞նչ է կատարվում այստեղ։
-Մայք ես ուղղակի հարցնում եմ։
-Սե՞ր եմ նկատում։
-Մի՛ հիմարացիր։
-Վատ է չէ՞։
-Հիմա հասկանում եմ, որ այո։
-Անունն ասա։
-Ամալի։
-Ասացիր ընկեր ունի՞, թե՞ ոչ։
-Կարծեմ ոչ։
-Չնայած եթե անգամ լիներ, դա առհասարակ մեծ խոչընդոտ չէր լինի։
-Լուրջ ես տրամադրված։
-Ես կասեի մարտական։
-Դե քեզ տեսնեմ։ Մոտեցիր, ու պարի հրավիրիր։
-Արդե՞ն։
-Ճիշտ ժամանակն է։
-Լավ գնում եմ։***
-Ամ նա այս կողմ է գալիս։
-Ի՞նչ անեմ։
-Շունչ քաշիր։
-Ը՜,-Դեյվիդը սկսեց կակազել։
-Մայքն ինձ է կանչում, ես գնամ։
Սթեյսին շատ հանգիստ չքացավ նրանց կողքից ու գնաց Մայքի մոտ։
-Կարո՞ղ եմ պարի հրավիրել ապագա կնոջս։
-Իհարկե,-միացան ու սկսեցին պարել,-Ինչ-որ բա՞ն է կատարվում նրանց միջև։
-Քույրդ նրան դուր է եկել։
-Նա էլ քրոջս։
-Լո՞ւրջ։
-Ըհն։ Բայց ասա, որ սազում են։
-Շատ։
-Լավ կլինի, եթե մի բան ստացվի։
-Դեյվիդը երբեք այսպիսի վիճակում չի եղել, լրիվ հիմարի էր վերածվել։
-Ինչքան պատմել ես նրա մասին, միշտ հիմար բառը շեշտել ես, այնպես որ նա նորվա հիմարը չէ։
-Չեմ էլ զգացել, թե ոնց եմ նրա դիմակն ամեն անգամ պատռել քեզ մոտ։
Սկսեցին ծիծաղել ու պտտվել։ Նրանք երջանիկ էին, ու սա Սթեյսիի կյանքում ամենալավ ծնունդն էր։
YOU ARE READING
Երբ Արևն Առաջին Անգամ Մայր Մտավ
Romance> Հուսով եմ կհավանեք, որովհետև իմ բոլոր զգացմունքներն այս գրքում են։ Գիրքը կփոխի բոլորիդ կյանքը։ Ովքեր չեն սիրում կյանքը, կսկսեն սիրել, իսկ ովքեր սիրում են՝ ավելի սիրել։ Գիրքը մի աղջկա՝ Սթեյսի Քոլինսի մասին է, ով ընդհանրապես չի նկատում կյանքի գեղեցկ...