Մութ տիեզերքի ստվերը վաղուց արդեն իջել է ծանր աշխատանքային օրվանից հոգնած, բայց միևնույն ժամանակ աշխույժ քաղաքի վրա:Մեկը մյուսի հետևից վառվել են շենքերի, փողոցների և այգիների լապտերները ու գիշերվան արտասովոր խորհրդավորություն հաղորդել: Երբ հայացք ես գցում դեպի հորիզոնը, անմիջապես նկատվում են խավարի կողմից դեռ չկլանված արևի ճառագայթներն ու մտածում՝ իսկ ի՞նչ կլիներ,եթե խավարը միանգամից ողջ մոլորակը սոված գազանի պես կուլ տար: Երևի ոչինչ... Մենք պարզապես կհարմարվեինք խավարին,ինչպես,որ մեր ներսում տիրողին ենք հարմարվել...
Շուտով վրա է հասնում անխուսափելի բախման պահը. խավարի ու լույսի հավերժական թվացող պայքարը դեռ շատ երկար է ձգվելու: Ու պատերազմը շարունակվում է մինչև լուսաբացը,մինչև արևը ճեղքում է խավարն ու լուսավորում ամեն ինչ։ Բայց մինչ արևի դուրս գալը, ինչեր ասես տեղի են ունենում քաղաքում։ Քամին նեղուցից տաք հոսանքներ է բերում քաղաք ու այն լցնում խեղդուկ օդով։ Այն շրջում է մարդաշատ փողոցներով, ճեղքում-անցնում բոլոր արգելքները, շրջանցնում երկնաքերերը ու սողոսկելով մարդակերտ քարանձավների կույտերի միջով հասնում այն ճանապարհին, որը տանում է քաղաքից դուրս։ Այս ճանապարհը ձգվում է մինչև մոտակա անտառները, որի գողտրիկ բացատներից մեկում մարմարակերտ մի կառույց քսան ոտնաչափ վեր է խոյանում ու իր վրա տարիների ընթացքում ճեղքված պատերի արանքներից աճած խիտ բուսականությամբ ձուլվում է անտառի մթնոլորտի հետ՝առաջին հայացքից թողնելով լքված լինելու տպավորությունը: Բայց դա ընդամենը թվում է. իսկ իրականում այդպես չէ։ Ներսից ականջին են հասնում երևի միայն բնական միջավայրերին հատուկ տարօրինակ ձայներ: Կենդանինե՞ր են, թռչուննե՞ր: Թե՞ տանջված հոգիների խուլ ու սրտահույզ աղաղակներ: Ահա երկրորդ հարկի պատուհաններից մեկում խամրած մոմի լույս է նշմարվում։ Երբեմն արձագանքում են ձայնից արդեն հասկանալի հաստ և ամուր շղթաների քարշն ու աղմուկը պաղ բետոնե հատակին։ Պատուհանից այն կողմ'սենյակում օդը խոնավ է ու գրեթե կանգնած։ Թվում է' ոչ ոք չկա ներսում, սակայն ստվերից աննկատ հայտնվում է մի երիտասարդ,ում գրեթե ամբողջությամբ հին սպիներով ու նոր քերծվածքներից առաջացած արյունոտ վերքերով մարմինը հազիվ է նշմարվում մոմի լույսի տակ։ Նրա մկանները անկանոն ձգվում են, ու նա շարունակ քայլում է սենյակով մեկ։ Նրա քայլքի ընթացքում շարունակում են աղմկել շղթաները։ Հանկարծ դրսում մեծ աղմուկով քամի է բարձրանում ու սկսում ծեծել պատուհանի փայտե փեղկերը'միաժամանակ քշելով երկնքում կուտակված ամպերն ու բացելով լուսնի նորածին մահիկը։ Երիտասարդը շրջվում է ու նայում պատուհանին'սպասելով, թե քամին երբ ամբողջությւամբ կբացի այն։ Որովհետև քամին ամեն գիշեր է այդպես անում։ Վերջապես ուժգին հարվածից բացվում են փայտե փեղկերով պատուհաններն, ու մոմը, որ մինչ այդ բոցկլտոցով վառվում էր, հանգչում է։ Իր հերթին ներս է թափանցում նաև մահիկի լույսն ու լուսավորում երիտասարդի' արդեն հաստատուն կանգնած մարմինը ։ Բայց մի արտասովոր բան էլ կա այստեղ. շղթաները։ Որոնք կապված են երիտասարդի դաստակներից ու թաթերից։ Երիտասարդը'ձեռքը շղթաների ծանրությունից հազիվ դեպի դուրս մեկնելով իրարից մի կերպ անջատում է երևի ծարավից չորացած շուրթերն ու կծկտուր ձայնով մի անուն հեգում, որի հնչյունները ցնդում են օդում։
YOU ARE READING
Lost Emerald
FanfictionՓեյրինգներ՝ ՅունԿուկ, ՆամՄին, ԹեՋին, Ռեյթինգ՝ NC-17 Ժանրեր՝ AU, Առօրյա կյանք, Angst(գլխավոր հերոսի հոգեկան ապրումներ), սեր/ատելություն, միստիկա, փիլիսոփայություն, հոգեբանություն, արյուն/տրավմաներ, զգացմունքների մերժում, ոչ փոխադարձ զգացմունքներ, h...